Աշոտ Կարապետյանին հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին. Անդրիաս Ղուկասյան

12/09/2017 schedule18:11

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը:

Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Նիստը սկսվելուն պես դատավորը հրապարակեց Անդրիաս Ղուկասյանի միջնորդության որոշումը՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ: Դատարանը, այսպիսով որոշեց՝ մերժել Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը:

Նշենք, որ այսօր եւս նիստին չէին ներկայացել գործով վկաներն եւ 36 տուժող ոստիկանը: Այսօր դատական նիստերի դահլիճում էին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Դատարանն այսօր ճշտեց Անդրիաս Ղուկասյանի ինքնությունը: Ի պատասխան դատավորի հարցերի, Ղուկասյանն ասաց, որ երեք երեխա ունի, մեկը՝ անչափահաս. ֆիզիկապես առողջ է: Նա ասաց, որ նախկինում դատապարտված չի եղել, գիտական հոդվածների հեղինակ է, ղեկավարել է «Ռադիոհայ» ՍՊԸ-ն եւ ճարտարապետների ընկերություն, որն առողջապահության եւ անվտանգության ոլորտի նախագծերով է զբաղվում: Դատարանը Ղուկասյանին ծանոթացրեց իր իրավունքների եւ պարտականությունների մասին:

Մինչ դատաքննության անցնելն Անդրիաս Ղուկասյանը միջնորդություն ներկայացրեց իր հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները ճանաչվեն որպես անթույլատրելի ապացույցներ, քանի որ դրանք շինծու են: Ըստ այդմ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը 2016 թվականի հունիսի 20-ին միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ Անդրիաս Ղուկասյանի  հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու մասին, ինչը դատարանը բավարարել է:

«Ըստ միջնորդության՝  Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին,  որ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի դեկտեմբերի վեցի սահմանադրական հանրաքվեի նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում ծրագրում է քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերածել զանգվածային անկարգությունների: Այս հարցում նրան օժանդակում են Պավել Մանուկյանը եւ Վիկտոր Դավթյանը: Նախ՝ այդ ժամանակ անհնազանդություններ չկային…Ոստիկանությունը հեռախոսազանգերի վերահսկողության միջոցով ակնկալել է ստանալ տեղեկատվություն, որը թույլ կտա կանխել իբր թե նախապատրաստվող հանցագործությունը: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվեց հեռախոսազանգերը գաղտնալսելը թույլատրվել է երկու ամիս ժամկետով:

Ոստիկանության միջնորդության հիմքում սուտ եւ անհեթեթ տեղեկություններ են: Ես երբեւէ զանգվածային անկարգություններ չեմ ծրագրել, Պավել Մանուկյանի, Վիկտոր Դավթյանի եւ Քերոբ Ղազարյանի հետ անձնական շփումներ չեմ ունեցել, նրանց հեռախոսահամարները չեմ ունեցել, նրանց հետ չեմ զրուցել: Բացի այդ, հանրաքվեն տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին. Հունան Պողոսյանի կողմից միջնորդություն ներկայացնելուց կես տարի առաջ: Սուտ տեղեկությունների հիման վրա իմ հանդեպ հարուցվել է կեղծ քրեական գործ, որի ընթացքն անգամ ինձ հայտնի չէ: Ոստիկանությունն անօրինական վերահսկողություն է սահմանել իմ անձնական եւ քաղաքական կյանքի եւ գործունեության հանդեպ»,- հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ միջնորդությունը պետք է ներկայացվի գործում առկա նյութերը հետազոտելուց հետո միայն:

Նման դիրքորոշման էր նաեւ նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը. ուստի Ղուկասյանի այս միջնորդությունը դատարանն այս փուլում քննության չառավ:  

Միջնորդություն ներկայացրեց նաեւ Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ հեռախոսազանգերի գաղտնալսումները պահանջելու մասին միջնորդություն ներկայացրեց, որը գործի նախաքննության ժամանակ մերժել էր քննիչը:

Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ համապատասխան մարմնից պահանջելով բոլոր հեռախոսային խոսակցությունները: Դրանք ծանոթանալուց հետո ապացույցների հետազոտման փուլում կներկայացվեն կողմերին:

Այնուհետեւ Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց ՀՔԾ-ից պահանջել եւ դատարան ներկայացնել 2016 թ հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Սասնա ծռերի եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բանակցությունների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները ե տեսագրությունները:

«Քրեական գործի նյութերից պարզ է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին վերագրվում են գործողություններ, որոնք նրանք չեն կատարել: Մասնավորապես,  հուլիսի 17-ի առավոտյան փոխհրաձգության արդյունքում «Սասնա ծռերի» կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել մի քանի ոստիկան, այդ թվում՝ ավագ լեյտենանտ Ռոբերտ Հայրապետյանը (խոսքը՝ 02-ի օպերատորի մասին է,-հեղ.), սակայն փորձագետի եզրակացության համաձայն՝ Հայրապետյանի մարմնից հանված գնդակի կաղապարը կրակված չէ ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից հանձնված ոչ մի ինքնաձիգից: Այն կրակված է գործարանային արտադրության մեկ այլ զենքից: Չնայած դրան, այդ գործողությունը «Սասնա ծռերին» է վերագրվում: Քանի դեռ ապացուցված չէ «Սասնա ծռերի» կողմից հանցագործությունների կատարումը, չեն կարող լինել բավարար հիմքեր՝ «Սասնա ծռերի» հետ համակատարմամբ նշված հանցագործությունների կատարման հանցափորձը ինձ վերագրելու համար: Ուստի միջնորդում եմ փորձագետի եզրակացությունը կցել գործի նյութերին եւ հետազոտել որպես ապացույց»,- հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա հաջորդ միջնորդությունը նոր վկա՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ներգրավելու մասին էր: Որպես միջնորդության հիմնավորում Ղուկասյանը նշեց հետեւյալը. «2016 հունիսի 24-ին ոստիկանության Երեւանի վարչության պետ Աշոտ Կարապետյանից անձամբ տեղեկացա, որ իշխանություններն ունեն տեղեկություն՝ Սեֆիլյանի համախոհների կողմից հնարավոր հարձակման մասին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՊՊԾ գնդի պահպանման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվում: Աշոտ Կարապետյանին ի պաշտոնե հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման  մասին: Ինչո՞ւ տեղյակ լինելով հարձակման մասին՝ չեն ուժեղացրել ՊՊԾ գնդի պահպանությունը: Ինչո՞ւ հարձակման մասին իմանալուց րոպեներ անց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կամավոր ներս են մտել ՊՊԾ գնդի տարածք: Ինչո՞ւ հուլիսի 17-ին ոստիկանության զրահամեքենան կրակ արձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ բարձրաստիճան ոստիկանների ուղղությամբ: Ովքե՞ր են եղել այն անձինք, որոնց կրակոցից վիրավորվել է ոստիկան Ռոբերտ Հայրապետյանը: Ինչո՞ւ հուլիսի 29-ի հանրահավաքից առաջ, երբ հայտարարվեց «Սասնա ծռեր» խմբի հետ իշխանությունների բանակցությունների վերսկսման մասին, իրավապահները փոխհրաձգություն հրահրեցին, որի հետեւանքով վիրավորվեցին խմբի երկու անդամները»:

Դատարանը, սակայն մերժեց Աշոտ Կարապետյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը, իսկ փորձագետի եզրակացությունը գործին կցելու միջնորդությունը բավարարեց: 

Նշենք, որ Աշոտ Կարապետյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել է 2016 թվականի օգոստոսին եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18058 դիտում

Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը

Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար

Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան

ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է

Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան

Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց

Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին

Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել

Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան

Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան

Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում գրառում է կատարել

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ