Երևան
12 °C
Կառավարության մայիսի 25-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ գործադրի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի համայնքների աշխատակազմում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում` տուգանքի կիրառման ապահովման հատուկ ստորաբաժանման ձեւավորման վերաբերյալ: Սա ենթադրում էր, որ պետք է ստեղծվեր «աղբի տեսուչի» ինստիտուտ, որի գործառույթները կլիներ վերահսկել, հայտնաբերել եւ տուգանել չսահմանված վայրերում աղբ թափողներին:
Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի ավագանու անդամ Նարեկ Բաբայանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրել, որ Կապանի Բարաբաթում թաղամասում ցուցանակ է տեղադրվել, որը հիշեցնում է աղբ թափելու տուգանքի մասին:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը Վարչական իրավախախտման մասին ՀՀ օրենսգրքի համաձայն՝ տարիներ շարունակ զբաղվել է չսահմանված վայրերում աղբ թափելը վերացնելով: «Կոմունալ բաժնում տեսուչ կա, որն զբաղվում է այդ աշխատանքներով, դրա համար պատասխանատու է: Նրա կողմից կազմված արձանագրությունը ներկայացվում է քաղաքապետարան, որի համաձայն վարչաիրավական բաժինը սկսում է իրականացնել վարչական վարույթ, որի արդյունքում քաղաքացու կամ տնտեսավարողի կողմից ոչ սահմանված տեղում թափած շինարարական կամ կենցաղային աղբի փաստը հիմնավորվելուց հետո ենթարկվում են տույժի»,- ասաց քաղաքապետը:
Աշոտ Հայրապետյանի խոսքով՝ հիմնավորելը դժվար է, քանի որ գործող օրենքով արձանագրությունը պետք է կազմված լինի տեսուչից բացի, եւս երկու վկայի օգնությամբ: Հայտնի է՞, թե աղբի տեսուչները, որոնք լինելու են առաջիկայում, կոնկրետ ի՞նչ գործառույթներ են ունենալու, առանձին ստորաբաժանո՞ւմ է ստեղծվելու, նա պատասխանեց. «Դա չգիտեմ, բայց մեր դեպքում արդեն ասացի, որ նրանք կոմունալ բաժնի հաստիքային աշխատողներն են, բայց շրջայց կազմակերպելու դեպքում քաղաքապետարանում գործում է մշտական հանձնաժողով, որը պատասխանատու է փողոցային առեւտրի, թափառող կենդանիների, առանց իրավական հիմքերի կառուցապատման, ինչպես նաեւ կենցաղային ու շինարարական աղբի չսահմանված տեղերում թափելու հարցերի համար: Շրջայցերի միջոցով բացահայտվում են նման դեպքերը»:
Քաղաքապետը նշեց նաեւ, որ Կապանում նոր ցուցանակներ տեղադրվել են, բայց նախկինում էլ կար: «Նախկինում քիչ վայրերում ունեինք, բայց եւս 12 վայրում ավելացրինք: Իհարկե, անհրաժեշտություն կլինի կրկին ավելացնելու: Համենայնդեպս՝ չսահմանված տեղերում կուտակված աղբից փորձում ենք ազատվել, որոշ մասով դրանք հաջողվել են, բայց շարունակական բնույթ են կրելու, որովհետեւ 10-ամյակների ձեւավորված վատ ավանդույթների շնորհիվ դուք էլ գիտեք, թե ինչ է տեղի ունեցել»,- եզրափակեց Աշոտ Հայրապետյանը:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանն armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ նախարար Դավիթ Լոքյանն ասել է, որ օրենսդրական փոփոխություն պետք է տեղի ունենա:
Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43.1 հոդվածը սահմանում է, թե որքան տուգանք է նախատեսված չսահմանված վայրում աղբ թափելու համար: Նվազագույնը 20 հազարն է, իսկ առավելագույնը 200 հազար դրամը:
Նշենք, որ Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ վերջերս անցկացված շաբաթօրյակի ժամանակ հայտարարել էր, որ հրապարակելու է գոլդ պետհամարանիշներով մեքենաների միջից աղբ նետելը փաստող լուսանկարները: Նույն օրը հրավիրած ասուլիսի վերջում ՀՅԴ-ական մարզպետը, դիմելով Շիրակի փոխոստիկանապետին, ասել էր. «Պարոն գնդապետ, եթե նկարներն ունեք, խնդրեմ, նկարներն ուղարկեք մեզ, մենք տանք լրատվամիջոցներին, թող հրապարակեն, որ 00 xx 000 համարով մեքենան աղբ է թափում: Կարծում եմ՝ հրապարակումն անձնական ինֆորմացիայի խախտում չէ, չէ՞: Եթե չէ, լրատվամիջոցներին կտրամադրենք, ուղղակի խնդրանքս ա, եթե վիդեո ունեք, թող հեռուստացույցով ցույց տան, եթե ֆոտո ա, թող կայքերում դնեն»:
Ի դեպ, արդեն «Աղբ չթափել» մակագրությամբ գովազդային վահանակներ են տեղադրվել միջպետական ավտոճանապարհներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT