Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞. վարչապետը դրա համար լուրջ հիմքեր ստացավ

Խոսրովի արգելոցի տարածքում եւ Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհները բացի բնապահպանական հետեւանքներից, քաղաքական հետեւանքներ նույնպես կունենան:

Այսօր արդեն մինի «պատերազմ» սկսվեց ԱԻ եւ բնապահպանության նախարարությունների միջեւ: Բանն այն է, որ երեկվա հոդվածում մեջբերել էինք օգոստոսի 8-ի ԱԻ նախարարության տարածած հաղորդագրությունից մի հատված, որով նախարարությունը խորհուրդ էր տվել «Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր»: Նաեւ հարց էինք բարձրացրել, թե ում էր ուղղված այդ խորհուրդը, այսինքն՝ որն էր պարտականություններում թերացած գերատեսչությունը:

Այսօր ԱԻՆ-ը, արձագանքելով հրապարակմանը, տվեց այդ հարցի պատասխանը: Մեջբերելով «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի, ՀՀ Անտառային օրենսգրքի համապատասխան հոդվածները, ԱԻՆ-ը սլաքներն ուղղեց դեպի բնապահպանության նախարարություն:

Ասել է թե, հսկիչ կետեր ստեղծելու պարտականությունը Բնապահպանության նախարարությանն էր, ինչը, սակայն, չի արվել:

Երկու խոշոր հրդեհներից հետո Բնապահպանության նախարարությունում սթափվել են եւ այժմ բազմաթիվ տարածքներում խստացված եւ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: Այսօր հայտնի դարձավ, որ երեկ հակառակորդի արձակած կրակահերթից հրդեհ է բռնկվել «Արեւիկ» ազգային պարկի տարածքում, որը մի քանի ժամվա ընթացքում մարվել է: Այս մասին հաղորդագրություն տարածեց ԲՆ-ն: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ տարածքում իրականացվում է խստացված հերթապահություն: Բացի այդ, նշվում է, որ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում բնապահպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող «Զիկատար բնապահպանական կենտրոն», «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ների տարածքներում, «Արփի լիճ», «Դիլիջան», «Սևան» ազգային պարկերում:

Իսկ ինչո՞ւ այս ամբողջ հրդեհավտանգ ժամանակահատվածում շուրջօրյա հերթապահություն չէր իրականացվում Խոսրովի արգելոցում: Սա, իհարկե, արդեն ուշացած հարց է:

Ինչ վերաբերում է Բնապահպանության եւ ԱԽ նախարարությունների միջեւ ծագած «պատերազմին», ապա նախարար Արծվիկ Մինասյանը, ի պատասխան ԱԻ նախարարության տարածած պարզաբանմանը,  «Արմենպրեսին» փոքրիկ հարցազրույց տվեց, որտեղ փորձում էր արդարանալ: «Թեեւ կանխարգելիչ բազմաթիվ գործողողություններ են ձեռնարկվել, սակայն հրդեհից խուսափել չի հաջողվել»,-ասում է Մինասյանը եւ բացատրում, թե ինչ էական վնաս է հասցրել հրդեհը արգելոցին, հարյուրամյա ծառերին եւ կենդանական աշխարհին:

Իրավիճակի քաղաքական կոմպոնենտը լավ պատկերացնելու համար պետք է հիշենք, թե ինչ պայմաններում է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը նշանակվել նախարար եւ այս ընթացքում քանի անգամ է մամուլում շոշափվել  վարչապետի եւ ՀՅԴ-ական նախարարների անհարթ հարաբերությունների թեման:

Արծվիկ Մինասյանը այդ պորտֆելը մասնավորապես ստացավ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերության հուշագրի շջանակներում եւ ի սկզբանե թիրախավորվեց վարչապետի կողմից: Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձեւավորման փուլում Կարեն Կարապետյանն, ըստ մամուլի հրապարակումների, փորձում էր դաշնակցական նախարարներին, ավելի կոնկրետ՝ Արծվիկ Մինասյանին եւ Կրթության եւ գիտություն նախարար Լեւոն Մկրտչյանին փոխարինել ավելի երիտասարդ կադրերով: Արծվիկ Մինասյանի դեպքում էական էր նաեւ այն հանգամանքը, որ նա տնտեսագետ է, հեռու բնապահպանության ոլորտից, մինչդեռ նրա փոխարեն առաջարկվում էր ոլորտի պրոֆեսիոնալ, ժամանակակից կրթությամբ եւ շատ ավելի մեծ ավյունով թեկնածու:

Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հակասությունների արդյունքում վարչապետը այդպես էլ չկարողացավ իր մտադրությունը կյանքի կոչել: Հիմա, իհարկե, դժվար է ասել, եթե Բնապահպանության նախարարը ժամանակին փոխվեր, արդյոք նոր նախարարն ավելի պատասխանատո՞ւ կգտնվեր, եւ վերջին կործանարար հրդեհներից հնարավո՞ր կլիներ խուսափել: Բայց որ Արծվիկ Մինասյանը ձախողել է, ակնհայտ է:

Կառավարության առաջիկա նիստերի ժամանակ մենք, իհարկե, դեռ կլսենք թեմայի շուրջ վարչապետի եւ Մինասյանի երկխոսությունը, որը պետք է որ շատ հետաքրքիր ու դիտարժան լինի: Մինասյանի ձախողումը կարող է նաեւ նորից բորբոքել նրան փոխելու՝ Կարեն Կարապետյանի ցանկությունը: Այս անգամ վարչապետը շատ ավելի լուրջ հիմեքր ունի դրա համար:

Դատելով, սակայն, այսօր նախագահական նստավայրում անցկացված խորհդակցության կադրերից, որտեղ Սերժ Սարգսյանը բավական փաղաքշական տոնով է դիմում Բնապահպանության նախարարին, կարելի է կանխատեսել, որ առաջիկայում նույնպես Արծվիկ Մինասյանը կվայելի Սերժ Սարգսյանի լիակատար հովանավորությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7781 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա