Պետական մակարդակով փորձում են Երեւան-Արմավիր երթուղու բիզնեսը խլել գործարարից

Երեւան-Արմավիր երթուղին շահագործող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն փաստի առաջ է կանգնել: Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ արհեստական խոչընդոտներ է ստեղծվում իրենց համար, որպեսզի այս բիզնեսը տանեն սնանկության եւ տիրանան դրան:

2001 թվականին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված այս ընկերությունը մի շարք երթուղիներ սպասարկելուց բացի, ուղեւորափոխադրում է իրականացնում Երեւան-Արմավիր ուղղությամբ: Երեւանի «Կիլիկիա» ավտոկայանից ընկերության ավտոբուսներն ու միկրոավտոբուսները հասնում են Արմավիր քաղաքի ավտոկայան եւ հակառակ ուղղությամբ 10 րոպեն մեկ պարբերականությամբ վերադառնում են մայրաքաղաք: «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրել է Մուշեղ Խաչատրյանը, որի մահից հետո ընկերության կառավարումն իրականացնում է նրա դուստրը՝ Շուշան Խաչատրյանը:

Ըստ ընկերության ներկայացուցիչ Արթուր Վարդանյանի, Երեւան-Արմավիր երթուղով անցնում են Երեւան-Արմավիր Մյասնիկյան, Երեւան-Արմավիր-Բաղրամյան, Երեւան-Արմավիր-Բաղրամյան-Շենիկ, Երեւան-Արմավիր-Քարակերտ եւ Երեւան-Մեծամոր երթուղիները:

«Մյասնիկյան-Երեւանը մեր գծի մեջ են դրել միտումնավոր: Գծում պետք է աշխատի մի մեքենա, աշխատում է մոտ 4-ը: Ամեն օր 5-6 անգամ երթուղի են դուրս գալիս: Մի մեքենան 2 անգամ պետք է գիծ դուրս գա: Այս երթուղու մեքենաներն իրենց վերջնագիծ չեն գնացել, չեն էլ կարող գնալ: Մյասնիկյանում այդքան բնակիչ չկա՝ դա մեկ եւ երկրորդ՝ ներմարզային երթուղին կա, սա կոնկրետ դրել են այս գծի մեջ, որն աշխատում է Երեւան-Արմավիր երթուղով: Նույնը Բաղրամյան-Երեւանը, Երեւան-Շենիկը, Երեւան-Արտենին է: Մենք դեմ չենք, որ փոխադրողները գործունեություն ծավալեն, բայց մեկնման եւ վերջնակետի պահպանմամբ պետք է դա լինի: Այդ ընկերությունները գալիս են Արմավիր եւ չեն գնում իրենց վերջնագիծ: Չվացուցակներում այդ ամենն ամրագրված է եւ կանոնակարգվում է նախարարի հրամանով: Տրանսպորտի տեսչությունը վերահսկում է այս ոլորտը, բայց իրական վերահսկողություն չի իրականացվում, այլ բոլորովին հակառակ իրավիճակն է ստեղծվում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն իրականացնում է թիվ 206 ավտոբուսային եւ թիվ 207 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկումը (Երեւան-Արմավիր եւ հակառակ ուղղությամբ): 206 երթուղու սպասարկման իրավունքը տրված է մինչեւ 2022 թվականը: Այս երթուղում շահագործվում է 4 փաստացի եւ 1 պահուստային ավտոբուս: 207 միկրոավտոբուսային երթուղում շահագործվում է 22 փաստացի եւ 5 պահուստային միկրոավտոբուս: 207 միկրոավտոբուսային երթին, ըստ նախարարության, 2017 թվականի հուլիսի 11-ին «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին ժամանակավոր սպասարկման է տրվել, մինչդեռ տարիներ շարունակ այս ընկերությունն է սպասարկել Երեւան-Արմավիր միկրոավտոբուսային երթուղին:

Շենիկ-Բաղրամ-Երեւան թիվ 214 միկրոավտոբուսային երթուղու սպասարկման իրավունքը մինչեւ 2020 թվականը տրամադրվել է «Ռամ-Ակա» ՍՊԸ-ին: Այս երթուղում սպասարկում է 1 փաստացի եւ 1 պահուստային ավտոբուս:

Բաղրամյան-Երեւան թիվ 228 միկրոավտոբուսային երթուղու սպասարկման իրավունքը մինչեւ 2019 թվականը տրվել է կրկին «Ռամ-Ակա» ՍՊԸ-ին: Այս երթուղում էլ շահագործվում է 2 փաստացի եւ 1 պահուստային միկրոավտոբուս:

Մյասնիկյան-Երեւան թիվ 223 միկրոավտոբուսային երթուղու սպասարկման իրավունքը մինչեւ 2019 թվականը տրվել է «Ալ տրանս» ՍՊԸ-ին: Այս երթուղում էլ շահագործվում է 1 փաստացի եւ 1 պահուստային միկրոավտոբուսներ:

Մեծամոր-Երեւան թիվ 235 երթուղու սպասարկման իրավունքը մինչեւ նախորդ ամիս տրամադրված է եղել «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ին: Երթուղում շահագործվում է 4 փաստացի եւ 1 պահուստային միկրոավտոբուս:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հասցեագրված մեր հարցմանը պատասխանել է նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը: Նախարարին հարցրել էինք նաեւ, թե այս ընկերություններից, որի նկատմամբ քանի անգամ է վարչական պատասխանատվություն կիրառվել: Պարզ ասած, թե այդ ընկերությունները քանի անգամ են տուգանվել: Պարզվում է, որ ամենահաճախը նախարարությունը տուգանել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին: 2017 թվականի հունվարի 10-ից մինչեւ հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում այս ընկերությանը նախարարությունը տուգանել է 18 անգամ: 11 անգամ տուգանել է 207 միկրոավտոբուսային երթուղին, 7 անգամ՝ 206 ավտոբուսային երթուղին: Տուգանքների մեծ մասը վերաբերվել են չվացուցակի խախտմանը (11 ակտ), առանց համապատասխան կահավորմանը (5 ակտ) եւ այլն: «Ռամ-Ակա» ընկերությունը թիվ 214 եւ թիվ 228 երթուղիների մասով տուգանվել է 12 անգամ, «Շանթ Գյուրջոյան»-ը՝ 5 անգամ, «Ալ տրանս»-ը՝ 6 անգամ: «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցչի խոսքով՝ գրեթե բոլոր վարչական ակտերն այժմ դատական կարգով բողոքարկվում են:

Armtimes.com-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանի տվյալներից պարզեց, որ «Ալ տրանս» ընկերությունը, որն իրականացնում է Երեւան-Մյասնիկյան երթուղու սպասարկումը, 2014 թվականին հիմնադրել է Հարություն Պետրոսյանը: Ընկերության գրանցման օրը սեպտեմբերի 16-ն է: «Ալ տրանս»-ը գրանցված է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում, որտեղ էլ բնակվում է Հարություն Պետրոսյանը: Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց նրան, իսկ բաժնեմասի գինը 20 հազար դրամ է, կանոնադրական կապիտալը՝ 20 հազար դրամ: «Ալ տրանս»-ի տնօրենը նույն հիմնադիրն է: Ի դեպ, վերջինս այս ընկերությունը հիմնադրել է նույն այն ժամանակահատվածում, երբ սեփական դիմումի համաձայն ազատվել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնից: Այսինքն՝ դուրս է եկել մեկ այլ ընկերությունից, ստեղծել է իր ընկերությունը եւ մրցակցության մեջ է մտել նախկին գործատուի հետ: Հարություն Պետրոսյանն այժմ զբաղեցնում է Հարավային ավտոկայան ՓԲԸ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը: Այս ՓԲԸ-ն էլ ստեղծված է պետության կողմից: Հարություն Պետրոսյանը ստացվում է, որ և գծատեր է, և ավտոկայանի փոխտնօրենը եւ, բնականաբար, այստեղ չի կարող շահերի բախում չլինել:

Հաջորդ ընկերությունը, որը այսպես ասած խցկվել է Երեւան-Արմավիրի երթուղու արանքում, դա «Ռամ-Ակա» ՍՊԸ-ն է, որը հիմնադրել են երեք հոգի՝ Արթուր Ջեյրանյանը, Կորյուն Սմբատյանը եւ Ռազմիկ Մխիթարյանը: Վերջինիս ընկերության տնօրենն է եղել 2005 թվականից: Արթուր Ջեյրանյանը հանդիսանում է Ավտոկայան ՓԲԸ-ի տնօրենի տեղակալը: «Ռամ-Ակա» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 2005 թվականին կազմել է շուրջ 250 միլիոն դրամ, որը հետագայում նվազեցվել է եւ 2011 թվականին հասցվել է 50 հազար դրամի:

«Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ն էլ հիմնադրվել է 2005 թվականին Ռազմիկ Սարգսյանի կողմից, որի մասնակցությունը հետագայում դադարեցվել է: Ուշագրավ է, որ այս նույն ընկերությունն է իրականացնում նաեւ մայրաքաղաքի թիվ 63 համարի երթուղու սպասարկումը, որը կապված է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ:

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին ներկայացուցչի պնդմամբ այս ընկերությունները նախարարության թույլտվությամբ եւ աչքակապությամբ հնարավորություն են ստացել մուտք գործել Երեւան-Արմավիր երթուղի, եւ ի հաշիվ իրենց, գումար աշխատել: Արմեն Վարդանյանը նշում է նաեւ, որ Երեւան-Արմավիր երթուղու համար սահմանվել է 500 դրամ ուղեվարձ, սակայն իրենք դա նվազեցրել են հասցնելով 400 դրամի, իսկ «Ռամ-Ակա» եւ «Ալ տրանս» ՍՊԸ-ները սահմանել են 300 դրամ ուղեվարձ եւ դեմպինգ են փորձում իրականացնել:

«Վարորդները նյարդային վիճակում են, ուղեւորները ասում են՝ ոնց է ստացվում մյուսները 300 դրամով են ուղեւորափոխադրում իրականացնում, դուք՝ 400-ով, պատկերացնում եք վարորդների հոգեվիճակը: 5 ամիս է ամեն օր այս հարցը բարձրացրել ենք, նախարարին ենք դիմել, բայց ոչ մի բան չի փոխվում: Ուզում են մեր ընկերությունը սնանկացման տանել: Այդ գիծը լավ գիծ է: Արմավիր-Երեւան գիծը լավ է աշխատում, փորձում են ճնշել»,- ասաց Արմեն Վարդանյանը՝ նշելով, որ մյուս երթուղիներում բացի այն, որ սահմանված չվացուցակի խախտմամբ ավելի շատ են փոխադրում իրականացնում, նաեւ սպիտակ պետհամարանիշներով մեքենաներ էլ են շահագործում, որն օրենքով արգելված է կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնողների համար:

Ստացվում է, որ Ավտոկայան ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Արթուր Ջեյրանյանը եւ Հարվային ավտոկայան ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Հարություն Պետրոսյանը ստեղծելով իրենց ընկերությունները, ունենալով պետական մակարդակով աջակցություն կարողացել են մի գծի մեջ մի քանի գիծ բացել եւ յուրօրինակ բիզնես անել: Այս զույգը նաեւ փորձում է օրենքները շրջանցելով, թույլ վերահսկողության պայմաններում սահմանված չվացուցակից դուրս ուղեւորափոխադրում իրականացնելով, դեմպինգի միջոցով խաղից դուրս հանել «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9755 դիտում

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ