Դու, քո խմբագիրը հանգստացա՞ք. 40 աստիճան շոգին հայ պաշտոնյաներն աշխատել են իրենց չխնայելով

Տարվա այս եղանակը հանգստի լավագույն շրջաններից է: 2017-ի ամառն աչքի ընկավ նաեւ բարձր ջերմաստիճանով, որը եւս մեկ խթան էր՝ րոպե առաջ հանգստի մեկնելու համար: Բայց պարզվում է Հայաստանի պետական պաշտոնյաների մեծ մասը չի մեկնել հանգստի, ավելին՝ շատերը չեն էլ մեկնելու:

Armtimes.com-ը որոշ գերատեսչություններից հետաքրքրվեց, թե որտեղ են հանգստանալու կամ հանգստացել ղեկավարները:

Նախագահ Սերժ Սարգսյանի մասին խոսվեց, որ նա հանգստանում է Բադեն-Բադենում, թեեւ դա պաշտոնապես ոչ հաստատվեց, ոչ հերքվեց: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ այսօրվանից է հանգստի մեկնել, այն տեւելու է մի քանի օր՝ օգոստոսի 15-18-ը: Armtimes.com-ը փորձեց վարչապետի մամուլի խոսնակից ճշտել, թե Կարապետյանը որտեղ է հանգստանալու, սակայն վերջինս նշեց, որ այդ մասին այսօր ավելի ուշ կգրի ֆեյսբուքյան իր էջում: 

Նախարարներից շատերը եւս ակտիվ ամառային հանգստի են մեկնել: Մասնավորապես,  տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանգստանում է  օգոստոսի 7-18-ը,  սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը տասնօրյա հանգստի է մեկնել՝ օգոստոսի 14-24-ը: 

 Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, սպոր­տի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ար­դարադատության նախարար Դավիթ Հարությունյանը,   էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առայժմ արձակուրդի չեն մեկնել, համենայն դեպս կառավարության կայքում նրանց արձակուրդի մասին վարչապետի համապատասխան որոշում չկա:

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն այս պահին չի մեկնելու հանգստի: Նա տեղեկացրել է, որ հանգստ մեկնելու է ձմռանը:

ՀՀ քննչական  կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի օրակարգում էլ դեռ արձակուրդային օրեր նախատեսված չեն: Նրա օգնական Սոնա Տռուզյանը armtimes.com-ին տեղեկացրեց, որա այս պահին օրակարգում նման հարց չկա:

ՀՀ ոստիկանության ՀԼՎ-ից էլ տեղեկացրեցին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն վերադարձել է արձակուրդից: Այն եղել է կարճատեւ եւ անցկացրել է Հայաստանում:

Մարզպետներից Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այս տարի հանգստի չի մեկնել եւ չի էլ մեկնելու, իսկ  Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն առայժմ չի գնալու: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեցին մարզպետների օգնականները:

Պատգամավորներից Վարդան Ղուկասյանը Թբիլիսի է մեկնել արձակուրդների շրջանում: Նա մասնակցել է Թումանյանի Վերնատան բացման միջոցառմանը:

«Քեզ ինչ պետք է, թե ուր եմ գնացել: Դու, քո խմբագիրը հանգստացա՞ք, ո՞ւր գնացիք: Արփաչայի քյանարն էղել ե՞ք: Գյումրու ամենալավ տեղերից է: Վերնատան բացմանն եմ եղել Թբիլիսիում: Այդ կարեւոր իրադարձությունը չլուսաբանվեց, իսկ որ Քիմը հետույքը մեծացնում է, բոլորը գրում են»,- նշեց Ղուկասյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6019 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին