Արցախի ՊԲ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում վիրավորների մասին տեղեկությունները

16/06/2017 schedule23:35

Քիչ առաջ Արցախի Հանրապետության ՊԲ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունիսի 16-ին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ երեք ժամկետային զինծառայող:

Զոհվել են՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Այս հաղորդագրությանը զուգահեռ կայքերում հրապարակումներ եղան այն մասին, որ երեք զոհերից զատ, կան նաեւ երկու վիրավոր ժամկետային զինծառայող:

Armtimes.com-ը վիրավորների մասին տեղեկությունները փորձեց ճշտել ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանից: Վերջինս, սակայն, ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց վիրավորների մասին տեղեկությունները:

-Պարոն Հասրաթյան, մամուլում տեղեկություններ կան, որ երեք զոհից բացի կան նաեւ երկու վիրավոր: Ճի՞շտ է:

-Մտեք մեր պաշտոնական կայքը՝ այնտեղ տեղադրված է:

-Կայքում միայն զոհերի մասին տեղեկություններ կան, իսկ վիրավորներ կա՞ն:

-Մի անգամ տարածել ենք, բանավոր նորից ասե՞մ:

-Այսինքն, հերքու՞մ եք վիրավորների մասին տեղեկությունները:

-Մտեք մեր կայք:

- Պարոն Հասրաթյան, հարցնում եմ վիրավորներ կա՞ն:

-….

Հասրաթյանն այնդպես էլ հիմնավոր պատասխան չտվեց: Armtimes.com-ի հարցը մի քանի անգամ լսելուց հետո  ընդհատեց հեռախոսազանգը: Վերջինիցս հնարավոր չեղավ ճշտել այն տեղեկությունը, որ զինծառայողները զոհվել են դիպուկահարի կրակոցից:

Կայքերում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել են Մյասնիկ Մարտինի Հովհաննիսյանը և Վարդան Արմենի Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ օր առաջ՝ հունիսի 15-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել էր այս ուղղությամբ գտնվող Ադրբեջանի Ջոջուգ Մարջանլը կոչված գյուղ, որը Բաքուն ներկայացնում է իբրև թե ապրիլյան ռազմական էսկալացիայի օրերին Արցախից հետ վերցրած տարածք: Գյուղի վերականգնումը Ալիևները պրոպագանդում են որպես հաղթանակ «հայերի օկուպացիայի դեմ»: Ալիևի և Ադրբեջանի ռազմական վերնախավի սահմանային այցերի օրերին շփման գծում հրադադարի խախտումներն ավելի ինտենսիվ են լինում: Այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հայտնել մեկ զոհի մասին:

Տպել
21557 դիտում

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի