ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը ռեկտոր կդառնա, բայց չգիտի, թե ինչու

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը շուտով կտեղափոխվի Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան` ռեկտորի պաշտոնակատար աշխատելու:

Հետագայում կանցկացվի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ եւ հաղթողը վստահաբար կլինի հենց Հարությունյանը:  

Նրան պաշտոնակատար նշանակելու կառավարության որոշումն արդեն ընդունված է, բայց փոխնախարարը ռեկտորի լիազորությունները կստանձնի մոտ երկու ամիս անց, երբ համալսարանը ստացած կլինի հիմնադրամի կարգավիճակ:

Այս նշանակման առիթով Կարինե Հարությունյանի հետ մեր զրույցը` ստորեւ:

- Տիկին Հարությունյան,  ինչո՞ւ որոշեցիք նախարարի տեղակալի պաշտոնը փոխարինել ռեկտորի պաշտոնով:

- Երեւի արդեն ժամանակն է ե´ւ փոփոխության, ե´ւ ավելի, այսպես ասած, ինքնուրույն աշխատանք անելու: Ինչպե՞ս ասեմ, չգիտեմ:

- Փորձը ցույց է տալիս, որ ռեկտորի պաշտոնում վերջին մի քանի տարիներին միշտ ընտրվում են այն մարդիկ, որոնք մինչեւ մրցույթը պաշտոնակատար են նշանակվում: Դուք նույնպես այդ ճանապարհով եք գնում: Արդյո՞ք դա չի նշանակում, որ ընտրվելու եք, ըստ էության, ձեւական մրցույթի արդյունքում:

- Դա կանխակալ կարծիք է: Երբ որ հիմնադրամի խորհուրդը ձեւավորվի, հայտարարվի մրցույթ, կտեսնենք` ուրիշ ով կդիմի: Ես ի՞նչ կարող եմ հիմա ձեզ ասել: Բաց մրցույթ է լինելու:

- Ենթադրվում է, որ մրցակից չեք ունենա: Էլի փորձն է հուշում այդ մասին:

- Ենթադրություններով եկեք չխոսենք, կարող են ինչ-որ մարդիկ (բաց մրցույթ է), դիմել: Երբ ժամանակը գա, կտեսնենք` ովքեր են դիմում:

- Դուք, որպես փոխնախարար, համակարգում էիք նաեւ բարձրագույն կրթության ոլորտը: Նախորդ մի քանի տարիներին ռեկտորների ընտրությունների ժամանակ միշտ նախօրոք իմացել ենք՝ ով է ընտրվելու, միշտ նախօրոք այդ մարդիկ պաշտոնակատար են նշանակվել: Ըստ ձեզ, այդ տեսակ մրցույթով ընտրությունն այն ճիշտ ճանապա՞րհն է, որով պիտի զարգանա տվյալ դեպքում, բարձրագույն կրթությունը:  

- Մրցույթը բոլոր կանոնակարգերի համաձայն հայտարարվում է, այդ ճանապարհը ո՞րն է: Համաձայն կանոնակարգի, օրենքի` խորհուրդը ձեւավորվում է, հայտարարում է մրցույթ, թեկնածուները, որոնք համապատասխանում են պահանջներին, կարող են դիմել: Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու չեն դիմում:

- Այդ հարցը ձեզ մոտ չի առաջացե՞լ, թե ինչու ապագա ռեկտորները միշտ մրցակից չեն ունենում:

- Որ առաջացել է, ինչ: Ուրիշ թեկնածուները երեւի գտնում են, որ չպետք է դիմեն:

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գործող ռեկտոր Գայանե Գասպարյանի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրացել է: Նա, փաստորեն, երկրորդ անգամ չի վերընտրվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8395 դիտում

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված