Երևան
12 °C
Մայիսի 25-ին Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Աջամօղլյանը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց մանկապարտեզի արդեն նախկին տնօրենը:
«Ես աշխատանքից ազատված եմ: Աուդիտի արդյունքում հանձնաժողովը անվստահություն է հայտնել ու հեռացրել աշխատանքից: Լրիվ քաղաքականության հետ կապված վրեժխնդրություն է: Ես առաջիկայում պատրաստվում եմ դատի տալ, իմ իրավունքները պաշտպանելու համար»,- ասաց Աջամօղլյանը:
Armtimes.com-ը դեռ մայիսի 5-ին տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արթիկում լարվել են քաղաքապետ Մխիթար Վարագյանի եւ որոշ մանկապարտեզների տնօրենների հարաբերությունները: Հասմիկ Աջամօղլյանի խոսքով՝ քաղաքապետի այս վերաբերմունքը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ նա ՏԻՄ եւ ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է Մուշեղ Պետոյանին, ինչն էլ Վարագյանի սրտով չի եղել: Այս քաղաքական լարված իրավիճակը դարձավ էլ ավելի պայթյունավտանգ, երբ թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակից ապրիլի 25-ին հայտնաբերվեց գաղտնալսող սարք:
Նշենք, որ 2016 թվականին Վարագյանը եւ Պետոյանը Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար էին պայքարում: Նրանք լուրջ մրցակիցներ են: Արթիկն այս պահին բաժանված է երկու թեւի:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, Արթիկի մանկապարտեզում հայտնաբերված գաղտնալսող սարքի գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, հարցաքննվել է մանկապարտեզի անձնակազմը եւ այլ անձիք, որոնց անունները գաղտնի են պահվում։
Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատել է, քանի որ կատարված աուդիտի արդյունքում հայտնաբերվել է չարաշահումներ:
«Աուդիտի արդյունքում պարզվել է, որ բազմակի խախտումներ են եղել»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը:
- Պարոն Վարագյան, ի՞նչ խախտումներ են եղել:
- Զանգեք աուդիտին, Ձեզ պարզաբանում կտա:
- Դուք չեք կարողանու՞մ հիմնավորել, թե՞ ինչու եք հեռացրել աշխատանքից:
- Ասում եմ՝ աուդիտի արդյունքներից ելնելով: Բացահայտվել է խախտումներ ֆինանսական ոլորտում: Մենք այդ գումարը վերականգնելու ենք:
- Ի՞նչ չափի գումարի մասին է խոսքը:
- 70 հազար դրամի կարգի գումար է:
- Ի՞նչ է արել այդ գումարը:
-Մեկը գնացել է արձակուրդ, նրա պարտականությունները դրել են մեկ այլ աշխատակցի վրա, որը նույն ժամին այլ պարտականություն է ունեցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան. այս երկրները ռուսական քարոզչական արշավի լուրջ թիրախ են դարձել. Ցահքնա
Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան
Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի
Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած դի
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT