Երևան
12 °C
Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան զեկույցը 6-րդ գումարման Ազգային ժողովի օրակարգում դեռ չի հայտնվել, բայց խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված է: Հաշվետվությանը կազմվել է 2017 թվականին, իսկ ստուգումներն իրականացվել են 2016 թվականի սկզբից: Սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման եւ օգտագործման գործընթացի օրինականության եւ արդյունավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներն ամենահարուստն են խախտումների բնույթով:
Նշենք, որ վերահսկողությունն իրականացվել է ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամանակ, իսկ Զաքարյանը հրաժարական տվեց այդ պաշտոնից 2017 թվականի փետրվարի 9-ին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու առնչությամբ, նրա կողքին կանգնելու նպատակով:
2012 թվականից գործող «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի շրջանակներում Վերահսկիչ պալատն էական խախտումներ է գտել՝ ուսումնասիրելով հանրապետության թվով 4 բժշկական հաստատություններ՝ «Արմենիա», «Աստղիկ», «Նաիրի» եւ «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» բժշկական կենտրոնները: Վերահսկողության նպատակն է եղել ստուգել սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման և օգտագործման օրինականության եւ արդյունավետության գործընթացը: Գործընթացն իրականացվել է 2016 թվականի մարտի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աստղիկ» բժշկական կենտրոնում ՎՊ-ն պարզել է, որ սոցփաթեթի շրջանակներում բուժում ստացող հիվանդների դեպքում 2014-2015 թվականներին հերթագրումներ չեն եղել, իսկ 2016 թվականի առաջին եռամսյակում սպասարկվել են սոցիալական փաթեթի թվով 98 շահառուներ և հերթագրվել են 22-ը: Կազմակերպության կողմից ստուգում իրականացնող հանձնաժողովին չեն ներկայացվել 2014-2015 թվականներին սպասարկված թվով 14 սոցիալական փաթեթի շահառուների պատմագրեր, եւ 2016 թվականի մինչեւ հունիսի 22-ը ընկած ժամանակահատվածում սպասարկված թվով 25 պայմանագրեր: Վերահսկիչ պալատը պարզել է, որ «Աստղիկ» ԲԿ-ում առկա են սահմանված ձևի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանները: 2016 թվականի մայիս ամսվա դրությամբ ծրագրի շրջանակներում հերթագրվածների թիվը կազմում է 40, որից սպասարկվել են 22-ը, մնացածը դեռևս պետք է սպասարկվեն: Մինչդեռ 2014 և 2015 թվականներին հերթագրումներ չեն եղել, սպասարկվել են ըստ դիմելիության:
Մի դեպքով, օրինակ, 2016 թվականին ԲԿ-ում կատարվել է ծնոտի բիմաքսիլյար օստեոտոմիա՝ նեկրոզի կապակցությամբ, ներկայացվել է դեմքի և ծնոտի ֆունկցիոնալ վերականգնողական վիրահատության ծառայությունով: Որպես վճար ձեւակերպվել է 400 հազար դրամ, սակայն այն նվազեցվել է 150 հազարով, որը պետք է ԲԿ-ն փոխանցի պետբյուջե: 2014 և 2015 թվականների կտրվածքով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է «Աստղիկ» ԲԿ-ի մասով 822 հազար 500 դրամ:
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքնում ՎՊ-ն պարզել է, որ 2016 թվականին պետության կողմից հատկացվել է 53 միլիոն 618 հազար դրամ: 2016 թվականի մայիսի 31-ի դրությամբ սպասարկված հիվանդների քանակը կազմել է 142, փաստացի կատարված ծառայությունների գումարը կազմում է 36 միլիոն 506 հազար դրամ: Առողջապահության նախարարության հետ համագործակցության ժամանակահատվածում սոցիալական փաթեթի շահառուները բուժօգնություն ստացել են ուշացումներով: «Նաիրի» բժշկական կենտրոնը նույնպես սոցիալական փաթեթեների շրջանակներում իրականացրած բուժօգնության գներն ուռճացրել է, ընդ որում՝ մի քանի դեպքով: 2014 եւ 2015 թվականների համար ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 858 հազար դրամ, իսկ 2016 թվականին՝ 253 հազար դրամ:
«Արմենիա բժշկական կենտրոն»-ն անմասն չի խախտումներից: Վերահսկիչ պալատն այս բժշկական կենտրոնում վերը նշված խախտումների դեպքեր է հայտնաբերել՝ կրկին մատուցված ծառայությունները դասակարգվել են այլ ծառայությունների անվան տակ եւ նախատեսվածից շատ գումար են դուրս գրել: 2014 և 2015 թվականների կտրվածքով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 1 միլիոն 71 հազար դրամ, իսկ 2016 թվականին`312 հազար դրամ:
«Ա.Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» բժշկական կենտրոնում չարաշահման մեկ դեպք է արձանագրվել: Բուժումը ձեւակերպվել է ծերունական կատարակտա, սակայն ներկայացվել է փոխհատուցման «Կատարակտայի էքստրակցիա ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով` առանց ոսպնյակի արժեքի» ծառայությունով, միաժամանակ նույն քաղաքացուն «Պտերիգիա» ախտորոշումով փոխհատուցման է ներկայացվել «Աչքի առաջնային հատվածի ռեկոնստրուկցիա» ծառայությունով:
Երկու վիրահատությունները կատարվել են միաժամանակ: ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի «6-ի N215-Ա» հրամանով հաստատված ծառայությունների գներով նախատեսվում է՝ եթե հիվանդը միաժամանակ վիրահատվում է նույն պրոֆիլի 2 հիվանդությունների կապակցությամբ, ապա վճարման ենթակա գումարը հաշվարկվում է հիմնական հիվանդության գնի 100%-ի եւ ուղեկցող հիվանդության գնի 60%-ի չափով: Կատարողականից նվազեցման ենթակա գումարը կազմում է 100 հազար դրամ եւ պետբյուջե վճարման ենթակա գումարը կազմել է ընդամենը 100 հազար դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT