Երևան
12 °C
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով կառավարության 2018-22 թվականների ծրագրի թվագրումը ենթատեքստ է ստանում, որովհետեւ այժմ տեղի է ունենում իշխանության տրանսֆորմացիա:
«2018 թվականի ապրիլից ուժի մեջ է մտնելու փոփոխված Սահմանադրությունը, ըստ որի՝ երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է լինելու, որը մեզ հասկանալի տերմինաբանությամբ՝ նախագահական լիազորություններ է ստանալու: Հիմա քաղաքական գլխավոր հարցը հետեւյալն է՝ արդյո՞ք վարչապետ Կարեն Կարապետյանը հավակնելու է 2018 թվականին ՀՀ-ի թիվ մեկ պաշտոնյա հանդիսացող վարչապետի կարգավիճակին»,- ԱԺ-ի նիստում իր ելույթն այսպես սկսեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խաչաձեւ «հարցաքննության» ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ պատրաստ է լինել ՀՀ վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո, որը 10 տոկոսանոց պատասխան է:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե ինչ է լինելու, եթե պարզվի, որ այդ պաշտոնը ստանձնելուն պատրաստ լինի նաեւ Սերժ Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանը պատրաստ է, որ այդ պաշտոնը ստանձնի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ելք» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը 6-րդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստում խոսում էր ոչ թե որպես հեռացող նախագահ, այլ մոտեցող վարչապետ, իսկ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների ելույթներում կարմիր թելով անցնում է այն միտքը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանին տեսնում են վարչապետի պաշտոնում: «ՀՀԿ խոսնակի խոսքին ուշադրություն դարձրի՞ք: Ինքն ասաց, որ այս կառավարության ծրագիրը հիմնված է այստեղ, այնտեղ, այս ելույթի վրա, այն ելույթի վրա… կառավարությունից մի հոգու անուն չտվեց, նույնիսկ վարչապետի անունը: Այսինքն՝ այս ծրագրի հետ կառավարությունը ոչ մի կապ չունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության ծրագրի քննարկումն իմաստ կստանար մի պարագայում. քաղաքական քննարկում կլիներ իրականացնել, երբ Կարեն Կարապետյանը հստակ կհայտարարեր, թե ինչ քաղաքական դերակատարում է ինքն ունենալու առաջիկա քաղաքական շրջափուլում, երբ տեղի է ունենալու իշխանության տրանսֆորմացիա, ինչո՞ւ է ինքը 2016 թվականին ստանձնել վարչապետի պաշտոնը՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովելու համա՞ր:
Պատգամավորի խոսքով, մինչ օրս Կարեն Կարապետյանի արած հայտարարությունները խոսում են իր կողմից նշված վարկածի օգտին:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կարեն Կարապետյանն իր կերպարով պոզիտիվ ֆոն ստեղծեց ընտրակաշառքի բաժանման, ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի վերարտադրության համար: «Քարոզարշավին շատ ակտիվ դերակատարում ունենալով քաղաքական ֆիասկոյի առաջ կանգնեց: Եթե հիմա փորձենք հասկանալ, թե խորհրդարանում ովքեր են վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցները, այդ մարդկանց հաշվելու համար մեզ պետք կլինի մեկ ձեռքի մատների կեսը եւ ոչ ավելին: Ամեն ինչ շատ նման է նրան, որ այսօր մենք ոչ թե Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության ծրագրի քննարկման ենք ներկա, այլ Կարեն Կարապետյանի կառավարության հրաժեշտի մեկնարկի գործընթացին: ՀՀԿ-ական ներկայացուցիչների հայտարարություններում կա հետեւյալը՝ «Մավրը արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա»: Այս իմաստով շատ կարեւոր է, որ Կարեն Կարապետյանը երկու հարցի շատ հստակ պատասխանի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը հարց է բարձրացնում՝ Կարեն Կարապետյանը պատրա՞ստ է Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի կառավարությունում լինել փոխվարչապետ կամ տարածքային կառավարման նախարար, կամ ֆինանսների նախարար: Նշենք, որ Կարեն Կարապետյանը Նիկոլ Փաշինանի ելույթի պահին նստած էր ֆինանսների նախարարի տեղում:
«Ինչո՞ւ են ՀՀԿ-ականները գաղտնիք սարքում այդ հարցը: Հստակ ասեք՝ ով է ձեր վարչապետի թեկնածուն: Քաղաքական պրոցեսները տանել մաֆիա խաղի կանոններով , ուղղակի հակասում է ՀՀ-ի ընթացիկ շահերին: Կամ էլ ասեք՝ գաղտնիք է, կամ էլ գործող վարչապետ կա, եկել է եւ ասում է՝ ես պատրաստ եմ ստանձնել: Դե դուք ասեք՝ պատրա՞ստ եք, իր թեկնածությունն առաջադրելո՞ւ եք, թե՞ չեք առաջադրելու: Մարդը պատրաստ է, մի հոգի առաջադրվող կա, է՞լ ով է պատրաստ ձեզնից ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ առաջարկելով, որ ՀՀԿ-ն քննարկի եւ առաջադրի վարչապետի իր թեկնածուին, որի վերաբերյալ «Ելք» խմբակցությունն էլ կքննարկի եւ իր կարծիքը կասի ներկայացված թեկնածուի վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT