Արթուր Բաղդասարյանի նոր բիզնեսը. ռուսական լիցեյն այս տարի կբացվի

Երեւանի Հերացի փողոցի սկզբնամասում՝ Ճոպանուղու նախկին շենքի հարեւանությամբ շուտով կգործի Հայաստանում ռուսական առաջին լիցեյը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցներով կառուցված շենքը, որը պետք է դառնար ՀԱՊԿ ակադեմիա եւ մասնագետներ տար միջազգային այդ կազմակերպությանը, կծառայի մի քանի ուսումնական հաստատության: Մեկը «ՀԱՊԿ-ի եւ Եվրազեսի» ակադեմիան է, իսկ մյուսը՝ «Հայաստանում ռուսական լիցեյը»: Մի կողմ դնենք, թե ինչ մասնագետներ են տալու այս երկու հաստատությունները, եւ պարզենք, թե ո՞վ է կանգնած կրթական հաստատությունների թիկունքում:

2017 թվականի սեպտեմբերից իր դռները բացող Հայաստանում ռուսական լիցեյը նոր է իրավաբանական կարգավիճակ ստացել: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից armtimes.com-ը պարզեց, որ «Հայաստանում ռուսական լիցեյ» կրթական հիմնադրամը պետական գրանցում է ստացել մոտ մեկ ամիս առաջ՝ 2017 թվականի մայիսի 12-ին: Գործունեության հասցեն նշված է Երեւան քաղաքի Հերացի 2-ը՝ նույն շենքը, որը վերը նշեցին: «Հայաստանում ռուսական լիցեյ»-ի հիմնադիրը հանդիսանում է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հինադրամը: «Ռուսկի լիցեյի» կանոնադրությունը հաստատման է ներկայացրել ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորը, որը 5-րդ գումարման Ազգային ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ, նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանն է:

«Հայաստանում ռուսական լիցեյ» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է`Աշոտ Արտեմի Բալյանը: Վերջինս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ զբաղեցրել է ՕԵԿ-ի ռեբրենդինգից հետո ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի 72-րդ տեղը: ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերի համաձայն, Աշոտ Բալյանը գործազուրկ է՝ ոչ մի տեղ չի աշխատում: Ակնհայտ է, որ նա արհեստական է նշանակվել հիմնադրամի տնօրենի պաշտոնում, քանի որ նաեւ ժամանակավոր պաշտոնակատարն է հանդիսանում:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ այս հիմնադրամի ոչ ֆորմալ տնօրենը «Օրինաց երկիր» խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր է՝ Լեւոն Դոխոլյանը: Վերջինս այժմ զբաղված է «Հայաստանում ռուսական լիցեյ»-ի ղեկավարմամբ: Ի դեպ, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում ակտիվորեն կիսվում է լիցեյի ընդունելության վերաբերյալ հայտարարություններով: Լեւոն Դոխոլյանը պատահական մարդ չէ, նա «Հայկական վերածնունդ» կուսակցության կարկառուն անդամ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան է (դստեր ամուսինը): 

Կարող ենք արձանագրել, որ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ջանքերով, երբ վերջինս դեռեւս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր, հիմնադրվեց ՀԱՊԿ ակադեմիան, որը, սակայն հետագայում դարձավ Արթուր Բաղդասարյանի մերձավորների համար աշխատատեղ ապահովող ձեռնարկություն:

Նորակառույց ՀԱՊԿ ակադեմիայի շենքի առաջին երկու հարկերը զբաղեցնում է «ՀԱՊԿ-ի եւ Եվրազես-ի ակադեմիան», իսկ երրորդ հարկում տեղակայված է «Հայաստանում ռուսական լիցեյ»-ը:

Ի դեպ, ՀՎԿ անդամ Հեղինե Բիշարյանն էլ անգործ չի մնացել: Հայտնի է, որ Հեղինե Բիշարյանը Արթուր Բաղդասարյանի հրամանով նշանակվել է Եվրոպական ակադեմիայի ռեկտոր: «Օրինաց երկիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ արդեն զբաղեցնում է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ի տնօրենի պաշտոնը: Այս մասին էլ armtimes.com-ի հետ զրույցում ասացին «Հայասի» ընկերությունից:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել էր ընդամենը 58 հազար 265 ձայն, որը 3.71 տոկոս էր: ՀՎԿ-ն 2016 թվականին մի շարք կուսակցությունների վերակազմավորման արդյունքնում էր ձեւավորվել՝ հիմնական առանցքում Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Օրինաց երկիր» կուսակցությունն էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10942 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ