Երևան
12 °C
ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան բավական լարված ֆոն ունեցավ: Նախ, դրանից առաջ երկար ժամանակ միջազգային փորձագիտական հեղինակավոր կենտրոնները, ինչպես Միջազգային ճգնաժամային խումբը, National Interest-ը Ղարաբաղում պատերազմի վերսկսման կանխատեսումներ էին անում: Այս վերլուծությունները միանգամայն հիմնավոր էին, թեեւ սրերով ընդունվեցին Հայաստանում: Ղարաբաղյան հակամարտության մեջ վաղուց շրջանառվող բանաձեւ կա`բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, կամ հակառակը: Այսինքն, եթե հակամարտության բանակցային ճակատում լռություն է, ապա ակտիվ է կռվի դաշտում: Ինչին էլ ականատես ենք լինում վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում:
ԵԱՀԿ ՄԽ համախագահող երկրներին, մասնավորապես ՄԽ-ում համակարգողի դեր ստանձնած Ռուսաստանին առայժմ չի հաջողվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերադարձնել բանակցությունների:Իսկ բանակցային գործընթացում առաջացած անդունդը կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր համար նպաստավոր բովանդակությամբ լցնել:
Հայկական կողմը առաջ է մղում շփման գծում խաղաղության ամրապնդման ծրագիրը, հետաքննության մեխանիզմների տեղակայումը`թեկուզ միակողմանիորեն, եւ բանակը նոր ու ժամանակակից սպառազինություններով համալրելու խնդրի լուծումը: Այս բոլոր ուղղություններով առաջընթացը տեսանելի է: Պաշտոնական Երեւանը, սակայն, եւս մեկ ռազմակավարական ուղղություն է հետապնդում, այն է` միջազգային հանրության աչքում եւ հատկապես հակամարտության մեջ ներգրավված երկրների հետ հարաբերություններում Ադրբեջանի վարկաբեկումը:
Հայկական կողմը ջանում է Ադրբեջանին անկյուն մղել, նրան ներկայացնելով որպես ահաբեկչական բռնապետություն, որը չի հարգում միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, խախտում է զինադադարի համաձայնագիրը, պատերազմական հանցագործությունների է դիմում եւ այլն: Այս ռազմավարության հեռահար նպատակը Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հասնելն է: Դժվար է ասել, որքանով է ճիշտ նման նպատակ հետապնդելը, որքան է շանսը, որ այն մի օր հաջողությամբ կպսակվի:
Այս ուղղությամբ առաջընթացը եթե նույնիսկ կա էլ, ապա ծայրահեղ դանդաղ տեմպերով է եւ դժվար տեսանելի:Ամենախոշոր ձեռքբերումը մեկ ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունն էր այն մասին, որ Ադրբեջանը խախտել է զինադադարը: Սրանից անմիջապես հետո պաշտոնական Երեւանը սկսեց խոսել այն մասին, որ դատապարտող հայտարարությունները բավարար չեն, ժամանակն է, որ միջազգային հանրությունը եւ առաջին հերթին Մինսկի խումբը կոնկրետ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին սանձելու համար: «Երբ որ այդպիսի հայտարարություններ անում են եռանախագահող երկրների նախագահները, իսկ դրանք [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներն են՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա․․․ նախագահները ասում են՝ խստորեն կդատապարտվի: Ի՞նչ է նշանակում, դա լոկ հայտարարությո՞ւն է․․․ Կարծում եմ՝ ոչ միայն»»,- անցյալ շաբաթ այսպիսի սադրիչ հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում Էստոնացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նման լուրջ եւ հեռահար հետեւությունների հիմք էր տալիս բացառապես ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեական հայտարարությունը: Դրանից հետո, սակայն, շատ բան է փոխվել: Եվ որպեսզի Նալբանդյանի հռետորական հարցն ու առհասարակ Երեւանի բռնած ճանապարհը ճիշտ դուրս գային, պետք է տարածաշրջանային այս այցի արդյունքներով հայտարարության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին հասցեական հայտարարություն անեին եւ շատ ավելի կոշտ բառերով դատապարտեին այս ուրբաթ եւ շաբաթ օրերին ադրբեջանական կողմի գործողությունները, որոնք չորս հայ զինվորի կյանք արժեցան:
Մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմը գնդակոծել էր ռազմական օբյեկտ, որը մասնակի վնասվել էր, մարդկային կորուստների մասին խոսք չկար: Այս անգամ 4 երիտասարդ կյանքերի մասին է խոսքը:
Սակայն Ալիեւի հետ այսօր կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունն արդեն իսկ չէր խոսում այն մասին, որ Մինսկի խումբը պատրաստվում է հերթական հասցեական հայտարարությունն անելուն:
Պոպովը Ալիեւի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում ասաց, որ համանախագահները խորը ափսոսանք են զգում առաջնագծում վերջին դեպքերի առնչությամբ, եւ որ այդ հարցը քննարկել է Ադրբեջանի ղեկավարության հետ:
«Ե՛վ Բաքվում, ե՛ւ Երևանում մենք քննարկումներ ենք անցկացրել քաղաքական երկխոսության վերսկսման առնչությամբ: Այդ քննարկումների արդյունքներով կարելի է գալ եզրակացության, որ երկու երկրների նախագահները հանդես են գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին»,-ասաց Պոպովը:
Երեւան եւ Ստեփանակերտ այցից հետո քաղաքական բանակցությունները վերսկսելու մասին խոսք չի եղել: Իսկ մինչ համանախագահների Հայաստան գալը ՌԴ ԱԳ նախարարութան խոսնակ Մարիա Զախարովան հետեւյալ կերպ էր ներկայացրել քննարկումների թեման. «Հայաստանում համանախագահները հանդիպում կունենան երկրի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Նրանք մտադիր են հստակեցնել հակամարտության գոտում իրավիճակը։ Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»: Ոչ մի խոսք բանակցությունների վերսկսման մասին:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով մոսկովյան հանդիպմանը, ապա այն լրացնում է Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում անցյալ տարի կայացած նախագահական մակարդակով հանդիպումների շարքը, երբ կողմերից յուրաքանչյուրն իր ուզած ձեւով է մեկնաբանում արդյունքները:
Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի վերաբերյալ Սերժ Սարգսյանը պնդում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում խաղաղության ամրապնդման մեխանիզմների ներդրման շուրջ, որից հետո միայն հնարավոր կլինի անցնել բովանդակային բանակցությունների: Ալեւը պնդում է, որ դրան զուգահեռ հայկական կողմը պետք է որոշ տարածքներից զորքեր դուրս բերի: Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպման մասին Նալբանդյանը պնդում է, որ քննարկել են խաղաղության ամրապնդման պայմանավորվածությունների կատարումը, Մամեդյարովը պնդում է, որ քննարկել են հայկական զորքերի դուրսբերման եւ խնդրի կարգավորման այլ հարցեր:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` այսօր երեկոյան տարածած հայտարարությունը, որտեղ ոչ մի դատապարտող բառ չկա հայ զինվորների զոհվելու հետ կապված, եւ փոխարենը խոսվում է քաղաքական գործընթացը վերսկսելու մասին, կարելի է համարել Ադրբեջանի հաղթանակը:
«Նախագահներն իրենց մտադրությունն են արտահայտել վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ փորձելով փոխզիջումային լուծում գտնել կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,- ասված է հայտարարության տեքստում: Հայտարարության այս հատվածը էլ ավելի մեծ հաղթանակ է Ադրբեջանի համար, քանի որ ուղղակի ճնշում է Սերժ Սարգսյանի վրա: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը քաղաքական երկխոսությունը վերսկսելու մտադրություն է հայտնել: Ավելի հավանական է, որ ոչ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս հայտարարությամբ նրան փաստի առաջ են կանգնեցրել, եւ առաջիկայում պաշտոնական Երեւանի հայտարարություններում սա կերեւա:
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT