Երևան
12 °C
Հունիսի 8-ին Շիրակի մարզը նոր ղեկավար ունեցավ: ՀՅԴ-ՀՀԿ համատեղ պայմանավորվածության արդյունքում մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը: Մինչ նա կհասներ Գյումրի, շատերը սկսեցին քննարկել այն հանգամանքը, որ հերթական անգամ մարզ բարձրաստիճան պաշտոնյա է գալիս մայրաքաղաքից:
Երեւանից Գյումրի ժամանած Արթուր Խաչատրյանը, թեեւ, հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ, որը բացառիկ էր այնքանով, որ որեւէ մեկը չէր փորձել աչքի ընկնել նման հայտարարությամբ:
«Չեմ եկել այստեղ արտագնա աշխատանքի, եկել եմ ընտանիքիս հետ: Վստահ եմ, որ համատեղ կարող ենք իրավիճակը բարելավել»,- հունիսի 8-ին մարզի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Արթուր Խաչատրյանը:
Armtimes.com-ը ներկայացնում է այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր մայրաքաղաքից «արտագաղթել» են Շիրակի մարզ:
Արթուր Խաչատրյան. Շիրակի մարզպետ, ծնվել է Երեւանում 1972 թվականի հուլիսի 17-ին: Մասնագիտությամբ ֆիզիկոս է, սովորել է ԵՊՀ-ում, գիտությունների թեկնածու է, ուսանել է նաեւ Լոնդոնում: 2016-ին զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: 2017-ի հունիսի 8-ից՝ Շիրակի մարզպետի: Ամուսնացած է ունի երեք երեխա:
Արտակ Կարապետյան. ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ, ծնվել է 1966 թ. հոկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում:
Սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն քաղաքական ուսումնարանը: ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. օգոստոսի 8-ի հրամանով նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
Սամվել Սիմոնյան. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն պետ: Սիմոնյանը ծննդով Արարատի մարզի Մասիս քաղաքից է: Գերատեսչության պաշտոնական կայքում բացակայում է վերջինիս կենսագրական տվյալները: Նա Գյումրիում է 2014 թվականից:
Նարեկ Պողոսյան. Ազգային անվտանգության Շիրակի մարզային կառույցի ղեկավար: Նա Շիրակի մարզում է մոտ մեկ տարի, մեր տեղեկություններով կրկին երեւանաբնակ է:
Նարեկ Պողոսյանը՝ աջից 2-րդը
Սուրեն Ղազարյան. ՀՀ մաքսային ծառայության Շիրակի տարածքային պետ, ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում: 2003թ.-ին ավարտել է Միջազգային հարաբերությունների համալսարանը, համաշխարհային տնտեսագետ մասնագիտությամբ: 2017 թվականի հունիսի 4-ից՝ Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետն է: Ունի մաքսային ծառայության փոխգնդապետի կոչում: Ամուսնացած է, ունի 3 դուստր:
Արթուր Եթիմյան. ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ, ծնվել է 1968 թ մարտի 25-ին ` Վանաձորում: Սովորել է ԵՐՊԻ Վանաձորի մասնաճյուղում, ինժեներ մեխանիկ է: Գյումրիում աշխատում է 2017-ից: Ամուսնացած է ունի երկու որդի:
Շիրակի մարզից չէ նաեւ ԱԻՆ Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Կարապետյանը: Մեր տեղեկություններով՝ նա եւս Երեւանից է: Այս պաշտոնյայի մասին տեղեկություններ ԱԻՆ պաշտոնական կայքում տեղադրված չէ:
Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Շիրակի մարզում բարձր պաշտոններ զբաղեցնում են նաեւ ծննդով շիրակցի եւ գյումրեցի անձիք:
Գագիկ Հովհաննիսյան. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, ծնվել է 1972 թվականին Գյումրի քաղաքում։ Սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 2006-2014թթ. աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: 2014 թվականից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Ղեկավարում է արդեն երեք տարի:
Կարեն Գաբրիելյան. Շիրակի մարզի դատախազ, ծնվել է 1981 թվականին Շիրակի մարզի Արեւշատ գյուղում: Aravot.am-ի տեղեկություններով՝ աշխատել է Շիրակի մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ, այնուհետ զբաղեցրել է Սյունիքի քննչականի պետի պաշտոնը: Շիրակի դատախազի պաշտոնում է 2016 թվականից:
Շիրակում բարձր պաշտոններ զբաղեցնելու հավակնոտ անձանց մարզ ժամանելուն զուգահեռ, բարձր է նաեւ Շիրակից արտագաղթի թիվը: Սա հանրապետության ամենաաղքատ մարզն է, միայն Գյումրիում աղքատ է բնակչության 46 տոկոսը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴա աբսուրդ է, ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռшզմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան
Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին. Դիմիտրիու
Կիպրոսը և Հայաստանը կիսում են նույն արժեքները և տարիներ շարունակ պայքարում նույն իրավունքի համար. Դիմիտրիու
Մենք փորձում ենք աջակցել. Աննիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հետ հանդիպման մասին
Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը
Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. ձերբակալվածների թվում է ընկերության տնօրենը. տեսանյութ
Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք. ոչ գիտեն՝ պատերազմն ինչ է, թշնամին ինչ է, «պոստն» ինչ է. Հակոբյան
Վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրող Քոչարյանը հիշեցնում է բարոյականության դասեր տվող կուրտիզանուհու. Չախոյան
Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել
Պապիկյանն ու Արսենյուն քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված և վերաբացված է․ վարչապետ
«Երևանի ավտոբուս» ընկերությունը համալրվելու է հրահանգիչներով. դասընթացներ կլինեն վարորդների հետ
Խաչատուրյանը հանդիպել է Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և Լևոնյան վարժարանի սաների հետ
Համալրվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը
Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է 140 հազար դոլար
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
22 հազար դոլարով կեղծ փաստաթղթեր և շենգենյան վիզա. ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի դեպք. տեսանյութ
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները
Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև
Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան
Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ
Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը
Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
«Կրթվելը նորաձև է» Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT