Երևան
12 °C
Երեկ 2016 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ կրկին հարց բարձրացավ Հայաստանի պետական պարտքի մասին:
Ներկայումս մեր երկրի պետական պարտքը արդեն գերազանցում է 6 միլիարդ դոլարը, եւ դա այն դեպքում, երբ մեր ամբողջ տնտեսությունը, այսինքն համախառն ներքին արդյունքը գնահատվում է 10 միլիարդ դոլարից քիչ ավելի: «Նվազ պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծից ներքեւ ենք գտնվում: Դեռեւս նույնիսկ չենք մտել միջին պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծի մեջ»,- երեկ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Զուտ «հաշվապահական» իմաստով նախարարի ասածը ճշմարտությունն է: Կան շատ ավելի հզոր տնտեսություն ունեցող երկրներ, որոնց պետական պարտքը շատ ավելի մեծ է՝ համեմատած դրանց ՀՆԱ-ների հետ: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե պարտքի ֆիզիկական, քանակական մեծությունն է, այլ դրա, պատկերավոր ասած, բովանդակությունը: Իհարկե, առաջիկա տարիներին մենք ավելի մեծ գումարներ ենք հատկացնելու պարտքի սպասարկման վրա:
Օրինակ, 2020 թվականին պարտքի սպասարկման գծով մենք պետք է վճարենք մոտավորապես 1 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ մեր բյուջեի եկամուտները լավագույն սցենարի դեպքում կլինեն 3 միլիարդ դոլարի սահմաններում: Բայց սա տեխնիկական խնդիր է, եւ կառավարությունը ունի դրա լուծումը: Ընդամենը առաջիկա երկու տարվա ընթացքում կառավարությունը կգտնի մի հարմար պահ եւ այսպես կոչված «եվրոբոնդերի» միջոցով կփակի պարտքի մի զգալի մասը, իհարկե՝ նոր պարտք վերցնելով: Այսպիսով պարզապես կհետաձգի պարտքերի սպասարկումը:
Խնդիրը ամենեւին էլ այդ «հաշվապահությունը» չէ: Խնդիրն այն է, թե պարտքեր ներգրավելով՝ որքանով է փոխվում մեր տնտեսության որակը, որքանով են հիմքեր ստեղծվում տնտեսության հետագա աճի եւ զարգացման համար: Վերը բերված գծապատկերում մուգ սյունակներով ներկայացված է մեր ՀՆԱ-ն 2009-2016 թվականներին: Ինչպես տեսնում ենք, անցած 8 տարիներին մեր ՀՆԱ-ն դոլարով հաշվարկված՝ 8.7 միլիարդ դոլարից աճել, դարձել է 10.3 միլիարդ դոլար: Աճը կազմել է 18 տոկոսից քիչ ավելի: Նույն գծապատկերում բաց գույնով ներկայացված է մեր պետական պարտքը, որը կայուն աճել է եւ 2009 թվականին գրանցված 3.1 միլիարդ դոլարից 2016 թվականին հասել է 5.9 միլիարդ դոլարի: Այսինքն գրեթե կրկնապատկվել է:
Այլ կերպ ասած, մեր պետական պարտքի աճի տեմպը ավելի քան 5 անգամ գերազանցում է ՀՆԱ-ի աճի տեմպին: Եթե ավելի ուշադիր նայենք գծանկարին, ապա կտեսնենք նաեւ, որ 2013 թվականից սկսած մեր ՀՆԱ-ն նվազում է, այսինքն մենք տնտեսական անկում ենք ունենում, իսկ պետական պարտքի աճի տեմպը ավելի է արագանում:
Այլ կերպ ասած, պարտքի մեծացումը չի բերում տնտեսական զարգացման: Մենք պարզապես նորանոր պարտքեր ենք ներգրավում ու անիմաստ ծախսում դրանք, մի մասը «նպատակային», մի մասը մսխելով, մյուս մասը՝ ուղղակի գրպանելով:
Հաշվապահորեն մենք իրոք կարող ենք եւս մի քանի տարի հանգիստ հայտարարել, թե մենք նվազ պարտք ունեցող երկրների շարքում ենք: Բայց վաղ թե ուշ X պահը հասնելու է, երբ խնդիրը «հաշվապահականից» կտեղափոխվի բոլորովին այլ դաշտ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT