Երևան
12 °C
Առաջիկայում խոշորացման ենթակա համայնքերից շատերում վստահ են, այս ծրագրից որեւէ օգուտ չի լինելու եւ խոշորացված համայնքները միայն տուժելու են։
Չնայած սրան, հիշեցնենք, որ այս շաբաթ Ազգային ժողովը 23 դեմ, 57 կողմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացման օրինագիծը:
Այս անգամ Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնք կմիավորվի, ինչի արդյունքում կձեւավորվի 34 համայնք:
Ու թեեւ ԱԺ արտահերթ նիստում զեկուցող, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը վստահեցրեց, թե համայնքների խոշորացմամբ իրենք նպատակ չեն հետապնդում ռեսուրսներ խնայել, այլ իրենց միակ ցանկությունը համայնքների համաչափ զարգացումն է, որը հնարավոր է միայն խոշորացման պարագայում, համայնքներում այս ծրագրին թերահավատորեն են նայում։
Վահան համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանն armtimes.com-ին ասում է, որ համայնքի ժողովուրդը չի մասնակցելու ընտրություններին՝ այդ կերպ արտահայտելով բողքն այս ծրագրից։
«Ես միանշանակ դեմ եմ այս ծրագրին, մեզ խոշորացումը պետք չի, բայց եթե ինձ ընտրած ժողովուրդը համաձայն է, ես էլ կպաշտպանեմ նրանց որոշումը, բայց իրենք են ասում, որ չեն մասնակցելու ընտրություններին, այդքան դեմ են»,-ասում է Բալյանը։
Սահմանամերձ Վահանի ղեկավարն ասում է, թե չի թերագնահատում, ոչ էլ քննադատում է կառավարությանը, սակայն կարծում է, որ ոչ բոլոր համայնքներին է պետք ներքաշել այս ծրագրում։
«Մեր համայնքը սահմանամերձ է, այսօրվա դրությամբ ունի 1200 բնակիչ, պատերազմին 16 զոհ ենք ունեցել, շատ դժվարություններ ենք տեսել, բայց կարողացել են ոտքի կանգնել ու զարգացնել համայնքը։ Այսօր մեր գյուղն ապահովված է կենտրոնական, երկրորդային փողոցային լուսավորությամբ, ասֆալտապատված է, այսինքն ինչ որ բաներ են արվում գյուղի համար, սակայն վաղը մյուս օր չես իմանա, թե այս խոշորացման հետեւանքով ով կընտրվի ղեկավար ու ինչ վերաբերմունք ցույց կտա այս համայնքին»,- նշում է համայնքի ղեկավարը։
Պարզվում է, որ այս համայնքներում կան նաեւ միջհամայնքային տարաձայնություններ։ Բալյանն ասում է, որ իրենց եւ հարակից համայնքների ժողովրդի խառնվածքը նույնը չէ եւ չեն հաշտվելու միմյանց հետ։
«Մեր դաշտերը հիմա ենք հազիվ պահում, բա որ միանանք ի՞նչ է լինելու, էսօր մի քիչ կարողանում ենք ճնշել ու մեր հողերը մեզ պահել, արոտավայրեր են, ցանքատարածություններ են, բայց վաղը մյուս օր չեն կարողանալու էս հարցեը լուծեն։ Կամ, ասենք հիմա ես դժվարությամբ մի արտակարգ կոմբայն եմ կարողացել բերել գյուղ, որ ամբողջ տարածաշրջանում չկա, հիմա որ խոշորացումը լինի, տանելու են կենտրոն ու էլ ո՞վ ա բերելու, որ իմ գյուղացին իր հողը մշակի։ Այս ծրագրով ավելի շատ խնդիրներն են խոշորանալու»,-ասում է համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ խոշորացումը հարկավոր է այն համայնքներին, որոնք հիվանդ են, թույլ համայնքներ են, որ կարողանան այդ համայնքները զարգացնեն, իսկ Վահանի նման համայնքներին այդ ծրագիրը հարկավոր չէ։
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում այս գործընթացն արդեն տեղի է ունեցել։ Ոսկեպարը դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերի 18-ին մտավ խոշորացված Նոյեմբերյան համայնքի մեջ։ Համայնքի արդեն նախկին ղեկավար Երվանդ Եգանյանն իրենց «դառը փորձով» է կիսվում armtimes.com-ի հետ՝ վստահեցնելով, որ այս ծրագիրը համայնքի կյանքը դանդաղեցնող ծրագիր է։
«Ի սկզբանե դեմ եմ եղել այդ ծրագրին, այնպես չէ, որ հիմա չեմ աշխատում, այդ պատճառով եմ դեմ։ Իշխանության, համայնքի ղեկավար ընտրվածի ու ժողովրդի շփումը հասնելու է մինիմալին, ընտրված համայնքի ղեկավարն, ինչքան էլ սրտացավ լինի, միեւնույնն է, չի կարողանա իր ժողովրդի հոգսերն այնքան հեշտ վեր հանի, որքան տվյալ համայնքի ղեկավարը»,-կարծում է Եգանյանը։
Բացի այդ, նախկին համայնքապետը նշում է, որ խոշորացվող համայնքներում նշանակվող լիազորները, սովորաբար անում են այն, ինչը դուր է գալիս համայնքի ղեկավարին, ինչն ի շահ է իշխանությանը, ոչ թե հասարակ ժողովրդին։
«Բացի այդ, լիազորը չի կարողանա այնքան արագ արձագանքի, ինչքան համայնքի ղեկավարը, քանի որ լիազորը որոշումներ կայացնելու իրավունք չունի։ Օրինակ, ենթադրենք ջրի վթար է եղել, լիազորը պետք է գնա տեսնի, ժամերով փորձի տեղեկացնել համայնքի ղեկավարին, նոր հերթը գա հասնի այդ խնդրին, դնեն քննարկման եւ այլն, մինչդեռ ընտրված գյուղապետը տեղում իր ավագանիով կարող է որոշում կայացնել ու հարցին լուծում տալ։ Ստացվում է, որ կյանքը դանդաղում է»,-նշում է Եգանյանը՝ հավելելով, որ եթե մի ժամանակ բնակչությունն ինչ որ հույս էր կապում համայնքապետարանի հետ, մի հարցով դիմում էր, հիմա ընդհանրապես, բնակչությունը հույսը կտրել է։
Ըստ Եգանյանի՝ եթե չորս տարի առաջ իրենց համայնքում կար 40 հա հացահատիկ, հիմա զրո է։ Մարդիկ գերադասում են գնալ արտագնա աշխատանքի եւ կամաց-կամաց տեղափոխվում են դուրս։
Բացի այդ, խոշորացվող համայնքներում, որտեղ, սովորաբար, աշխատատեղեր են ապահովում միայն համայնքապետարաններն ու դպրոցները, սա նաեւ գործազրկության խնդիր է բարձրացնում։
«Ես ժամանակին նշել եմ նաեւ աշխատատեղերի մասին, սակայն ինձ փորձում էին համոզել, թե նման բան չկա եւ համայնքապետարանն աշխատատեղ չի, սակայն մեր պես սահմանամերձ, սակավ աշխատատեղեր ունեցող գյուղերի համար այս երեք-չորս աշխատատեղն էլ է կարեւոր։ Մեզ հավաստիացնում էին, որ կրճատումներ չեն լինի, բայց եղան»,-ասում է Եգանյանը՝ հավելելով, որ ի հաշիվ այս գյուղերի կենտրոններում ավելանում է աշխատատեղերի թիվը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT