Գյումրու ցեխոտ փողոցների ասֆալտապատումը կմեկնարկի ձմռան բքին զուգահեռ

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում, Գյումրու քաղաքապետարանում հերթական անգամ հանդիպում տեղի ունեցավ քաղաքապետարանի աշխատակազմի, ծրագրի ղեկավար Ռուդիկ Թադեւոսյանի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցուցիչների եւ մրցույթով հաղթող ճանաչված գերմանական ENVIDATEC ընկերության խորհրդատուների միջեւ: 

Սա այն ծրագիրն է, որը նախատեսում է Գյումրիում հիմնովին վերանորոգել եւ լուսավորել ցեխի եւ աղբի մեջ կորած 10 փողոց: «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը, որպես խայծ շրջանառության մեջ դրվեց 2015 թվականին կայանալիք Սահմանադրական հանրաքվեից ընդամենը մի քանի օր առաջ: Իշխանություններին հաջողվեց այս ծրագիրը ձգձգել եւ, որպես խայծ օգտագործել մի քանի ընտրությունների նախընտրական շրջանում՝ 2015 թվական` Սահմանադրական հանրաքվե, 2016 թվական` Գյումրու ՏԻՄ ընտրություններ, 2017 թվական` Ազգային ժողովի ընտրություններ:

Ստացվել է այնպես, որ այս ծրագրի մեկնարկը ինչ տրվել է, միայն բանակցություններ եւ խորհրդատուների հանդիպումներ է տեղի ունենում: Երեկ ծրագրի ղեկավար Ռուդիկ Թադեւոսյանը Գյումրու քաղաքապետարանում հայտարարեց, որ ծրագիրը մեկնարկում է հոկտեմբեր ամսին, այսինքն` այն ժամանկահատվածում, երբ Գյումրիում անբարենպաստ եղանակներ են լինելու:

«Հիմնական աշխատանքները հնարավոր է սկսել հոկտեմբերից, իսկ այս փուլը երկար տեւեց, քանի որ խորհրդատուների ընտրության փուլն էր: Ամեն ինչ ըստ ժամանակացույցի է ընթանում: Աշխատանքների ընթացքն ամբողջովին համապատասխանում է ժամանակացույցին»,- ասաց ծրագրի ղեկավարը, իսկ լրագրողների այն հարցին, թե հոկտեմբերը Գյումրիում անձրեւային է, իսկ նոյեմբերից ձյուն է տեղում, Թադեւոսյանը նշեց, որ ծրագրի իրականացումը այդ դեպքում կտեղափոխվի 2018 թվականի գարուն:

Լուսավորության աշխատանքները իրականացնելու է ՎԶԵԲ­-ի կողմից ընտրված գերմանական ENVIDATEC ընկերությունը՝ խնայող համակարգերի լուծումներ առաջարկելով: Լուսավորության աշխատանքներին 23,8 մլն եվրոյից հատկացվելու է 6-ը:

Եթե մի օր այս ծրագիրը իրականություն դառնա, ապա Գյումրու փողոցները կունենան նոր ասֆալտապատ մայթեր, կատարելագործված դրենաժային ենթակառուցվածք, հետիոտներիի համար բարելավված հարմարություններ եւ ընդհանուր ճանապարհային անվտանգության բարելավում:

Նշենք, որ բարեկարգման ծրագիրը իրկանացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տրված վարկի եւ դրամաշնորհի շրջանակներում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5706 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը