Ինչո՞ւ է ՊՆ-ն հրաժարվել էժան մատակարարումից. պարզաբանում՝ նախարարությունից

22/09/2017 schedule18:15

ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը պարզաբանում է ներկայացրել Armtimes.com կայքում 12.09.2017թ. հրապարակված «ՊՆ-ն հրաժարվել է էժան մատակարարումից. 4 անգամ թանկ գնում է կատարվել» նյութի կապակցությամբ: Պարզաբանման մեջ ասվում է. 

«30.03.2017թ. հրապարակվել է «ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-15/16-ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ՇՀԱՊՁԲ-9/16 ծածկագրով գնման ընթացակարգ` 115 չափաբաժինների մասով: Գնման ընթացակարգի շրջանակներում նախատեսվել է ձեռք բերել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության կարիքների համար անհրաժեշտ վիրաբուժական պարագաներ եւ ծախսվող նյութեր: Թիվ 7, 8, 9, 10, 15 չափաբաժինների մասով եղել է թվով 5 գնային առաջարկ, որից մեկը` «Խաչպար» ՍՊ ընկերության գնային առաջարկը: Թիվ 7, 8, 9, 10 չափաբաժինների մասով ամենացածր գնային առաջարկ է ներկայացվել այլ կազմակերպության կողմից, որի հայտը մերժվել է, քանի որ գնային առաջարկում բոլոր չափաբաժինների մասով ընկերությունը ներկայացրել էր ԱԱՀ-ի հաշվարկ, սակայն առաջարկվող ապրանքները ԱԱՀ-ով հարկվող ապրանքներ չեն /հիմք` ԱԱՀ-ի մասին օրենքի 15-րդ հոդված եւ ՀՀ հարկային տեսչության պետի 27.08.1997թ. N767 հրաման/: Բացի այդ, բոլոր չափաբաժինների մասով գնի եւ ԱԱՀ-ի գումարը չի համապատասխանել չափաբաժի գումարին:

Հաջորդ ամենացածր գնային առաջարկը եղել է «Խաչպար» ՍՊ ընկերության գնային առաջարկը: «ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-15/16-ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ՇՀԱՊՁԲ-9/16» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը հայտերի գնահատման արդյունքում 7, 8, 9, 10, 15 չափաբաժինների մասով 1-ին տեղ զբաղեցնող է ճանաչել «Խաչպար» ՍՊ ընկերությանը, որին սահմանված կարգով առաջարկվել է ներկայացնել հրավերով նախատեսված որակավորման չափորոշիչների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը: «Խաչպար» ՍՊ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը գնահատվել են, որի շրջանակներում ՀՀ ԶՈՒ ՌԲ վարչության կողմից ներկայացված մասնագիտական եզրակացություն համաձայն` տեխնիկական բնութագրերում չեն արտացոլվել վիրաբուժական կարանյութերին ներկայացվող եւ տեխնիկական բնութագրերով սահմանված մի շարք չափորոշիչներ, մասնավորապես`

  • հստակեցված չի եղել կարանյութի ասեղի հատուկ ծածկույթի առկայությունը, որն անհրաժեշտ է հյուսվածքների լրացուցիչ տրավմատիզացիան կանխելու եւ հետվիրահատական բարդություններից խուսափելու համար,
  • հստակեցված չի եղել ասեղների համաձուլվածքը, որն անհրաժեշտ է վիրաբուժական կարանյութերի ասեղներին ներկայացվող բնութագրիչները գնահատելու համար,
  • հստակեցված չի եղել կոշտ ներդիրի առկայությունը, որն ահնրաժեշտ է վիրաբուժական կարանյութերի «ձեւի հիշողության էֆֆեկտի» կանխման համար,
  • հստակեցված չի եղել ասեղին միացման հատվածում թելի եւ ասեղի տրամագծերի հարաբերակցությունը:

«Խաչպար» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեխնիկական բնութագրերում արտացոլվել է միայն վիրաբուժական կարանյութի երկարությունը, հաստությունը, ասեղի երկարությունը եւ կորությունը, որոնք, հաշվի առնելով ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության վիրաբուժական ծառայության առանձնահատկությունները, բավարար չեն կարանյութերի հիմնական որակական հատկանիշները գնահատելու համար:

«Խաչպար» ՍՊ ընկերությունը պատշաճ կերպով ծանուցվել է տեխնիկական բնութագրերը հստակեցնելու անհրաժեշտության վերաբերյալ: Ի պատասխան` ընկերությունը չի տրամադրել լրացուցիչ տեղեկատվությունը, պատճառաբանելով, որ վիրաբուժական կարանյութերի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ այլ տեղեկատվություն չունեն:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների համաձայն` «Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ պահանջելու հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է հարցումն ստանալու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում»: Նույն հոդվածի 4-րդ կետի պահանջների համաձայն` «Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ»:

Եթե ընկերությունը համաձայն չէր հրավերով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջներին, ապա իրավունք ուներ մինչեւ հայտերի ներկայացման վերջնաժակետը (5 աշխատանքային օր) հանդես գալ իր առաջարկություններով կամ դիտողություններով, սակայն ոչ «Խաչպար» ՍՊ ընկերությունը, եւ ոչ էլ մյուս մասնակիցները հրավերի պարզաբանում չեն պահանջել:

Պատշաճ ծանուցված լինելով տեխնիկական բնութագրերի անհամապատասխանության մասին, հայտի մերժման օրինական հիմքերի վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում «Խաչպար» ՍՊ ընկերությունը հնարավորություն ուներ անգործության փուլում, որը տեւել է 10 օր, բողոքարկել «ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-15/16-ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ՇՀԱՊՁԲ-9/16» ծածկագրով գնման ընթացակարգի հանձնաժողովի կայացրած որոշումը, սակայն այս դեպքում եւս ընկերությունը չի օգտվել այդ հնարավորությունից:

Միայն այն ժամանակ երբ գնումների բողոքարկման խորհրդի կողմից նախաձեռնվել է պաշտոնական ընթացակարգ` գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում «Խաչպար» ՍՊ ընկերությանը ընկգրկելու վերաբերյալ, ընկերության տնօրենը անհիմն մեղադրանքներ է ներակայացրել ՀՀ ՊՆ կարիքների համար գնումների գործընթացը կազմակերպող գնահատող հանձնաժողովների հասցեին` խեղաթյուրելով առկա փաստերը եւ տվյալները:

«Խաչպար» ՍՊ ընկերության հայտը գնահատող հանձնաժողովի կողմից մերժելուց հետո 7-րդ եւ 10-րդ չափաբաժինների մասով պայմանագիր կնքվել է «Մեգիել», իսկ 8-րդ, 9-րդ եւ 15-րդ չափաբաժինների մասով պայմանագիր կնքվել է «Ինտերմեդ Գրուպ» ՍՊ ընկերությունների հետ: Արդյունքում` կնքված պայմանագրերի շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության կարիքների համար մատակարարվելու են ամերիկյան «պրեմիում» որակի վիրաբուժական կարանյութեր արտադրող «Johnson & Johnson» կազմակերպության Ethicon /Էթիկոն/ ստորաբաժանման արտադրության կարանյութերը, որոնց նախապատվություն են տալիս ՀՀ առաջատար բժշկական կենտրոնները: ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս կարեւորում է մատակարարվող վիրաբուժական պարագաներ եւ ծախսվող նյութերի որակական բարձր հատկանիշները, քանի որ դրանք անմիջական առնչություն ունեն զինծառայողների առողջական վիճակի եւ բարձրորակ բուժօգնության ապահովման հետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը իրականացնում է քայլեր գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, սակայն ոչ գնվող ապրանքների որակական ցուցանիշների նվազեցման միջոցով: Այսուհետ եւս ձեռնարկվելու են միջոցներ գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների ցանկի ընդլայնման եւ ՊՆ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների որակական բարձր ցուցանիշների ապահովման համար:

Նշենք, որ «Խաչպար» ՍՊ ընկերության հայտը նախորդ նմանատիպ գնման ընթացակարգում եւս մերժվել է նույն` տեխնիկական բնութագրերի անհամապատասխանության պատճառով, իսկ ավելի վաղ նշված ընկերությունը բողոքարկել է մի գնման ընթացակարգի արդյունքները, որին մասնակցելու հայտ չի ներկայացրել», - ասված է ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պարզաբանման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2342 դիտում

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը