Երևան
12 °C
Այս տարվա օգոստոսին մեր գյուղատնտեսությունը բնական աղետ է վերապրել: Այսպիսի տպավորություն է ստեղծվում, երբ ուսումնասիրում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ ներկայացրած ցուցանիշները:
Ըստ այդմ, անցած տարվա օգոստոսի համեմատ մեր գյուղատնտեսական արտադրանքը նվազել է 25 տոկոսով: Թե ինչի հետեւանք է սա, դժվար է ասել: Եթե տվյալները ճիշտ են արտացոլում վիճակը, ապա այսպիսի գահավիժման միակ բացատրությունը կարող է լինել համատարած երաշտը: Անցած ամիս, իհարկե, տարբեր գյուղերից ստացվել են տեղեկություններ, որ ոռոգման ջրի լուրջ դեֆիցիտ կա, սակայն պատկան մարմինների կողմից չեն եղել հայտարարություններ այն մասին, որ Հայաստանում մասշտաբային երաշտ է: Միայն այդպիսի երաշտը կարող էր հանգեցնել գյուղոլորտի արտադրանքի 25 տոկոս անկման:
Դրանից ավելի մեծ անկում անցած մեկ տարվա ընթացքում գրանցվել էր նաեւ 2016 թվականի հոկտեմբերին: Այդ ամիս գրանցվեց մոտ 30 տոկոս անկում նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ: Սակայն այդ անկումը, ճիշտն ասած, այնքան էլ արժանահավատ չէր թվում: Խնդիրն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին ձեւավորվել էր Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը եւ, բնականաբար, նոր կառավարությունը ձգտում էր «գույքագրել» տնտեսական ցուցանիշները եւ դրանք հնարավորինս մաքրել նախկինների հավելագրումներից, հետագայում ավելի տպավորիչ աճեր ստանալու ակնկալիքով: Ավելի պարզ ասած, գյուղատնտեսական ցուցանիշների անցած տարվա հոկտեմբերին եւ նոյեմբերին արձանագրված գահավիժումները ավելի շատ ներքաղաքական ենթատեքստ ունեին: Իսկ ահա այս տարվա օգոստոսին արձանագրված 25 տոկոս անկման արժանահավատության աստիճանը կարծես թե ավելի բարձր է:
Առաջին հերթին հենց գյուղատնտեսությունում արձանագրված այս գահավիժումը հանգեցրել է նրան, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճի տեմպը ամենացածրն է եղել այս տարվա ընթացքում: Օգոստոսին, ըստ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքի, ՏԱՑ-ը անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել է ընդամենը 2.4 տոկոսով: Դա այն դեպքում, երբ առաջին 8 ամիսներին ՏԱՑ-ի միջին աճը կազմել է 5.5 տոկոս: Այսինքն, օգոստոսին ՏԱՑ-ի աճի տեմպը ավելի քան երկու անգամ պակաս է եղել միջինից:
Եթե գյուղատնտեսության ոլորտում 25 տոկոս անկման պատճառը երաշտն է եղել, ապա նույն պատկերը, կամ նույնիսկ ավելի վատ ցուցանիշներ, մենք ստանալու ենք նաեւ սեպտեմբերին: Խնդիրն այն է, որ եթե երաշտի պատճառը եղել է տեղումների պակասը, ապա նույնը արձանագրվել է նաեւ սեպտեմբերին: Եթե օգոստոսին ջրամբարներում նախատեսվածից ավելի քիչ ջուր է եղել, ապա սեպտեմբերին՝ առավել եւս, ջուրը ավելի քիչ է եղել, կամ դրանք արդեն լրիվ են դատարկված եղել:
Օգոստոսյան ՏԱՑ-ի ցածր մակարդակի համար մյուս «մեղավորը» շինարարությունն է: Այս ոլորտում նշված ամսին արձանագրվել է 5 տոկոսի անկում: Չնայած կառավարության պնդումներին, թե այս տարվա ընթացքում զգալի ներդրումներ են իրականացվել տնտեսության մեջ, շինարարության ոլորտը վերակենդանացման նշաններ գոնե առայժմ ցույց չի տալիս: Չնայած տնտեսության մեջ ներդրումների «հետեւանքները» առաջին հերթին պետք է երեւային հենց շինարարության մեջ:
Այս տարվա օգոստոսին անցած տարվա նույն ամսվա համեմատությամբ 1 տոկոսով նվազել է նաեւ էլէներգիայի արտադրությունը: Առայժմ չկան տվյալներ այն մասին, թե որն է եղել էլէներգիայի արտադրության նվազման պատճառը, քանի որ առաջին 8 ամիսների միջինով էլէներգիայի արտադրությունը աճել է 6.6 տոկոսով: Կամ արտահանումն է կտրուկ նվազել, կամ ներքին սպառումը:
Այս անկումներին հակազդել են հիմնականում երեք ոլորտների երկնիշ աճերը: Խոսքը արդյունաբերության, առեւտրի եւ ծառայությունների մասին է: Դրանք օգոստոսին աճել են համապատասխանաբար 10.9, 12.4 եւ 15.5 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայությունը նշված ոլորտներում այսպիսի տպավորիչ աճերի բացվածքը կներկայացնի մոտ 10 օր անց, եւ միայն այդ դեպքում կարելի է որոշակի հետեւություններ անել, թե որքանով են արժանահավատ այդ ցուցանիշները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT