Շաքարավազը պետք է էժանանար դեռ ամիսներ առաջ. պրիմիտիվ քարոզչություն

Երեկ հանրային հեռուստատեսության լրատվականը ռեպորտաժ էր պատրաստել այն մասին, թե ինչպես է Հայաստանում շաքարավազը էժանացել:

Ասվում էր, որ այս տարի պահածոյացումը ավելի մատչելի ու էժան է լինում շաքարավազի էժանացման շնորհիվ: Ասվում էր նաեւ որ շաքարավազը էժանացել է այն պատճառով, որ մրցակցություն կա շուկայում, ավելի քան 20 ներկրողներ շաքար են բերում եւ այլն, եւ այսպես շարունակ:

Մի խոսքով, հեռուստադիտողը կարող է իրեն հպարտ զգալ իր երկրում ազատ տնտեսական մրցակցության մակարդակով: Այդ ռեպորտաժը դիտելուց հետո մեր հպարտ հեռուստադիտողը կարող է արձանագրել, որ աշխարհի ամենաազատ մրցակցային տնտեսությունը հենց Հայաստանում է: Կարճ ասած՝ մե քեֆ, մե ուրախություն:

Շաքարավազը իրոք էժանացել է: Էժանացել է մի քանի օր առաջ: Էժանացել է պահածոյացման ամենաբուռն սեզոնից անմիջապես հետո: Թե ինչ գնով էր վաճառվում Հայաստանի խանութներում մեկ կիլոգրամ շաքարը, ներկայացված է առաջին գծապատկերում:

Անցած տարվա օգոստոսից ի վեր շաքարը Հայաստանում սկսեց թանկանալ: Հոկտեմբերին արդեն 395 դրամ էր, իսկ այս տարվա հունվարին՝ 406 դրամ: Օգոստոսի համեմատ թանկացումը կազմեց 13 տոկոս: Դա բացատրվում էր համաշխարհային շուկայում շաքարի թանկացմամբ:

Իրոք, այդպիսի բան տեղի է ունեցել: Շաքարի գինը աշխարհում սկսեց բարձրանալ 2016 թ. գարնանը եւ պիկին հասավ հոկտեմբերին: Սակայն դրանից հետո սկսեց շատ արագ էժանանալ, եւ այդ գործընթացը տեւում է առ այսօր: Ընդ որում էժանացումը, մեղմ ասած, կտրուկ է՝ 10 ամսվա ընթացքում շուրջ 38 տոկոս: Հիմա համեմատենք այս երկու գծապատկերները: Համաշխարհային շուկայում գինը նվազում է (2-րդ գծապատկեր), իսկ Հայաստանում՝ ոչ:

Բայց կիսապաշտոնական քարոզչամիջոցները այդ մասին ծպտուն չէին հանում: Ու հանկարծ, երբ պահածոյացման սեզոնն ավարտվում է ու շաքարի նկատմամբ պահանջարկը նվազում է, այդ ապրանքի գինը նվազում է, եւ միանգամից՝ ռեպորտաժ այդ մասին:  

Ինչ վերաբերվում է ռեպորտաժում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցչի մեկնաբանությանը թե շաքարի գինը նվազել է մրցակցության հետեւանքով, ապա նկատենք, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրված մոտ 65 հազար տոննա շաքարից 53.5 հազարը ներկրել է շաքարի «արքան»՝ Սամվել Ալեքսանյանը: Եվս 11.3 հազար տոննա ներկրվել է Ռուսաստանից, որի մեծագույն մասը ներկրել են Պեպսի կոլան, Կոկա կոլան եւ Գրանդ Քենդին իրենց արտադրության համար, եւ այդպես եղել է միշտ: Ի դեպ, մեր շատ սիրելի ՏՄՊՊՀ-ն մինչեւ հիմա որեւէ կերպ չի մեկնաբանել, թե ինչու Ռուսաստանից, որտեղ շաքարի մանրածախ գինը վերջին շրջանում մինչեւ 20-25 տոկոս ավելի էժան է, քան մեզ մոտ, շաքարը այդքան քիչ է ներկրվում, եւ հիմնականում արտադրողների ներքին կարիքները հոգալու եւ ոչ թե մանրածախ շուկայում վաճառելու նպատակով (Գծապատկեր 3):

Ախր արդեն երեք տարի է Հայաստանը այն «170 միլիոնանոց» շուկայի մի մասն է՝ նույն տնտեսական տարածքի բաղկացուցիչը, եւ ըստ տրամաբանության, մրցակցության առկայության դեպքում միեւնույն ապրանքի գինը չի կարող տարբերվել 20-25 տոկոսով:

Շաքարավազի ուշացած, խիստ ուշացած էժանացման մասին այսպիսի ռեպորտաժներ պատրաստելը իրականում շատ վատ ենթատեքստ են պարունակում: Դա նշանակում է, որ իրապես մրցակցային տնտեսության ձգտելու փոխարեն Հայասատանի իշխանությունը ընդամենը ապավինում է պրիմիտիվ քարոզչությանը՝ հին ու «բարի» ժամանակների ոճով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6060 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք