Կարեն Կարապետյանը ուղիղ հարվածեց Սերժ Սարգսյանի աքիլեսյան գարշապարին՝ շախ եւ մա՞տ

Կարեն Կարապետյանը որոշել է զարմացնել իր դիմացկունությամբ եւ քաղաքական հմտություններով: Վարչապետի պաշտոնում նրա նշանակումից հետո բոլորը միակարծիք էին, որ Կարապետյանը քաղաքական ֆիգուր չէ, իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականի հայտնի պատմությունը հիմք էր տվել եզրակացնելու, որ նա նաեւ թույլ նյարդեր ունի եւ ինչ-որ իրավիճակների առաջ արագ ընկրկում է:

Սերժ Սարգսյանն արդեն երկար ժամանակ ամեն ինչ անում է, որպեսզի այդպիսի իրավիճակ ստեղծի՝ Կարապետյանին դրդելու հրաժարականի, բայց, կարծես թե, ոչ մի կերպ դա չի հաջողվում: Ընդ որում, Սարգսյանն այս ընթացում, կարծես թե, օգտագործել է իր զինանոցի բոլոր գործիքներն ու զինատեսակները: Հնարավոր է, իհարկե, որ նա թաքուն պահած ինչ-որ փամփուշտ դեռ ունի, սակայն առայժմ ակնհայտ է, որ դադար է վերցրել եւ չի պատրաստվում այն օգտագործել:

Մինչ այդ վարչապետն իր փամփուշտներն է արձակում: Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովում ելույթ ունենալու հերթը նրանն էր:

Ճանաչելով Սերժ Սարգսյանի քաղաքական ձեռագիրը՝ կարող ենք ենթադրել, որ նա ամեն ինչ արել է, որ մինչեւ այս համաժողովը Կարեն Կարապետյանն արդեն երկրի վարչապետ չլիներ եւ չմասնակցեր սույն շատ կարեւոր միջոցառմանը: Դրա համար Սարգսյանը, իհարկե, լուրջ պատճառներ ուներ: Հայտնի է, որ Սփյուռքում Հայաստանի գործող իշխանություններին այնքան էլ խանդավառ չեն ընդունում, շատ հարցերում վերապահումներ եւ դժգոհություններ ունեն: Այս իրավիճակում Կարեն Կարապետյանն իր եվրոպական կերպարով կարող է լուրջ այլընտրանք դառնալ Սփյուռքի հեղինակավոր գործիչների համար: Շատ տարօրինակ է, բայց վերջին շրջանում, այսինքն՝ ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր օղակը սեղմել վարչապետի շուրջը, Արեւմուտքից վերջինիս լուրջ աջակցություն էր ցուցաբերվում:

Սա տարօրինակ է, որովհետեւ Կարեն Կարապետյանը ռուսական քաղաքական եւ գործարար շրջանակների հետ փոխկապակցված անձ է, ուստի պետք է մերժված լիներ Արեւմուտքի կողմից: Սակայն արդեն մի քանի ամիս է՝  Հայաստանում ԱՄՆ-ի եւ Եվրամիության դեսպանների ամեն երկրորդ խոսքը վարչապետի բարեփոխումները ողջունելն է, նրան խրախուսելը: Արդյո՞ք սա նշանակում է, որ վարչապետը ռուսական պլատֆորմից սահուն անցում է կատարել արեւմտյան պլատֆորմ, շատ դժվար է ասել: Իսկ գուցե նա, պահպանելով առաջինը,  շահել է նաեւ երկրորդի համակրա՞նքը: Ամեն դեպքում Արեւմուտքից այս ակնհայտ աջակցության պարագայում, Սփյուռքի սիրտն էլ շահելով՝ վարչապետը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Սերժ Սարգսյանի համար:

Համաժողովում իր այսօրվա ելույթի, Սփյուռքի գործիչների հարցերին պատասխանելու եւ լրատվամիջոցների հետ բրիֆինգի ժամանակ Կարեն Կարապետյանը չի էլ թաքցրել, որ ինքը նման նպատակ ունի:

Լիբանանահայ գործիչ Համբիկ Մարտիրոսյանը վարչապետին հարց ուղղելիս շնորհակալություն է հայտնել նրան վերջին մեկ տարվա գործունեության համար, ասել է, որ նա «հեղափոխական գործիչ է, իսկական շախմատ խաղացող, որը շախ արեց ու մատ ցույց տվեց որոշ մարդկանց ու հեռացրեց քաղաքական դաշտից»: Իսկ հարցը եղել է հետեւյալը. «Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյո՞ք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա»: Կարեն Կարապետյանը հենց մեկ բառով էլ պատասխանել է՝ «այո՛»:

Այս ձոնը, հարցուպատասխանը չեն կարող պատահականություն լինել: Իսկ դա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը լուրջ է տրամադրված, եթե դիմում է քաղաքականության մեջ հաճախ օգտագործվող նման հնարքների:

Նա նաեւ շատ բազմանշանակ է պատասխանել 2018-ին Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հավանականության մասին հարցին: «Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- ասել է Կարեն Կարապետյանը: Սույնով նա արժեզրկել է տարբեր մեծ ու փոքր ՀՀԿ-ականների անձնուրաց լոբբինգը Սերժ Սարգսյանի օգտին, երբ նրանք երբեմն սրտաճմլիկ հիմնավորումներ են բերում, թե ինչու պետք է Սարգսյանը մնա պետության գլուխը: Փաստորեն՝ սրանք ընդամենը անձնական կարծիքներ են, ոչինչ ավելի:

Ինչ վերաբերում է համաժողովում իր ելույթին, ապա Կարեն Կարապետյանն այն կառուցել էր այնպես, որ անդրադառնար Սփյուռքին հուզող բոլոր խնդիրներին, ներկայացնում էր դրանք լուծելու իր մոտեցումները, մինչ այժմ ձեռնարկած քայլերը: Ընդ որում՝ ելույթը ձգտում էր հասնել Սերժ Սարգսյանի վերջին ելույթներին, որոնք հայեցակարգային են, երկարաժամկետ ռազմավարական նշանակության: «Այսօր 25 տարեկան, երիտասարդ, անկախ, հաղթանակած պետություն ենք, ամուր կանգնած ենք մեր Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքը՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու ցանկացած ոտնձգության»,-ասաց Կարապետյանը, հարվածելով ՀՀԿ-ականների այն անձնական կարծիքներին, թե Արցախի եւ Հայաստանի անվտանգության երաշխավորը միայն Սերժ Սարգսյանը կարող է լինել:

«Ներկայումս մշակում ենք «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030»-ը, մշակում ենք Հայաստանի թվային օրակարգը, առանց որի հնարավոր չէ ապահովել արդյունավետության աճ եւ զարգացում, իրականացնում ենք մի շարք ոլորտային բարեփոխումներ»,- շարունակում է վարչապետը, շեշտելով, թե որքան երկարաժամկետ պլաններ ունի ինքը պետության ղեկավարի պաշտոնում: «Կառավարությունը ձեռնարկում է համալիր միջոցառումներ դատական համակարգի անկախությունը եւ անաչառությունը ապահովելու համար։ Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա»,- ասաց վարչապետը՝ ուղիղ հարվածելով Սերժ Սարգսյանի իշխանության աքիլեսյան գարշապարին:

Եվ վերջին մահացու հարվածը. «Հաջորդ տարի աշնանը մենք նախատեսում ենք կազմակերպել մեծ տնտեսական եւ ներդրումային ֆորում Հայաստանում... Տրամադրված ենք այդ ֆորումը դարձնել ամենամյա»:

Բանն այն է, որ հաջորդ տարի աշունը 2018-ի ապրիլից հետո է: Փաստորեն, Կարեն Կարապետյանը պատրաստվում է այդ ժամանակ մեծ ֆորում հյուրընկալել Հայաստանում: Վարչապետի ինքնավստահությունը իսկապես տպավորում է, կամ գուցե մե՞նք ենք այս ընթացքում ինչ-որ բան բաց թողել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15404 դիտում

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել

Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել փողերի լվացում․ գործը դատարանում է

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է

Արմեն Աշոտյանը կալանավորվել է

Ես Ղարաբաղի համար ոչինչ չեմ խնայել, ի՞նչ խոսույթ է, որ չեմ սիրում ղարաբաղցիներին․ Փաշինյան

Նախընտրական քարոզչությունը հունիսի 5-ի՝ 24։00-ին, ավարտվում է․ ԿԸՀ

Ռոբերտ Քոչարյանի ձեռքերն արյունոտ են. իմ երեխային էլ սպանեց, նա մենակ լավ մարդ ա սպանում. Քլոյան. տեսանյութ

Պուտինը գործընկերս է, Մակրոնն էլ է ընկերս, Թրամփն էլ․ ում հետ բնականոն հարաբերություններ ունենք՝ ընկերներս են

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության միջնորդությունը

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնության համար

«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում․ լուսանկարներ

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է

Սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընտրելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ստացած և 18 տարին լրացած անձինք․ ՆԳՆ-ն՝ Ղարաբաղից տեղահանվածներին

Հանրապետության հրապարակը՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ լուսանկարներ, տեսանյութ

ՔՊ մեծ հանրահավաքը Հանրապետության լեփ-լեցուն հրապարակում․ լուսանկարներ

Հրապարակը՝ 20:35-ի դրությամբ․ վարչապետը լուսանկար է հրապարակել

Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. «Քաղաքացիական պայմանագրի» մեծ հանրահավաքը․ տեսանյութեր

Վրաերթի մասնակից վարորդը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն՝ քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի մասին