Երևան
12 °C
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն աննախադեպ է համարում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության վերաբերյալ Սերժ Սարգսյանի այսօր արած հայտարարությունն այն իմաստով, որ հազվադեպ է լինում, որ Սարգսյանն արձագանքում է մամուլում հրապարակված, ոչ հաստատված եւ ոչ էլ հերքված տեղեկությանը:
«Այս կտրվածքով հետաքրքիր էր նաեւ, թե ինչ բառեր է նա օգտագործում: Ոչ թե հերքում է, որ Կարեն Կարապետյանը երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ինչպես ԶԼՄ-ն է ներկայացրել, այլ խոսում է նրա մասին, որ Կարեն Կարապետյանն այդպես վարվելու պատճառներ չունի»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Հարցին՝ ըստ ձեզ, ո՞ւմ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ թե´ կուսակցության, թե´ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում են, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Բարդ է պատկերացնել: Այն տպավորությունն է, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը կասկածներ ունի կուսակցության ներսում դրա կազմակերպիչների մասով: Թե ում է ակնարկում, այս պահին դժվար է ասել: Համենայնդեպս, Կարեն Կարապետյանը կարող է ունենալ բազում, այսպես ասենք, հակառակորդներ: Չմոռանանք, թե որքան նեղված էր Հովիկ Աբրահամյանը հեռանալիս եւ ինչ բնութագրիչներ օգտագործեց Կարեն Կարապետյանին նկարագրելու համար՝ տեխնոլոգիական գործարանի կեղտոտ առվակներ եւ այլն: Կարծում եմ, եթե Սերժ Սարգսյանը կուսակցությունից դուրս շրջանակների մասին է խոսում, ոչ կարող ենք հաստատել, որ դրա մեջ մտնում է Հովիկ Աբրահամյանը, ոչ էլ կարող ենք բացառել, որովհետեւ առավելապես նա եւ նրան սատարող ուժերն էին չափազանց դժգոհ վարչապետի ու կառավարության փոփոխությունից»:
Քաղաքագետը կարծում է, որ Կարեն Կարապետյանի վերաբերյալ մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե վերջինս ցանկացել է 2 անգամ հրաժարական տալ, արվել է այնպիսի մարդու կողմից, որ կասկածները բոլորովին այլ տեղ տանեն: «Ես կարծում եմ, օրինակ՝ սովորական, շատ չխորացող ընթերցողը, բնականաբար կմտածի, որ դա տվյալ թերթն է կամ ԶԼՄ-ն, որը կապում են Սերժ Սարգսյանի փեսայի անվան հետ, հետեւաբար արտահոսքի կազմակերպիչ նա, բայց ես կարծում եմ, որ այստեղ է խաղը, թե ինչու է կազմակերպիչը կազմակերպել այդ ԶԼՄ-ի միջոցով արտահոսքը: Թերեւս, սա է ինձ ասում, որ պետք է այլ տեղ փնտրել տեղեկատվական հոսքը կազմակերպողին, որի նպատակն է եղել ցույց տալ իշխանության ներսում ճգնաժամի վիճակ, որը կարող է քաղաքական դաշտում որոշակի խլրտումներ առաջացնել, կոնսուլտացիաների, վերախմբավորումների պատճառ դառնալ: Սերժ Սարգսյանի ակնարկն ուղղված այդ շրջանակներին, կարծես թե, չափազանց տեսանելի է, որ իրենք հասկանում են խաղը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, որ Կարեն Կարապետյանը, չկարողանալով Հայաստանի ներսում ինքնուրույն, իր կապերով իրեն անհաճո մեդիայի հարցերը լուծել, որոշել է Մոսկվայի օգնությամբ լուծում տալ հարցին, մասնավորապես՝ քաղաքական որոշման տեսքով հասնել այն բանին, որ ռուսները Սերժ Սարգսյանին հանձնարարեն ցանկացած ճանապարհով փակել մի շարք լրատվամիջոցներ, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ այս եւ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրը խորքային կապ ունեն: Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ փակման ենթակա լրատվամիջոցներից են «1in.am» եւ «Lragir.am» կայքերը:
«Չեմ կարծում, որ դա լուրջ զարգացումներ կունենա, այլ փորձ է արվում այդ լրատվամիջոցներին ներկայացնել Ռուսաստանի քաղաքականության հիմքերը լվացողներ: Եթե հիշում եք, Ալեքսան Հարությունյանի նշանակմամբ գրվեց, որ արեւմտամետ գործիչների համար եթերը սահմանափակելու են եւ այլն, եւ այլն: Այն որ ռուսական կողմում կա ցանկություն պայքարելու ոչ վերահսկելի լրատվամիջոցների դեմ՝ սրանում կասկած չկա, բայց ակնհայտ է, որ ինչ-որ մեկն ուղղակի ուզում է զոհասեղան բարձրացնել որոշ լրատվամիջոցների եւ հուշել Կրեմլին՝ գնալ այդպիսի պահանջներ կարգադրելուն`մասնավորապես ներկայացնելով, թե այդպիսի լրատվամիջոցները ակտիվորեն ներգրավված են Ռուսաստանի քաղաքականությունը քննադատելու կամ նրա մարդը հանդիսացող վարչապետի «ոտքի տակը փորելու» գործում»,- ընդգծեց քաղաքագետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանը Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում այսօր հերքել էր իր եւ վարչապետի միջեւ լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները, եւ լուրերը, թե Կարեն Կարապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել: «Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը, իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե´ կուսակցության, թե´ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե´ ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT