Ինչո՞ւ Սարգսյանը գիտի, թե ովքեր են հրաժարականի լուրերի ետեւում, իսկ Կարապետյանը`չգիտի

Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի օրը վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց, որ հրաժարականի ցանկություն չի ունեցել:

Վերջին շրջանում վարչապետի հրաժարականի մասին համառ լուրեր էին պտտվում մամուլում, ընդհուպ մինչեւ հավաստի տեղեկություններ, որ վերջին մի քանի ամիսներին արդեն երկու անգամ Կարապետյանը հրաժարականի ցանկություն է հայտնել, եւ Սերժ Սարգսյանն է նրան հետ պահել այդ մտքից:

Բնականաբար, քաղաքապետարանում վարչապետին հարց ուղղելու հնարավորության դեպքում լրագրողները առաջին հերթին պետք է հետաքրքրվեին, թե արդյո՞ք ճիշտ են այդ լուրերը: Վարչապետին հարց է ուղղվել`ինքը հրաժարական ներկայացնելու ցանկություն ունեցե՞լ է: «Ոչ, չեմ ունեցել»,- կարճ, կոնկրետ պատասխանել է Կարեն Կարապետյանը:

Այս հանդիպումից մի քանի օր առաջ, Սերժ Սարգսյանը նույնպես խոսեց վարչապետի հրաժարականի լուրերի մասին եւ ասաց, որ վարչապետը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի:

Այն, թե ինչու Սերժ Սարգսյանը հանկարծ որոշեց կանգնել լրագրողների առաջ եւ նման հայտարարություն անել, այդ ժամանակ լավ չհասկացվեց: Ակնհայտ էր, որ դրա համար Սարգսյանը պատճառներ ուներ, որոնք այնքան էլ հստակ չէին ուրվագծվում:

Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այդ քայլով ընդամենը առաջ անցավ Կարեն Կարապետյանից: Սարգսյանը չէր կարող չկանխատեսել, որ քաղաքապետարանում լրագրողների հետ առաջին իսկ շփման ժամանակ, Կարապետյանին այդ հարցն ուղղվելու է, եւ իհարկե գիտեր, թե ինչ պատասխան է հետեւելու:

Ու որպեսզի չստացվի, թե Սերժ Սարգսյանը իրեն հասանելի ճանապարհներով հրապարակ նետելով հավանական հրաժարականի թեման, ճնշումներ է գործադրում Կարեն Կարապետյանի նկատմամբ, մինչդեռ Կարապետյանը չի տրվում այդ ճնշումներին, շտապեց իրենից հեռացնել վարչապետի հրաժարականի մասին խոսակցությունները:

Բոլորովին այլ իրավիճակ է, երբ մամուլը գրում է, թե վարչապետը հրաժարական տալու փորձեր է արել, եւ Սերժ Սարգսյանի շնորհիվ է դա կանխվել, սակայն Կարեն Կարապետյանը հերքում է դա: Եւ բոլորովին այլ իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանն է հերքում դա:

Առաջին իրավիճակում Սերժ Սարգսյանի դիրքերը թուլանում են, իսկ վարչապետը, որ իրականում բավական թույլ դիրքերում է, կարողանում է որոշակիորեն ամրապնդել դրանք:

Եւ ահա նման բան թույլ չտալու համար Սերժ Սարգսյանն առաջ անցավ, եւ թեմայի շրջանակներում առաջին հայտարարությունն ինքն արեց:

Այս ամբողջ պատմության մեջ եւս մեկ ուշագրավ պահ կա: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, թե ովքեր են կանգնած վարչապետի հրաժարականի մտացածին լուրերի եւ ամբողջ բեմադրության հետեւում, իսկ Կարեն Կարապետյանը՝ չգիտի: Քաղաքապետարանում լրագրողի հարցին, թե այդ դեպքում որտեղից են ծագել իր հրաժարականի մասին լուրերը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող ասել»:

Վարչապետը չէր կարող լսած չլինել Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե իրենք իշխանության եւ կուսակցության մակարդակով շատ լավ հասկանում են, ովքեր են կանգնած այդ լուրերի հետեւում, եւ որոնք են նրանց ցանկությունները:

Եւ երբ նա հայտարարում է, որ ինքը դա չգիտի, հայտարարում է, որ ինքը Սերժ Սարգսյանի նշած խմբի մեջ չի մտնում: Դա իհարկե, առանց այդ էլ պարզ էր, բայց փաստորեն Կարեն Կարապետյանը ցանկանում է, որպեսզի հրապարակային կերպով այդ փաստն արձանագրվի:

Սերժ Սարգսյանի հետ իրենց հարաբերությունների մասին էլ Կարեն Կարապետյանը բավական կոշտ խոսեց: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ ունեն «շատ լավ՝ աշխատանքային, հարգալից, գործնական» հարաբերություններ։ Ոչ մի ակնարկ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ-ի եւ երկրի մեծն առաջնորդը լինելու մասին, ոչ մի նշույլ այն բոլոր որակումներից եւ տոնից, որ ՀՀԿ-ականները, Սերժ Սարգսյանի առաջին եւ մնացած բոլոր տեղակալները սովորաբար ունենում են նրա մասին խոսելիս: Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանի անվերապահ լիդերությունն ընդունելու ոչ մի նշան:

Կարեն Կարապետյանն այսպիսով հրապարակային ձեռնոց նետեց Սերժ Սարգսյանին: Սա ավելի սուր տեսանելի կլիներ, եթե մինչեւ վարչապետի «բեմելը» Սերժ Սարգսյանը վարչապետի հրաժարականի թեման ցրող հայտարարություն արած չլիներ:

Տարօրինակ է միայն այն, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին ձեռնոց նետելու ռիսկի է դիմում: Ակնհայտ է, որ նա նման բան չէր կարող անել ինքնուրույն եւ սա այն դեպքն է, երբ վարչապետը մեծապես օգտվում է Մոսկվայի իր ընկերների խորհուրդներից:

Սերժ Սարգսյանը, իհարկե գիտի, որ ի դեմս Կարապետյանի գործ ունի Մոսկվայի նրա ընկերների հետ, բայց թերեւս, Կարեն Կարապետյանի ապաքաղաքական կերպարը երբեմն նրա զգոնությունը թուլացնում է, սրանից բխող հետեւանքներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7501 դիտում

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին