Կառավարությունն ընդդեմ Շինանյութի Սերգոյի. «մինի խաղատները» կհանվեն գազալցակայաններից

Գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգո) պատկանող «Գուդվին» ընկերության «Էլ լոտո» խաղային սարքավորումների մեծ թափով տարածումը կկանխվի: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի՝ «Էլ լոտո» խաղային սարքավորումների շահագործումը կսահմանվի որպես շահումով խաղի կազմակերպում:

Ֆինանսների նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մասնավորապես «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաև էլեկտրոնային ապարատների (տերմինալների) միջոցով կազմակերպվող վիճակահանության վրա, որոնց համար մինչ այժմ չէր սահմանափակվել հնարավորությունը շահագործվել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունների ներքո:

Օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային Ժողովի կողմից հավանության արժանանալու պարագայում նշված սարքերի շահագործումը կդիտվի որպես շահումով խաղ և այդ գործունեության վրա կտարածվի «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը:

Այս օրենսդրական նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության հեղինակած գրեթե բոլոր օրենքները ԱԺ-ի կողմից ընդունվում են, քանի որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն մեծամասնություն են կազմում խորհրդարանում, կարելի է ենթադրել, որ այս նախագիծը եւս օրենք կդառնա:

«Էլ լոտո» խաղային սարքավորումների շահագործումը, եթե սահմանափակվեց, գազալցակայանների տարածքում տեղադրված այդ ապարատները պետք է հեռացվեն, քանի որ շահումով խաղերի համար սահմանված են այն վայրերը, որտեղ պետք է գործեն նման խաղային սարքավորումները: Խոսքը խաղատների տեղայակման մասին է: Հայտնի է, որ խաղատները Հայաստանում կարելի է շահագործել Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Մեղրիում: Իհարկե, բացառություն կա, օրինակ, «Շանգրի լա»-ի դեպքում, քանի որ այս խաղատան կապիտալը թույլ է տալիս այն տեղակայել խաղատների համար սահմանված վայրերից դուրս:

Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ «Էլ լոտոյի» խաղային ապարատներ են տեղադրված Հայաստանի գազալցակայանների մեծամասնությունում: Դրանցից կարող է օգտվել ցանկացած քաղաքացի, անձնագրի առկայությունն անհրաժեշտ չէ, սակայն ապարատի էկրանին գրված է, որ դրանից կարող են օգտվել 18 տարին լրացած անձինք: Այս խաղային ապարատները, եթե մինի խաղատուն չասենք, ապա կարող ենք ասել, որ խաղատան սարքավորումներից քիչ տարբերվող են: Դրանց միջոցով մարդիկ մուտքագրում են գումար՝ սկսած 1000 դրամից եւ կարող են անդադար խաղալ, թե բախտները բերեց՝ շահում էլ կունենա՝ կրկին գումարի տեսքով:

Երեւանի Փակ շուկայի տարածքում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում 2015 թվականին էր փորձ արվել «Էլ լոտոյի» սարքավորումներից տեղադրել, սակայն մամուլում դրա վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո սարքավորումները հանվել են, սակայն օրերս նույնպես տեղակայել էին այդ ապարատները: Նույն տարում Արարատի մարզի Դարակերտ գյուղում էլ ինքնասպանության դեպք էր տեղի ունեցել, գյուղի գազալցակայանի աշխատակիցներից մեկը տանուլ էր տվել իր մոտ եղած գումարը՝ նույն ապարատների միջոցով եւ հետո դիմել էր ինքնասպանության: Այս դեպքից հետո, սակայն «էլ լոտո»-ի ապարատները շարունակեցին մնալ գազալցակայաններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8834 դիտում

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին