Հլը չընտրված հրաժարակա՞ն են տալիս, ա´յ մարդ. Կարեն Կարապետյանը հեգնեց (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցությունից երեք պատգամավոր նախորդ շաբաթ հրաժարականի դիմում է ներկայացրել իրեն: «Հիմք ընդունելով մայիսի 19-ին պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի, Հարություն Ղարագյոզյանի հրաժարական տալու մասին դիմումները եւ առաջնորդվելով ԱԺ Կանոնակարգ օրենքի 154-րդ հոդվածի առաջին մասին 6-րդ կետի պահանջով դադարեցվում է «Ծառուկյան» դաշինքի տարածքային ընտրական ցուցակով պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի եւ Հարություն Ղարագյոզյանի պատգամավորական լիազրությունները»,- հայտարարեց խորհրդարանի խոսնակը՝ նշելով, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով այդ պատգամավորներին փոխարինողներին կտրամադրի պատգամավորական մանդատ:

Մինչ Արա Բաբլոյանը փորձում էր ավարտել իր հայտարարությունը «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հեգնեց «Ծառուկյան» խմբակցության հրաժարական տված պատգամավորներին: «Հլը չընտրված հրաժարակա՞ն են տալիս, ա´յ մարդ»,- ասաց Կարեն Կարապետյանը առանց խոսափողը միացնելու:

Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, թե ովքեր են փոխարինելու հրաժարականի դիմում գրած պատգամավորներին: Նրանք են՝ Նորա Ծառուկյանը, Գեւորգ Պետրոսյանը եւ Հակոբ Նազարյանը:

Տպել
21000 դիտում

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

Հայտարարություն մրցույթի մասին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների

Մի երկու տարի կնստես, կհելնես, գողական աղջիկ կդառնաս. հետաքննիչները հերքել են Հասմիկ Սարգսյանի ցուցմունքները

Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ ատրճանակով ու պայթուցիկով սպառնալու, ավազակության համար

Կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել. Շաբոյան

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան կանանց 3 ազգային ընտրանի կունենա

Նվազել են գրիպով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը

Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Հրազդանին պատկանող անտառային տարածքը հանձնվել է պաշտոնյաների, կառուցվել են հանգստի գոտիներ

ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումներին. վարչապետը հանդիպել է Սումանտրա Չակրաբարտիին

Ինչու է թանկացել ցորենը եւ արդյոք այդ թանկացումը կբերի հացի թանկացման. մեկնաբանում է ՏՄՊՊՀ նախագահը

Քաղաքապետարանում նախկինում աշխատանքից ազատել են հետին ամսաթվերով, օրենք խախտելով. ահազանգ

ՔՊ-ն ՀՀԿ-ի Մելիք Ադամյանի գրասենյակն իրենով անելու մտադրություն չունի

Թողարկվել է նոր նամականիշ՝ «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմայով

Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի ընտրանու կազմում հավաքի է. Արթուր Ալեքսանյանը դեռ չի ապաքինվել

Սերգեյ Բագրատյանը, որն ինքնապարգեւատրումները բարոյական չի համարում իրեն պարգեւատրել է 115 հազար դրամով

Գեղամ Գեւորգյանը չի նշանակվել. մամուլի խոսնակը՝ գյուղնախարարի աշխատանքից ազատվելու մասին

«Իմ քայլը» հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը միավորում են ռեսուրսները. ստորագրվել է հուշագիր

Մանվել Գրիգորյանը քիչ առաջ տեղափոխվեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ