Երևան
12 °C
Հունիսի 20-ին ուժգին քամին, սելավը, փոթորիկն ու կարկուտը բավական մեծ ավերածություններ են գործել Տավուշի մարզի մի շարք համայնքներում, որոնց թվում է Այրում համայնքի կազմում ընդգրկված Պտղավան բնակավայրը:
Պտղավանի վարչական ղեկավար Ռաֆիկ Օհանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպիսի հուսահատության ու անելանելի վիճակում են հայտնվել գյուղացիները, որոնց մի մասը ոչ միայն բերքից է զրկվել, այլեւ կանգնել է գլխավերեւում ծածկ ունենալու խնդրի առաջ:
«Տարիքով մարդիկ էլ չեն հիշում, որ այս տարածքում այդպիսի խայտառակ վիճակ եղած լինի: Մի 45 ընտանիքին պատկանող սեփականության ու բնակարանների տանիքներից 5-6, տեղ կա 10 շիֆեր պոկել, թափել է գետնին: Մի հոգու ջերմոցը ավերակ է արել, գցել հարեւանի տարածքը` մեջի կուլտուրաներն էլ հետը: Ոչ մի բանի պիտանի չէ»,- ասաց նա:
Գյուղի երկու թաղամաս` տարածքի մոտ 20 տոկոսը, հոսանքազրկված է, քամու եւ փոթորկի պատճառով հենասյուները ծռվել են, հոսանքալարերը` կտրատվել: Բնակավայրում սպասում էին համապատասխան մասնագետներին` էներգամատակարարումը վերականգնելու համար: Այստեղ նաեւ ինտերնետն է անհետացել:
Պտղավանում բնությունն իր վրդովմունքը երկու փուլով է արտահայտել` ժամը 14-ից հետո:
«Մոտավորապես 15-20 րոպե շատ ուժեղ քամի, փոթորիկ, սելավ, անձրեւ, կարկուտ էր, հետո` էլի մոտ 15 րոպե, շարունակվեց մի քիչ թեթեւ, ընդմիջումներով: Այգիներում 10-15 ծառ տորնադոյի պես պոկել, շպրտել է մի ահագին հեռու: Այդ մեծ` 30-40 տարվա ծառերից բացի, նաեւ նորատունկ այգիներ կան, որ 5-6 տարեկան են, բերքը վրան արմատախիլ է արել, շպրտել»,- պատմեց Ռաֆիկ Օհանյանը:
Նրա փոխանցմամբ, Պտղավանի գյուղատնտեսությունն արդեն մի քանի տարի է, ինչ բնության ավերածությունների թիրախում է հայտնվում. վաղ գարնանը ցրտահարություն է լինում, այս սեզոնին` կարկտահարություն. «Արդեն չորրորդ-հինգերորդ տարին է` ոչ մի եկամուտ չենք ստանում: «Մեշոկներով» վարկեր ենք վերցնում, դնում հողի մեջ, կա´մ ցրտահարվում է, կա´մ էսպես հարամվում: Մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, հողին նվիրված, բայց հիասթափվում է: Սրանից հետո նորից սերմ տնկելը ուշանում է, վեգետացիոն շրջան գոյություն ունի: Այ էսպես հիասթափություն ենք ապրում շատ խայտառակ ձեւի»:
«Գրում ենք, ֆիքսում են, սա ենք անում, նա ենք անում, ոչ մի արդյունք: Հիմա մենք էլի նորից վնասի չափը հաշվում ենք, նկարում ենք: Մարդ կա, որի տանիքից տասը շիֆեր է տարել: Շիֆեր որտեղի՞ց բերենք, դնենք, որ գիշերը էդ մարդը քնի իր տեղաշորում: Այսպիսի խայտառակ վիճակ է: Գյուղացիներն ասում են` այ մարդ, էսպես ոնց կլինի, համարյա ամեն տարի նույն բանը կրկնվում է, ոչ մի արդյունք էլ չկա»,- արձանագրեց մեր զրուցակիցը` կանխատեսելով, որ երիտասարդների շրջանում ակտիվանալու են արտագաղթելու տրամադրությունները:
Իսկ ամեն անգամ այս իրավիճակում չհայտնվելու ելքը գյուղացին տեսնում է ապահովագրություն իրականացվելու մեջ: Հակակարկտային կայանների գոյությունն, ըստ Ռաֆիկ Օհանյանի, գրեթե անիմաստ է, որովհետեւ «Զենիթ» կոչված այդ սարքերի օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) 10-15 տոկոս է:
«Դա պետությունն էլ գիտի, արտադրողն էլ գիտի: Ռուսաստանը ինչ անում է, Հայաստանը նույն բանը կրկնում է: Բայց հիմա Ռուսաստանում այդ ամբողջ հակակարկտային կայանները փոխում են: Նրանք անցնում են հին` Սովետմիության օրոք գործած հրթիռային կայաններին, որի ՕԳԳ-ն 80 եւ ավելի տոկոս է եղել: Դա մասնագիտական հարց է, որի մեջ չեմ ուզում խորանալ»,- նշեց Պտղավանի վարչական ղեկավարը:
Նրա տեղեկություններով, Տավուշի մարզում հունիսի 20-ի տարերային աղետներից ամենաշատը տուժել են Պտղավան, Բագրատաշեն, Բերդավան, Դեբեդավան գյուղերը, նաեւ Լճկաձորի եւ մասամբ Արճիսի գյուղատնտեսական հողերը, որոնք սահմանակից են Պտղավանին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT