Ճնշում փաստաբանի նկատմա՞մբ. փաստաբան Արամազդ Կիվիրյանը տուգանվել է 150 հազար դրամով

Օրեր առաջ Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբան Արամազդ Կիվիրյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ տուգանք 150 հազար դրամի չափով, եւ լրացուցիչ կարգապահական տույժ՝ իր հաշվին 6 ամսվա ընթացքում լրացուցիչ վերապատրաստման դասընթացների մասնակցություն։

Վերը նշվածի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

- Պարոն Կիվիրյան, Փաստաբանների պալատի խորհուրդը ձեզ տուգանել է 150 հազար դրամով: Ինչո՞ւ:

- Այս պահի դրությամբ իմ նկատմամբ հարուցված է նաեւ երեք կարգապահական վարույթ, որոնցից մեկով արդեն կա որոշում: Որպես կարգապահական միջոց կիրառվել է 150 հազար դրամ տույժ եւ Դեոնթոլոգիայի վերապատրաստման պարտադիր դասընթացներ: Ըստ էության, չխորանալով իրականում թեմայի մեջ, նշեմ, որ իրական դրդապատճառները լրիվ այլ են, այսինքն՝ որեւէ առնչություն չունեն այն փաստական հանգամանքների հետ, որոնք արծարծվել են սույն գործով: Իրական պատճառաբանությունը այն է, որ այսօր իմ կողմից իրականացվում է դատական պաշտպանություն ընդդեմ պալատի կողմից ներկայացված հայցերի, ընդ որում՝ նաեւ պալատի դեմ ունենք հայցեր, որոնցում տվյալ դեպքում խախտվել են որոշ փաստաբանների իրավունքներ եւ այդ քաղաքացիական գործերով հիմնականում զբաղվում եմ ես: Դրանից ելնելով` պալատի նախագահը տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր վայրերում արտահայտել է դիրքորոշում, որ բոլոր միջոցներով փորձելու է ինձ զրկել արտոնագրից: Իհարկե, ինձ համար այդ խոսակցություններն անլուրջ են, որովհետեւ, ճիշտն ասած, իրավական տեսանկյունից որեւէ հիմքեր չկան, բայց դե տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում:

Այսինքն՝ փորձում են ինչ-որ բանսարկությամբ հասնել ինչ-որ արդյունքների: Նմանատիպ իրավիճակ տեղի ունեցավ նաեւ Տիգրան Աթանեսյանի, Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի գործերով, այս պահին քննվում է նաեւ Տիգրան Եգորյանի գործը: Ընդհանուր առմամբ՝ մենք տեսնում ենք հետեւյալ իրավիճակը, որ բոլոր այն փաստաբանները, ովքեր ընդդիմանում են այն գործողություններին, որն իրականացվում է պալատի ղեկավարությունը՝ ի դեմս Արա Զոհրաբյանի, այսօրվա դրությամբ փաստացի հետապնդվում են պալատի կողմից: Իսկ թե ինչո՞ւ որպես պատասխանատվության միջոց ընտրվել է 150.000 ՀՀ դրամը, այլ ոչ թե այլ միջոց, ապա պատճառներից մեկը այն է, որ 2017 թվականի բյուջեով նախատեսվել է, որ կարգապահական վարույթներից ակնկալվում է ստանալ 1 միլիոն դրամ, այսինքն՝ պալատն ի սկզբանե ակնկալել է, որ 2017 թվականի համար ինքը պետք է կարգապահական վարույթներով այդքան գումար հավաքագրի, եւ այսօր այդ գումարները փաստացի ակնկալվում է հավաքագրել ինձնից, Տիգրան Աթանեսյանից, այլ փաստաբաններից։ Ինչ վերաբերում է մյուս երկու կարգապահական վարույթներին, որոնք շարունակում են այս պահին դեռեւս հարուցված մնալ, ապա չեմ բացառում, որ կարժանանան նույն ճակատագրին:

- Հարուցված երեք կարգապահական վարույթն էլ վերաբերում են քաղաքացիական գործերի՞ն:

- Երեքն էլ քաղաքացիական է եւ, ըստ էության, նույն փաստական հանգամանքի վերաբերյալ: Իրականում ինչ է տեղի ունեցել: Ես ներկայացրել եմ ի սկզբանե իմ բարեկամներին եւ մինչ օրս ներկայացնում եմ իրենց տարբեր գործերով: Այդ ընթացքում իմ բարեկամներից մեկն ամուսնացել է եւ վերջինիս խնդրանքով 2011 թվականին ներկայացրել եմ իր ամուսնուն մի քաղգործով, որն ավարտվել է ներկայացված պահանջի բավարարմամբ, որից հետո իրենք ամուսնալուծվել են, եւ հետագայում այդ ամուսնալուծության հետ կապված վեճերով շարունակել եմ ներկայացնել իմ բարեկամի շահերը: Ընդ որում, հարկ է նշել, որ ի սկզբանե, հաշվի առնելով այն, որ հետագայում տեսականորեն հնարավոր էր շահերի բախում, նախկին ամուսնու կողմից գրավոր կարգով տրվել է համաձայնություն այլ անձանց շահերը ներկայացնելու վերաբերյալ: Սակայն այստեղ կարեւորում եմ նաեւ հարցի բարոյական կողմը, որովհետեւ ես ներկայացրել եմ իմ բարեկամներին եւ շարունակում եմ ներկայացնել իրենց, եւ ժամանակին իրենց խնդրանքով եմ ներկայացրել նաեւ այն անձի շահերը, որի անունից իմ դեմ բողոք է այս պահին ներկայացվել։ Այդ անձը դիմել է ՓՊ՝ նշելով, որ ես իրավունք չունեի ներկայացնելու իմ բարեկամների շահերը:

Հետաքրքրականը նաեւ այն է, որ այդ ամենը տեղի է ունեցել 2013 թվականին, եւ եթե իրականում իմ գործողություններում առկա են եղել խախտումներ, ապա դրանք կարող էին ներկայացվել նույն 2013 թվականին, սակայն դիմումը, որի հիման վրա հարուցվել են կարգապահական վարույթներ, ներկայացվել են 2016 թվականի վերջին եւ 2017 թվականի սկզբին: Կարգապահական վարույթի հարուցման պահից ինձ համար ակնհայտ էր արդյունքը, քանի որ խոսքը իմ մասին էր։ Իսկ որոշումը եւ, մասնավորապես, այն պատիժը, որը սահմանվել է՝ 150.000 ՀՀ դրամ տուգանք, լրացուցիչ անգամ հիմնավորեցին, որ ՓՊ «անկախ» խորհրդին հուզում են ոչ թե գործի փաստական հանգամանքները, այլ փաստաբանի անձը։ Ամենեւին պատահական չէ, որ ինձանից առաջ նույն «ճակատագրին» արժանացավ փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Փաստաբանների պալատը որդեգրել է իր մասին ճշմարտությունը բարձրաձայնող փաստաբաններին նաեւ նյութապես ճնշելու քաղաքականություն, որը, սակայն, արդյունք չի տալու, ինչպես չեն տվել մինչ այժմ նրանց կողմից իրականացված «պատժամիջոցները»...։

Իրենց խոսքում ամեն անգամ նշում են՝ իշխանամետ եւ ընդդիմադիր փաստաբաններ: Ես ո՛չ իշխանամետ եմ, ո՛չ էլ ընդդիմադիր, ես փաստաբան եմ, որը իրականացնում է կոնկրետ իրավունքի պաշտպանություն: Փաստացի կարող եմ ասել, որ իմ նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցում այնպիսի գործերով, որով ես հաղթել եմ:

- Ասացիք, որ ուղղորդել են, այդ անձն ի՞նչ հարաբերությունների մեջ է ՓՊ ղեկավարության հետ:

- Այսպես ասեմ՝ այդ անձնավորությունը նույնիսկ երկրում չէ: Այդ անձնավորության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն է դիմել ՓՊ: Ընդ որում՝ կարող էին դիմել 2014-2015 թվականներին:

- Պարոն Կիվիրյան, այստեղ վաղեմության հետ կապված խնդիր չի՞ առաջանում:

- Բնականաբար, խնդիր է առաջանում, եւ մենք այդ հարցը բարձրաձայնել ենք՝ նշելով, որ այստեղ վաղեմություն կա. վեց ամսվա ընթացքում պետք է այդ հայցը ներկայացվեր, սակայն տեսանք, թե ինչ տեղի ունեցավ:

- ՓՊ խորհրդի այս որոշումը բողոքարկելո՞ւ եք:

- Միանշանակ, բողոքարկվելու է: Չեմ կարող ասել, թե դատարաններն ինչպիսի որոշում կարտահայտեն` մի պարզ պատճառով, որովհետեւ ականատես եղանք, թե ինչպիսի վճիռներ եւ որոշումներ կայացվեցին, օրինակ, նույն Երվանդ Վարոսյանի գործերով: Դա խոսում է այն մասին, որ ՓՊ-ն համագործակցում է համակարգի հետ՝ հենց դրա համար: Իրականում կարեւորը կարգապահական վարույթները չեն, այլ այն գործառույթները, որը ՓՊ-ն չի իրականացնում: Ընդհանուր խնդիր կա, որը պալատը չի լուծում: Արդեն դրսի կազմակերպություններն են կոչ անում Փաստաբանների պալատին, որպեսզի ինքը մնա իրավունքի սահմաններում, սա իրականում խայտառակություն է: Շուտով կարող է Փաստաբանների պալատն ընդհանրապես վերանալ:

- Քանի որ ակնկալիքներ չունեք ՀՀ ներպետական դատական ատյաններից, հնարավո՞ր է այն սպառելուց հետո դիմեք ՄԻԵԴ:

- Միանշանակ դիմելու ենք եւ նաեւ ցույց ենք տալու այս ամբողջ գործը, սա եզակի գործ չէ, այսպիսի մի քանի գործեր կան: Ցույց ենք տալու, որ սա փաստաբանների նկատմամբ ճնշում գործադրելու ինչ-որ միջոց է: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6150 դիտում

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին