Երևան
12 °C
Այսօր Երեւանի ժամանակով 22:45-ին Չեռնոգորիայի Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտում կմեկնարկի աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը:
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը հավանաբար կլինի այսպիսին․
Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան, Ռուսլան Կորյան, Էդգար Մանուչարյան:
Այս մրցակիցը Հայաստանին լավ ծանոթ է, հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Երեւանում Հայաստանի հավաքականը հաղթանակ էր տարել Մոնտենեգրոյի նկատմամբ 3:2 հաշվով:
Սակայն, այսօրվա խաղում բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում Մոնտենեգրոյին՝ վերջինի հաղթանակը գնահատելով 1.6 գործակցով: Ոչ-ոքին գնահատված է 3.6, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 6 գործակցով:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նույնպես ընդունել է, որ ուժեղ մրցակցի հետ են խաղալու։
«Առաջին արտագնա հանդիպումն է։ Կրկին ուզում եմ նշել, որ շատ ուժեղ մրցակից է։ Շատ դժվար խաղ է սպասվում։ Իհարկե, ուսումնասիրել ենք մրցակցին։ Երեք անընդմեջ պարտությունից հետո թիմը վերականգնվելու խնդիր ունի, եւ կրկնում եմ, որ շատ դժվար խաղ է լինելու։ Կփորձենք ամեն ինչ անել հաղթանակի համար»,- ասել է Պետրոսյանը։
Մարզական մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը մտավախությամբ հիշեցնում է, որ չեռնոգորացիները սեփական հարկի տակ անհամեմատ ավելի ուժեղ են խաղում։
«Մոտավորապես ութսունականների «Արարատին» է հիշեցնում, երբ սեփական հարկի տակ բոլորի հետ կյանքի ու մահվան կռիվ են տալիս, շատ ուժեղ թիմ էին, իսկ արդեն մրցակցի դաշտում սայթակումներ էին ունենում, խաղամակարդակով ցածր թիմերի հետ միավորներ կորցնում։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեր հավաքականի տղաներից ոչ մեկին դա բացարձակապես չի հետաքրքրում, թե նրանք որքան լավն են, քանի որ մենք ավելի լավն ենք»,-ասում է Սենիկ Կարա-Պողոսյանը։
Սեփական հարկի տակ հաղթանակների ֆենոմենը մեկնաբանը կապում է նախ սեփական երկրպագուների հետ․
«Պատահական չէ, որ երկրպագուներին անվանում են 12-րդ ֆուտբոլիստ։ Ամեն բանն է օգնում, միջավայրը, տրիբունաները, նույնիսկ տեղի օդը։ Այս ամենը դրականորեն նպաստում են մարզիկներին։ Միշտ էլ սեփական հարկի տակ հանդես եկող թիմը՝ թեկուզեւ չնչին, բայց առավելություն ունենալու է»։
Սակայն, մեկնաբանը կարեւորում է Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի՝ Արթուր Պետրոսյանի գործոնը։ Ըստ Սենիկ Կարա-Պողոսյանի՝ գյումրեցի տղամարդիկ իրենց կոլորիտը, համն ու հոտն ամեն տեղ էլ բերում են իրենց հետ, նույնն էլ Արթուր Պետրոսյանն է՝ իր հետ միայն դրականն է բերել․
«Նա շատ լավ, հոգեբանորեն կարողանում է թիմին պատրաստել, ամեն դեպքում, շվեյցարական մարզական շատ լավ դպրոցն է անցնել։ Երեք խաղ ենք ունեցել ու երեք հաղթանակ, ֆուտբոլային 2017 օրացուցային տարում մենք նույնիսկ մեր սեփական դարպաս որեւէ գնդակ չենք ընդունել։ Տա Աստված, որ այս հաղթարշավը շարունակվի,-ասում է մեկնաբանը՝ նշելով, որ կարեւորություն չի տալիս, թե ինչ հաշվով կգրանցվի հաղթանակը,-կարեւոր է թեկուզ կես գնդակի տարբերությամբ հաղթանակը, միայն թե հաղթենք։ Ժամանակն է, որ այս սերունդն արդեն լուրջ ֆուտբոլային մրցաշարում իր ներկայությամբ ուրախացնի հայ ֆուտբոլասերին»։
Մարզական մեկնաբանը հիշեցնում է, որ սա շատ կարեւոր խաղ է եւ հաղթանակը մրցաշարային աղյուսակում լուրջ փոփոխություններ կբերի․
«Այստեղ հաղթել մրցակցին, այն էլ մրցակցի հարկի տակ, մոտավորապես վեց միավորին համարժեք իրավիճակ է»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT