Երևան
12 °C
Արդեն իսկ լրացել է կառավարության որոշմամբ սահմանված եռամսյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովը պետք է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման վերաբերյալ ներկայացներ առաջարկներ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է սահմանամերձ համայնքներում դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց կառուցել պատնեշներ, ինչպես նաեւ թաքստոցներ` հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար: Բացի այդ, նպատակ կար սահմանամերձ համայնքներում իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին տրամադրել զենք, որպեսզի նրանք իրականացնեն պահակային ծառայություն:
Այս մասին նշված էր վարչապետի` փետրվարի 13-ի համապատասխան որոշման մեջ, եւ ըստ այդ որոշման էլ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին:
«Հանձնաժողովը, որի ղեկավարը պաշտպանության նախարարն է, հսկայական աշխատանք է կատարել: Վերջերս Տավուշի մարզում տեղի ունեցավ հանդիպում` գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությամբ: Հսկայական նախագծեր որոշված է այնտեղ իրականացնել, որոնցից ահագին բան արդեն արված է: Դրանք վերաբերում են ե´ւ դպրոցների, ե´ւ մանկապարտեզների անվտանգության հարցերին` պատնեշների կառուցում եւ այլն, ինչպես նաեւ դպրոցներին տարբեր տեսակի աջակցություններ տրամադրելուն` նյութական եւ ուսումնաօժանդակ ձեռնարկների տեսքով: Նախագծեր կան հատկապես ճանապարհաշինարարության վերաբերյալ: Դա ինչպես անվտանգային նշանակություն ունի, այնպես էլ կոմունիկացիոն անվտանգային նշանակություն: Այսինքն` նորմալ ճանապարհները շատ կարեւոր են այդ հատվածում: Այնպես որ, այստեղ միանշանակ գործ կա կատարած եւ շատ գործ կա կատարվելիք: Հետեւողականորեն առաջ են ընթանում: Առնվազն երկու-երեք նիստ միայն վերջին երկու-երեք ամսում ես եմ հիշում, որ նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անմիջապես տեղում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի հստակ տեղեկություններ` առանձին գյուղերի, կրթական հաստատությունների կամ սահմանված ժամանակացույցի վերաբերյալ, նախարարի խոսնակը չտրամադրեց:
«Չեմ կարող ասել` որ գյուղում ինչ կլինի: Ես կարծում եմ, որ ավելի կոնկրետ ինչ-որ առումով կարող են ասել տեղական ինքնակառավարման մարմինները: Հնարավոր է`ինչ-որ բաներ էլ դիտմամբ չասեն: Ըստ էության` ամեն գերատեսչություն ունի իր պատասխանատվության բաժինը` ծախսային մասով, վերահսկիչ մասով, կոնկրետ աշխատանքներ իրականացնելու մասով»,- նշեց նա, ապա հավելեց. «Իհարկ, կա պլան-ժամանակացույց, որի համաձայն շատ ու շատ աշխատանքներ արդեն ընթանում են, որոշ բաներ արդեն ավարտված են, առաջիկայում էլ շատ բաներ կիմանաք, որ արդեն ավարտվում են»:
Սահմանամերձ համայնքներում բնակիչերին զենք բաժանելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ էլ, եթե դրանք եղել են, Հովհաննիսյանը ոչինչ չասաց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT