Երևան
12 °C
Երեկ Անդրանիկ Մարգարյանի որդին` Տարոն Մարգարյանը, իր հոր ծննդյան օրը կրկին ստանձնեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց, որ Տարոնը Երեւանի ամենամեծ վարկանիշ ունեցող գործիչն է, եւ նրան հորդորեց գիշեր-ցերեկ աշխատել հաջորդ ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու, եւ Երեւանի կառավարումը շարունակելու համար:
Այն, որ Տարոն Մարգարյանը մեծ վարկանիշ ունեցող գործիչ չէ, այն, որ նա ընդհանրապես գործիչ չէ, Սերժ Սարգսյանը չի կարող չգիտակցել: Քաղաքականության մեջ, սակայն միշտ չէ, որ ասում են այն, ինչ գիտակցում են: Ավելի շուտ ասում են այն, ինչ տվյալ պահին հարմար է տարբեր պատճառներից ելնելով:
Սերժ Սարգսյանը, օրինակ, կասկածելի հանգամանքներում մահացած Անդրանիկ Մարգարյանի շիրիմի առաջ ինքն իրեն խոստացել է Մարգարյանի որդուն «լավ նայել» հետագա ողջ կյանքի ընթացքում: Դա նշանակում է` քանի Սերժ Սարգսյանը երկրի ղեկավարն է, Տարոն Մարգարյանը պետք է Երեւանի քաղաքապետ լինի:
Եթե Տարոնի ինտելեկտուալ հնարավորությունները թույլ տային, նա տարեցտարի կաճեր, քաղաքապետից հետո կդառնար նախարար, նախարարից հետո փոխվարչապետ, հետո` վարչապետ: Սա լավագույն հատուցումը կլիներ Անդրանիկ Մարգարյանին, բայց քանի որ նրա որդու հնարավորությունները, մեղմ ասած, սահմանափակ են, ապա նա այդպես էլ կմնա քաղաքապետ: Այս ընթացքում Սերժ Սարգսյանը նրան կհռչակի Երեւանի ամենամեծ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության ղեկավարներից մեկը:
Յուրաքանչյուր ընտրությունից հետո իշխանական մամուլը կփորձի ռեաբիլիտացիայի ենթարկել Տարոն Մարգարյանին, եւ նրա ջախջախված վարկանիշը, նրան գեներալական որակներ կվերագրի, կանվանի Սերժ Սարգսյանի իշխանության հենասյուն, երկրում եղանակ ստեղծող քաղաքական գործիչ եւ այլն:
Իսկ Տարոնը կշարունակի քաղաքում նստարաններ տեղադրել եւ ծաղիկներ տնկել, որովհետեւ դրանից ավելին նա օբյեկտիվորեն չի կարող անել:
Ճակատագրի հեգնանքով երեկ, երբ Անդրանիկ Մարգարյանի որդին ստանձնեց որպես հատուցում իրեն նվիրաբերվող պաշտոնը, եւ իր հոր բարեկամների ու թշնամիների հետ սեղանի շուրջ նշում էր այդ իրադարձությունը, Երեւանում իսկական ջրհեղեղ եղավ:
Ընդամենը կարկուտ էր տեղացել, հորդառատ անձրեւ: Եւ պարզվեց Տարոն Մարգարյանի կառավարմամբ զարգացող Երեւանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն: Մեքենաներն ու ավտոբուսները սուզվել էին թունելներում, հետիոտները մինչեւ ծնկները ջրի մեջ էին հայտնվել:
Իսկ սոցիալական ցանցերը պայթում էին Տարոնին նվիրված գրառումներից: Ճիշտ է, այդ գրառումների բովանդակությունից չէր բխում, թե Տարոն Մարգարյանը Երեւանի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է, ուղիղ հակառակը` նա երեւանցիների ծաղրի առարկան էր դարձել, բայց դա կարեւոր չէ:
Իշխանական մամուլը առաջիկայում Անդրանիկ Մարգարյանի որդու հեղինակությունը փրկող նյութերի նոր սերիա կթողարկի, որպեսզի մինչեւ հաջորդ առիթը Սերժ Սարգսյանի բարձր խոսքերի համար կրկին հող նախապատրաստի:
Միայն մեկ հարց կա, որ ամեն դեպքում արժե, որպեսզի Սերժ Սարգսյանն ինքն իրեն տա: Արդյո՞ք այս ամբողջ կրկեսը չի անարգում Անդրանիկ Մարգարյանի հիշատակը: Եւ արդյո՞ք սա այն է, ինչ կցանկանար Տարոն Մարգարյանի լուսահոգի հայրը, եւ Սերժ Սարգսյանի ընկերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT