Երևան
12 °C
Մի քանի ժամից՝ երեկոյան ութին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կարիբյան ծովի ավազանում գտնվող երկրի՝ Սենթ Քիթսի եւ Նեւիսի հավաքականի հետ: Թեեւ սա ընկերական հանդիպում է, սակայն կարեւոր է այնքանով, որ հերթական փորձը կտա մեր մարզիկներին, հատկապես, երբ նրանք պատրաստվում են հունիսի 10-ին Պոդգորիցայում կայանալիք Չեռնոգորիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն էլ երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ այս խաղով ցանկանում է հոգեբանորեն պատրաստել թիմին։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 68-րդն է, Սենթ Քիթս եւ Նեւիսը՝ 89-ը:
Հայաստանի մեկնարկային կազմը հավանաբար այսպիսին կլինի. Արսեն Բեգլարյան - Տարոն Ոսկանյան, Գաել Անդոնյան, Հրայր Մկոյան, Լեւոն Հայրապետյան, Արտակ Գրիգորյան, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Էդգար Մանուչարյան, Ռուսլան Կորյան:
Հատկանշական է, որ բուքմեյքերական գրասենյակները վստահ են՝ հաղթելու են մերոնք՝ նախնական գործակիցը 1.20 է, Սենթ Քիթս եւ Նեւիսի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 13.00 գործակից, ոչ ոքին՝ 7.00:
Մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը նույնպես կարծում է, թե հաղթելու է Հայաստանի հավաքականը։
«Ես այդ հանդիպումը դիտում եմ որպես վերջին փորձը՝ աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ եւ չեմ կարծում, թե հանդիպման արդյունքն այդքան կարեւոր նշանակություն ունի, թեպետ հաղթանակը միշտ էլ ոգեւորիչ է եւ պաշտոնական խաղից առաջ միշտ էլ բարձրացնում է ֆուտբոլիստների տրամադրությունը։ Կարծում եմ մեր ֆուտբոլիստները կհաղթեն, կարծում եմ նաեւ խաղամակարդակով մեր հավաքականն ավելի բարձր է»,-armtimes.com-ին ասում է փորձառու մեկնաբանը։
Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն էլ ասում է, թեեւ ավելի շատ սիրում է ֆուտբոլ խաղալ, քան նայել, սակայն Հայաստանի հավաքականի խաղերն, անպայման, դիտում է եւ այս մեկն էլ բաց չի թողնի։
«Առիթը բաց չեմ թողնում մեր հավաքականի խաղերը դիտելու եւ երկրպագելու համար։ Բնականաբար, հաղթանակ եմ մաղթում, անգամ ընկերական հանդիպումները հաղթանակով են ոգեւորիչ դարձնում»,-ասում է Ավագյանը՝ հավելելով, որ, թեեւ, սովորաբար ընկերների հետ մարզադաշտում է հետեւում խաղերին, սակայն այսօր, ամենայն հավանականությամբ, տանը կնայի խաղը։
Երգիչ Էրիկը նույնպես փորձում է, անպայման, հետեւել Հայաստանի հավաքականի խաղերին, սակայն խոստովանում է, որ այսօրվա խաղից տեղյակ չէր ու հավանաբար չի էլ հասցնի դիտել։
«Սովորաբար հետաքրքրված եմ հայկական ֆուտբոլով եւ դա միայն պայմանավորված չէ նրանով, որ մեր Հենրիխ Մխիթարյանն այսօր մեր հայկական ֆուտբոլը ճանաչելի է դարձնում, այլ պարզապես ես սիրում եմ ֆուտբոլն ու շատ կցանկանայի, որ մեր երկրում էլ այդ սպորտաձեւը պոպուլյար դառնա եւ բոլոր խաղերի ժամանակ մարզադաշտերը լինեն լեփ-լեցուն։ Չգիտեմ, այսօրվա ընկերական խաղում կունենանք հաղթանակ, թե ոչ, սակայն փաստ է, որ մերոնք շատ ավելի լավ են սկսել խաղալ ու ավելի պրոֆեսիոնալ ֆուտբոլ է սկսել ցուցադրել մեր հավաքականը»,-ասում է Էրիկը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT