Երևան
12 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 8-ի կառավարության նիստում շատ կոպիտ արտահայտվեց Զվարթնոց օդանավակայանից Հանրապետության տարբեր վայրեր տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների մասին՝ ասելով, որ տաքսու վարորդներն «անթրաշ են», «չստիկներ հագած» եւ «սիգարետը բերաններին»: «Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպումը ՀՀ-ի զբոսաշրջիկի հետ գալիս են դրան: 20-30 հազար դրամով Մալաթիա Սեբաստիան պտտվելով բերում են Երեւանյան լիճ` որպես Սեւան»,- վրդովված հայտարարել էր վարչապետը:
Այս ելույթից անցել է արդեն մեկ ամիս, եւ ինչ պատկեր կա այդ ոլորտում: Կառավարության հիշյալ նիստից անմիջապես հետո տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարեց, որ Երեւանի Հանրապետության հրապարակից դեպի Զվարթնոց օդանավակայան գործելու է կանոնավոր միկրոավտոբուսային երթուղի, որն արժենալու է ընդամենը 300 դրամ: Օրեր անց այդ երթուղին սկսեց գործել յուրաքանչյուր ժամը մեկ: Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ պետք է այլընտրանքային տաքսի ընկերություններ գործեն օդանավակայանի տարածքից: «Բացի այդ, օդանավակայանում ներկայում տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը հանձնարարվեց վերանայել սակագների գովազդային վահանակների քանակը, ապահովել քարտային վճարումների կարգը, ինչպես նաև վերանայել սակագները»,- ասված էր նախարարության լրատվականի տարածած հայտարարության մեջ:
Որքան էլ զարմանալի թվա, բայց տաքսիների առատությամբ աչքի ընկնող Հայաստանի պարագայում Զվարթնոցի տարածքում տաքսի ծառայության մենաշնորհ կա: «Աէրոպորտ Սերվիս»-ը հանդիսանում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի միակ պաշտոնական տաքսի ծառայությունը: Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքում այսպես է ձեւակերպված տաքսի ծառայություն մատուցող կազմակերպության մասին տեղեկատվությունը: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից տեղեկանում ենք, որ «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016 թվականին, հիմնադիրն է Արգեն Գեղամյանը, որի մասնակցությունը, սակայն դադարեցված է:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից փորձեցինք տեղեկանալ, թե ի՞նչ է արվել ուղեւորափոխադրման սակագների եւ այլ տաքսի ծառայությունների մուտքը Զվարթնոցի տարածք բացելու համար: Նախարար Վահան Մարտիրոսյանի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը փոխանցեց, որ հարցերին կպատասխանեն առաջիկայում:
«Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ին տրված է բացառիկ իրավունք իր մեքենաները կայանել հենց օդանավակայանի ժամանման եւ մեկնման կետերին հարող տարածքներում: Այսինքն՝ Հայաստան ժամանող ցանկացած ոք առաջին բանը, որ տեսնում է օդանավակայանից դուրս գալուց դրանք այս ընկերության տաքսիներն են: Տաքսի ծառայություն մատուցող այլ ընկերությունները կամ անհատ տաքսու վարորդները իրավունք չունեն իրենց մեքենաները կայանելու հենց այս վայրում:
Մեկ այլ խնդիր է սակագինը, գովազդային վահանակների քանակը: Իհարկե, կդժվարանանք հաշվել, թե քանի գովազդային վահանակ ունի «Աէրոպորտ Սերվիս»-ը, որոնց քանակը խնդրահարույց էր համարել նախարար Վահան Մարտիրոսյանը, սակայն կարող ենք արձանագրել ուղեւորափոխադրման ֆիքսված արժեքները:
Լուսանկարը՝ Մհեր Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից:
Զվարթնոց օդանավակայանի շենքից մինչեւ Երեւանի Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածի ընդհանուր հեռավորությունը 11 կիլոմետր 300 մետր է: Նշված ճանապարհահատվածի սակագինը չպետք է գերազանցի 1200 դրամը, սակայն ե՛ւ «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն, ե՛ւ այլ փոխադրողները Երեւանից Զվարթնոց ուղեւոր են տեղափոխում սկսած 2000 դրամից մինչեւ 6000 դրամի սահմանաչափը: Այսինքն՝ 4 անգամ ավելի թանկ սակագնով, քան կարող էր լինել իրականում: Իսկ Զվարթնոցից Երեւան փոխադրման մենաշնորհը քանի որ պատկանում է նշված տաքսի ծառայությանը, ապա այդ հասույթը միայն նրան է բաժին հասնում: «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն աստղաբաշխական սակագներ է սահմանել զբոսաշրջային երթուղիների համար: Մինչեւ Ստեփանակերտ, օրինակ, սահմանված է առնվազն 70 հազար դրամ այն դեպքում, երբ Երեւանի կենտրոնական ավտոկայանից Ստեփանակերտ կարելի է հասնել ընդամենը 40 հազար դրամին մոտ գումարով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT