Պահանջում են Սերժ Սարգսյանի նկարով ծխախոտի տուփեր՝ ծխելը դադարեցնելու համար

«10 հազար դոլարին համարժեք դրամի տուգանք` չթույլատրված վայրում ծխելու համար»,- ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի այս հայտարարությունը՝ ծխելու դեմ պայքարի օրվա շրջանակներում ֆեյսբուք սոցիալական կայքում թոփ քննարկման թեմա է դարձել:

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Արամ Մանուկյանը նշել է, որ պատրաստ է հրաժարվել ծխելուց միայն այդ դեպքում, երբ վաճառքում կհայտնվի ծխախոտ, որի տուփին Սերժ Սարգսյանի նկարը կլինի:

«Պատրաստ եմ թարգել, եթե վաճառքում հայտնվի նման սիգարետներ»,- գրել է նա:

«Քանի որ 543 հոգի կողմ էր իմ ծխելը թարգելուն, ես ջարդում եմ տուփը ու այլևս այս պահից չեմ ծխում»,- այսպիսի գրառում է կատարել ակտիվ օգտատեր Դավիթ Զախարյանը, ով ծխելու դեմ պայքարի օրվան ընդառաջ հրապարակում էր կատարել, որ, եթե իր ֆեյսբուքյան գրառումը ունենա 500 հավանում, նա դադարեցնելու է ծխելը:

Հասարակական վայրերում ծխելու դեպքում խոշոր չափի տուգանք սահմանելու հետ կապված ֆեյսբուքյան օգտատերերի կարծիքները ստորեւ ներկայացնում ենք առանց խմբագրման:

Արամ Հայրապետյան. Նենց տպավորություն ա, բոլոր ծխողները նենց են բողոքում, ոնց որ ընդհանրապես ծխելն են արգելել։ Ախպեր չէ, ծխելը չեն արգելել, ինչքան ուզում եք ծխեք, ձեր թոքերի հետ ինչ ուզում եք արեք։ Ուղղակի հասարակական վայրերում մի ծխեք, ես պարտավոր չեմ փաբ կամ ռեստորան գնալուց հրաժարվել, որովհետև դուք կուրիլկայի եք վերածում, իսկ ինձ ծխախոտի ծուխը տհաճ ա։ Զզվանք շատերին բացատրելով, որ վերելակի մեջ կամ շենքի մուտքում ծխել չի կարելի, որ վերելակ նստողներն ու շենք մտնողները ստիպված դա շնչում են։ Էդքան Եվրոպաների օրենքներից եք խոսում, բայց հենց մեր մոտ օրենք ա ընդունվում ինչքան ուժ ունեք դեմը պայքարում եք։
Ծխեք ինչքան ուզում եք, բայց մենք ձեր ծխածի պատճառով պասիվ ծխող դառնալ պարտավոր չենք։ էսքան բան…

Էմիլ Վարդանյան. Ծխել եմ, ծխում եմ ու ծխելու եմ:  Կոնկրետ իմ ծխածներիս հալալ կեսը Ձեր պատճառով ա ու Ձեր դաՌՌՌդից: Ավելի լավ ա հասարակական վայրերում սոված-ծարավ գտնվող մարդկանց մասին մտածեք...

Կարեն ԱնտաշյանԵս հասկանում եմ, թե ինչու են ծխող ընկերների մի մասը բոյկոտում իրենց կաշկանդող ձեռնարկը։ Հարցը անգամ ծխել-չծխելը չէ, հարցը Հայաստանում իրենց ունեցած վերջին, ինքնավար ազատություններից մեկի սահմանափակումն է։ Սկզբում չհասկացա այդ աբսուրդ դիմադրությունը, հիմա հասկանում եմ, բայց մեկ է չեմ ընդունում։

Նորայր Նորիկյան. 21 տարի ծխել եմ: Ծխելն ինձանից խլել է ուղիղ 21 տարի: Արդեն երկուսուկես տարի չեմ ծխում: Երբե՛ք չեմ ծխի, երբե՛ք...Ապրե՛լ է պետք...

Վրադ Հովհաննիսյան Հարգելի սիրելիներ, քույրեր և եղբայրներ, մեծարգո ծխողներ..)
Մի՞թե ձեզանից որևէ մեկը լրջորեն մտածում ա, որ անգամ օրենքը ընդունվելուց հետո հանրային վայրերում չեն ծխելու: Սա Հայաստանն է ախր, սիրելիներս, այստեղ վաղուց արգելվում է հանրային տրանսպորտում ծխել, բայց վարորդները հանգիստ ծխում են: Այստեղ արգելվում է առանց քննություն հանձնելու վարորդական իրավունք ստանալ, բայց ոչ մեկ քննություն չի տալիս, այստեղ արգելվում է կաշառք տալ ու ստանալ, բայց ... օրինակները բազմաթիվ են, դուք էլ հանգիստ կարող եք շարունակել: Ու հիմա ինձ նշեք գոնե մեկ ռեստորանատիրոջ կամ կաֆեատիրոջ անուն, ով, իմանալով, որ արգելելով ծխելը, զրկվելու է իր հաճախորդների կեսից, գնալու ա այդ քայլին: Սա առնվազն ծիծաղելի է.. Ով է տուգանելու, ոստիկա՞նը: 1000 դրամ (պայմանական թիվ) ջեբը`ի պա ձիլամ, ոնց որ գայիշնիկների դեպքում է: Նենց որ սա Հայաստանն է, այստեղ սիրում են ծխել ու թքել ու միշտ էլ ծխելու են ու թքելու,անգամ գործող օրենքի պարագայում, ցավոք:Համ էլ Լևոն Ալթունյանին ինչքան ա մնացել նախարարելու..... թողեք թող երազի էլի մարդը: Էս օրերին ի՞նչն ա մոդա, խոսքերով Հայաստանը Սինգապուր սարքելը: Թարգեք լավ, ինչ մի բարկացել եք, ոնց որ մոռացել եք, որտեղ եք ապրում...ՃՃ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9591 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս