Երևան
12 °C
Այս գյուղատնտեսական տարում հանրապետության մարզերում մի քանի անգամ առատ կարկուտ տեղաց, որի հետեւանքով, ըստ համայնքապետերի՝ վնասվեց մի քանի հարյուր հեկտար ցանքատարածություններ: Համայնքապետերը կարկուտից հետո armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացնում էին, որ առանձին հողատարածքներ մինչեւ 100 տոկոսի վնաս են կրել:
Մայիսի 26-ին առատ կարկուտ տեղաց Լոռու մարզի Ծաթեր համայնքում: Մոտ 30 րոպե տեղացած կարկուտը մեծ վնասներ էր հասցրել գյուղի ցորենի եւ կարտոֆիլի ցանքատարածություններին: Տեւական ժամանակ անց, թեեւ, հստակ պարզ չէ, թե մասնավորապես, այս համայնքը մայիսի 26-ին տեղացած կարկուտից որքան վնաս է կրել:
Ծաթերի համայնքապետ Միշայիլ Ղալայանն այսօր` հուլիսի 13-ին, armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կարկուտից անմիջապես հետո, գերատեսչություններից եկել են, ուսումնասիրել եւ անվերադարձ հեռացել, այդպես էլ չհստակեցնելով, թե գյուղացիները կարկուտից որքան վնաս են կրել:
«Մեր մոտի կարտոֆիլի ցանքատարածությունները վերականգնվեցին, բայց ցորենինն այդպես էլ մնաց: Ես ինչ իմանամ ինչու չասին, թե ինչքան վնաս ենք կրել: Մենք էլ այդպես չհետաքրքրվեցինք: Փոխհատուցում էլ չի լինելու, որ իմացանք ինչ ենք անելու: Բայց եղել է մի քանի տարի առաջ, որ մի քիչ օգնել են, վերջին մի քանի տարիներին ընդհանրապես օգնություն չի լինում»,- armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Ծաթերի համայնքապետը:
Հունիսի 1-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղացած կարկուտը մինչեւ 100 տոկոսի վնասներ էր հասցրել ցանքատարածություններին եւ պտղատու այգիներին: Armtimes.com-ին համայնքից փոխանցել էին, որ այդ օրը գյուղում երկու անգամ է կարկուտ եկել:
Այսօր armtimes.com-ի հետ զրույցում Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը փոխանցեց, որ 320 հեկտար վնասվել է կարկուտից`մինչեւ 100 տոկոսով: Վերջինս նշեց, որ մինչ այս վնասի փոխհատուցում դեռ չեն ստացել, սակայն հույս ունեն, որ կառավարությունն իրենց աչքաթող չի անելու, բայց նախկինում երբեք փոխհատուցում չեն ստացել: Տեղ համայնքում անտեղյակ են, թե ֆինանսական առումով որքան վնաս են կրել:
Հունիսի 29-ին աղետաբեր կարկուտ էր տեղացել նաեւ Արագածոտնի մարզի Արագածավան եւ Շղարշիկ համայնքներում: Այստեղ ամբողջությամբ վնասվել էր ծիրանի այգիները`1000 հեկտարի չափով, ինչպես նաեւ կարկուտի մեծ հատիկները 50 գլուխ ոչխարի սատկելու պատճառ էին դարձել: Արագածոտնի մարզպետարանից armtimes.com-ին վստահեցրեցին, որ վնասի չափերի հաշվման գործընթացները դեռ ընթացքի մեջ են: Նշեցին, որ յուրաքանչյուրին առանձին-առանձին են հաշվում, սակայն վնասի փոխհատուցման մասին որեւէ պատասխան չտվեցին:
Ամեն դեպքում, նշենք, որ մինչ այս դեռ որեւէ նախադեպ չի եղել, որ կառավարությունը գյուղացուն փոխհատուցում տրամադրի նմանատիպ աղետներից հետո: Տեղումներից հետո հնչում են միայն հայտարարություններ, որ սառեցվելու է գյուղվարկերի տոկոսները, մեկ-երկու տարի ժամանակ է հատկացվելու գյուղվարկի մայր գումարը վճարելու համար, բայց սրանք միայն լինում են հայտարարությունների տեսքով:
Պետությունը, թերեւս, այս առումով հետաքրքիր բիզնես ծրագիր է մտահղացրել եւ տարիներ շարունակ կյանքի է կոչում: Խոսքը՝ սեմնարտադրության եւ սերմնաբուծության ծրագրի մասին է, որի շրջանակներում յուրաքանչյուր տեղացած կարկուտից հետո, եւ ոչ միայն, պետությունը տրամադրում է սերմնացու, դիզվառելիք, պարարտանյութ, իսկ գյուղատնտեսական տարվա ավարտին`անկախ բերքատվությունից պահանջում իր գումարը:
Փորձը ցույց է տվել, որ այս ծրագիրը միայն վնասում է գյուղացուն: Կարկուտների եւ երաշտների պատճառով`տարիներ շարունակ գյուղացիները չեն կարողանում ետ չվերադարձնել պարտքերը: Դրանց պատճառով մարզպետարաններն արդեն սկսել են անհատ գյուղացիներին դատի տալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT