Երևան
12 °C
Արյունաբանական կենտրոնի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի որոշ հայտարարություններ մեծ ալիք բարձրացրեցին սոցիալական ցանցերում:
Տիկին Սարգսյանը` պատասխանելով իր ամուսնու աշխատանքի հետ կապված հարցերին, նախ ասաց, թե չէր ցանկանա, որ նա առհասարակ քաղաքական ասպարեզում լիներ, նախագահ դառնար: Իսկ հարցին, թե ընդհանրապես խորհուրդներ տալի՞ս է ամուսնուն քաղաքական գործունեության ընթացքում, հայտարարեց. «Վա~յ, ի՞նչ եք ասում, ես չեմ սիրում ընդհանրապես այն կանանց, կին ասելով` տիկնանց, ովքեր պիտի խորհուրդ տան ամուսնուն, ո՞նց կարող եմ ես խորհուրդ տալ, ես դեմ եմ դրան, կյանքում չեմ տա, ու չեմ հարգի էն տղամադուն, որ պետք է լսի իմ խորհուրդը` գործի մեջ»:
Խիստ կանացի կոկետությամբ եւ նրբությամբ ասված այս խոսքերը տարբեր քննարկումների առիթ տվեցին: Դրանք վերագրվեցին հիմնականում հայկական մենթալիտետին, թե կինը չպետք է միջամտի ամուսնու մեծ գործերին: Եղան կարծիքներ էլ, թե առաջին տիկինն օբյեկտիվորեն է վերաբերվում իր հնարավորություններին, եւ փաստորեն չի մտնում այնտեղ, որտեղ ինքը, մեղմ ասած, լավագույն ձեւով չի կարող ներկայանալ: Ընդհանուր առմամբ` հայտարարությունը բացասաբար ընդունվեց ֆեմինիստների, Սերժ Սարգսյանին առանց այն էլ չընդունողների, եւ Հայաստանի քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացման ջատագովների կողմից, թե իբր առաջին տիկնոջ խոսքը կարծրատիպեր է առաջացնում, թե կանայք կամ քաղաքական գործիչների կանայք, քաղաքականությունից հեռու պետք է մնան:
Իրականում, սակայն Ռիտա Սարգսյանի տվյալ հայտարարությունը խիստ քաղաքական էր, թերեւս ամենաքաղաքականը, որ երբեւէ նա արել է:
Նա սոբորաբար այդպես էլ անում է, հրապարակայնորեն չի խոսում քաղաքական անցուդարձի մասին, ոչինչ չի մեկնաբանում, կարծիքներ չի հայտնում` բավարարվում է միայն վետերանների հետ երգել-պարելով, վանա կատուների մասին խոսելով:
Այս անգամ առաջին տիկինը հրապարակայնորեն իր կարծիքը հայտնեց Հայաստանում վերջերս կատարված ամենակարեւոր քաղաքական զարգացումներից մեկի` Սեյրան Օհանյանի` խորհրդարանական ընտրություններին որպես ընդդիմություն մասնակցելու մասին:
Նա մասնավորապես ասաց, որ չի սիրում Սեյրան Օհանյանի տիկնոջը` Ռուզաննա Խաչատրյանին,որն ամուսնուն խորհուրդներ է տալիս եւ չի հարգում Սեյրան Օհանյանին, որը կնոջ խորհուրդին հետեւելով ընդդիմացավ Սերժ Սարգսյանին:
Թե ինչ ազդեցություն ունի Ռուզաննա Խաչատրյանը ամուսնու գործունեության վրա, բոլորին է հայտնի: Օհանյանն ինքը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ երբեմն լսում է կնոջ խորհուրդները եւ դա ոչ թե թուլության, այլ ուժի նշան է:
Սերժ Սարգսյանի կերպարը ավելի շատ հուշում է, որ նա Սեյրան Օհանյանի հետ համակարծիք չէ, եւ երբեք հաշվի չի առնում իր տիկնոջ խորհուրդները: Նման պատկերացմանը մեծապես նպաստում է նաեւ Ռիտա Սարգսյանի կերպարը: Եւ, այուամենայնիվ, քիչ չեն դեպքերը, երբ մամուլում գրվել է, որ այսինչը այսինչ պաշտոնին է նշանակվել առաջին տիկնոջ միջնորդությամբ եւ այլն:
Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի ճակատագրին, ապա հայտնի փաստ է, որ ամեն ինչ սկսվել է Ռուզաննա Խաչատրյանի հանդեպ Ռիտա Սարգսյանի ցասումից: Նա առաջին տիկնոջը բարկացրել է Սեյրան Օհանյանին նվիրված հանրային հեռուստընկերության ֆիլմում, երբ ասել է, թե իր համար գերագույն գլխավոր հրամանատարը Սեյրան Օհանյանն է: Դա այն ժամանակ էր, երբ ՊՆ նախարարին պատրաստում էին Սերժ Սարգսյանի ժառանգորդի դերին եւ դա այնքան էր խորացել, որ Ռուզաննա Խաչատրյանն իրեն գրեթե առաջին տիկին էր պատկերացնում: Ըստ երեւույթին, այդ հեռանկարից նաեւ ինչ-որ չափով կորցրել էր զգոնությունը: Արդյունքում նա Ռիտա Սարգսյանի նման թշնամի շահեց եւ բոլորս տեսանք, թե ինչ զարգացումներ եղան դրանից հետո:
Այս պարագայում հարցը, թե արդյո՞ք առաջին տիկինը գործի մեջ խորհուրդ տալիս է ամուսնուն, թե՞ ոչ, երկրորդական է դառնում: Որովհետեւ, եթե անգամ տիկին Սարգսյանը խորհուրդ չի տալիս, ապա ակնհայտորեն պրոցեսների վրա ազդելու սեփական ուղիներն ունի:
Այս տիկնանց պատերազմը միայն վերոնշյալ դրվագով չի արտահայտվել: Քարոզարշավի վերջին օրերին Ռուզաննա Խաչատրյանը մասակցում էր ՕՐՕ դաշինքի երթին, եւ «Ազատության» լրագրողի հարցերին ի պատասխան թափանցիկ ակնարկներ արեց այն մասին, որ իր ընտանիքի դեմ արշավը կազմակերպվում է Ռիտա Սարգսյանի կողմից:
«Իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, ովքեր կազմակերպում են այդ տեղեկատվական տեռորը ընտանիքների եւ հատկապես կանանց հանդեպ: Եւ եթե անհրաժեշտություն լինի, ես դեռ մամուլով ելույթ կունենամ եւ կներկայացնեմ որոշակի փաստեր, որոնք կապացուցեն դա»,- ասաց Սեյրան Օհանյանի կինը:
Նման անհրաժեշտություն հետագայում չառաջացավ, որովհետեւ այդ արշավը չշարունակվեց, նույնիսկ «Իգլայի» գործով բացահայտումները չշարունակվեցին, եւ որեւէ բառ անգամ չհնչեց, թե ինչ կապ ուներ դաշինքի առաջնորդը այդ գործի հետ:
Սեյրան Օհանյանն էլ ընտրություններից հետո հայտարարեց, որ Հայաստանում որեւէ մեկի հետ խնդիր չունի: Այսպիսի հանգուցալուծումից եւ հարաբերական անդորրից հետո Ռիտա Սարգսյանի արյունաբանական կենտրոնում արած հայտարարությունները ընդամենը սեփական հաղթանակը ընդգծելու եւ Ռուզաննա Խաչատրյանին նվաստացնելու նպատակ ուներ: Եւ դա բացարձակապես ամուսնու գործերին չմիջամտող կնոջ խոսք չէր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT