Ո՞ւր են մեր գազարն ու կաղամբը. արտադրությունը փոխարինվել է ներմուծմամբ

 

Խիստ տարօրինակ բաներ են կատարվում մեր գյուղատնտեսությունում: Ինչպես պարզվեց նախօրեին ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական ցուցանիշներից, օգոստոսին մեր գյուղարտադրանքի ծավալները անցած տարվա համեմատ նվազել էին մոտ 25 տոկոսով:

Դա կարող է ունենալ տեխնիկական բացատրություն: Մասնավորապես կարելի ենթադրել, որ դա եղել է երաշտի արդյունք: Ընդ որում՝ համատարած երաշտի: Չնայած պաշտոնական հայտարարություն, որ երկրում երաշտ է եւ որ դրա արդյունքում կարող է բերքի մեկ քառորդը կորցնենք, չի եղել: Այնուամենայնիվ կարող ենք դա գրանցել երաշտի հաշվին:

Բայց այն ժամանակ, երբ ԱՎԾ-ն գյուղատնտեսությանը վերաբերվող հրաշալի արդյունքներ էր ցույց տալիս, այլ գերատեսչությունների հրապարակած տվյալները, մեղմ ասած, այդքան էլ հրաշալի չէին: Ավելին, դրանք շատ տխուր էին:

Այդ տվյալները ուսումնասիրելով, կարող ենք պնդել, որ մեր գյուղատնտեսության մի ճյուղում տեղի է ունեցել մի երեւույթ, որը հակասում է վարչապետ Կարեն Կարապետյանի «հանձնարարականներից» մեկին: Վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում պետք է ներմուծումը փոխարինվի տեղական արտադրությամբ: Տեղի է ունեցել հակառակը՝ տեղական արտադրությունը փոխարինվել է ներմուծմամբ: Ընդ որում, խոսքը առաջին կիսամյակի մասին է, երբ մեր գյուղատնտեսությունում արձանագրվում էին պլպլան ցուցանիշներ:

Այսպես: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներով՝ 2017թ. առաջին կիսամյակում բուսական ծագման ապրանքների արտահանման ծավալը կազմել է մոտ 21 միլիոն դոլար: ՊԵԿ տեղեկանքում այդ ապրանքները ներկայացված են 0601- ից մինչեւ 1501 կոդերը: Խոսքը կարտոֆիլի, լոլիկի, լոբազգիների, կաղամբի, գազարի, խաղողի, սեխի, ձմերուկի, մրգերի մասին է: Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն խմբի մեջ ներառված ապրանքների արտահանման ծավալը եղել է ավելի քան 34 միլիոն դոլար: Նվազումը 13 միլիոն դոլար է, կամ մոտ 40 տոկոս:

Պետեկամուտների կոմիտեի հրապարակած մեկ այլ տեղեկանքի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան նույն այդ ապրանքների արտահանման ծավալը կազմել է մոտ 18 միլիոն դոլար: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը գրեթե 31 միլիոն էր: Նվազումը կրկին 13 միլիոն դոլար է, բայց տոկոսային արտահայտությամբ՝ 58 տոկոս:

Մտապահենք այս թվերը եւ անցնենք առաջ՝ դեպի ներմուծման ցուցանիշներ: Այս տարվա առաջին կիսամյակում նույն ապրանքների ներմուծումը Հայաստան կազմել է 80 միլիոն դոլար: Անցած տարի 63.5 միլիոն դոլար էր: Աճը՝ 16.5 միլիոն դոլար կամ 30 տոկոս: Ռուսաստանից   այս տարի ներկրել ենք ավելի քան 35 միլիոն դոլարի բուսական ծագման արտադրանք այն դեպքում, երբ անցած տարի այդ ցուցանիշը 23.5 միլիոն էր: Այս դեպքում աճը 12.5 միլիոն է, կամ 53 տոկոս: 

Պարզ թվաբանական գործողություն անելով՝ կպարզենք, որ նշված ապրանքների ներմուծման եւ արտահանման տարբերությունը 2016-ին եղել է 29 միլիոն դոլար, իսկ այս տարի՝ 53 միլիոն դոլար: Այլ կերպ ասած, անցած տարի 29 միլիոն դոլարի բուսական ծագման արտադրանք է մնացել Հայաստանում, այս տարի՝ 53 միլիոնի: Ու եթե համարենք, որ բուսական ծագման արտադրանքի սպառման ծավալները Հայաստանում տարեցտարի չեն կարող կտրուկ փոփոխությունների ենթարկվել, ապա ակնհայտ կդառնա, որ Հայաստանում այս մեկ տարվա ընթացքում 24 միլիոն դոլարով կրճատվել է նշված ապրանքների արտադրությունը, իսկ պակասը լրացվել է ներմուծման ավելացման հաշվին:

Իսկ այն, որ այդ պակասը լրացվել է հիմնականում Ռուսաստանից ներկրվող գյուղմթերքների կտրուկ ավելացման հաշվին, իսկ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումը կտրուկ նվազել է, ԵՏՄ-ից ստացված հերթական «օգուտի» վառ ապացույցն է: Բայց սա առանձին թեմա է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16586 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին