Երևան
12 °C
Էլեկտրոնային առողջապահական համակարգը, որի ներդրման կարեւորությունն այդքան շեփորահարվեց, պարզվում է եկամտի մի նոր աղբյուր է, այն էլ՝ բավական մեծ եկամտի:
Արդեն քանի տարի է՝ մեկնարկել էր համակարգի ներդրման գործընթացը: Այն ավարտին հասցվեց առողջապահության գործող նախարար Լեւոն Ալթունյանի պաշտոնավարման օրոք: Հայտարարվում էր, որ էլեկտրոնային համակարգը, ի թիվս այլ առավելությունների, հնարավորություն է տալու պետության գումարները ծախսել առավել արդյունավետ ու թափանցիկ, որովհետեւ հիվանդների հերթագրումից, ընդունումից մինչեւ բուժում արտացոլվելու է այնտեղ՝ այդպիսով նվազագույնի հասցնելով կրկնվող կամ անտեղի ծախսերը:
Հայտարարվել էր, որ մայիսի մեկից սկսած հայաստանյան բուժհաստատությունները պետք է ֆինանսավորվեն ըստ էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալների: Այսինքն, էլեկտրոնային հաշվետվությունը կլինի, գումարը կստանան, չի լինի, թող մեղադրեն իրենց: Բայց եթե առողջապահական հաստատությունները համակարգին ի սկզբանե միացել էին անվճար, այժմ արդեն այն դառնում է վճարովի:
Յուրաքանչյուր ամսվա համար սահմանված սակագները հետեւյալն են՝ ըստ համակարգում գրանցված այցերի քանակի.
բժշկական կենտրոնների համար՝ 130-150 հազար դրամ,
ախտորոշիչ կենտրոնների համար՝ 40-100 հազար դրամ,
հիվանդանոցների համար՝ 80 հազար դրամ,
շտապ օգնության ծառայության համար՝ 50 հազար դրամ,
ամբուլատորիաների համար՝ 5 հազար դրամ,
պոլիկլինիկաների համար՝ 40 հազար դրամ,
դեղատների համար՝ 5-25 հազար դրամ,
ատամնաբուժարանների համար՝ 7-20 հազար դրամ
առողջարանների համար՝ 50 հազար դրամ:
Ընդ որում, այս սակագներն առանց ավելացված արժեքի հարկի են, ինչը նշանակում է, որ հաստատությունների վճարելիք գումարը լինելու է 20 տոկոսով ավելի:
Այս պարտադրանքը դժգոհության ալիք է բարձրացրել հատկապես մարզերում գործող առողջապահական հաստատություններում, որոնց հնարավորություններն առանց այն էլ սուղ են:
Արթիկի բժշկական կենտրոնի տնօրեն Յուրա Ղազոյանը, մեր հարցմանը պատասխանելով, հաստատեց, որ իրենց համար շատ դժվար կլինի վճարել էլեկտրոնային համակարգի բաժանորդագրավճարը: Տվյալ դեպքում այն ամսական կազմելու է շուրջ 200 հազար դրամ, իսկ տարեկան՝ մինչեւ 2.5 միլիոն:
«Բոլոր հիմնարկների համար էլ մեծ է գումարը: Հիմա ինձ թվում է նախարարությունում քննարկումներ կանցկացվեն, այդ գործառույթն իրականացնող փակ բաժնետիրական ընկերությունը, միգուցե, վերանայի սակագները: Մեզ հետ պայմանագրի կնքումը հետաձգվել է: Գրություն ստացվեց, որ առայժմ աշխատելու ենք հին ձեւով, այսինքն՝ անվճար, մինչեւ գների վերանայումը եւ նոր պայմանագրի կնքումը: Քննարկումը լինելու է մարզպետարանների առողջապահության վարչությունների պետերի մասնակցությամբ: Հետո մեզ լրացուցիչ կտեղեկացնեն»,- ասաց Արթիկի բժշկական կենտրոնի տնօրենը:
Էլեկտրոնային առողջապահության համակարգը, կառավարության որոշմամբ, կոնցեսիոն պայմանագրով փոխանցվել է մրցույթով հաղթած օպերատորին՝ համատեղ գործունեության պայմանագրով հանդես եկող «Sylex SARL» ընկերությունից եւ «Մեյսիս Ապահով» ՍՊԸ-ից բաղկացած համատեղ ձեռնարկությանը: Երկուսի մասին էլ համացանցում տեղեկատվությունը շատ աղքատիկ է:
Իսկ էլեկտրոնային առողջապահական համակարգին վերոնշյալ սակագներով միանալու դեպքում, հասկանալի է, որ խոսքը վերաբերելու է հսկայական գումարների՝ հաշվի առնելով, որ Հայաստանում գործում է բուժծառայություն մատուցող առնվազն 450 հաստատություն, հազարավոր ստոմատոլոգիական կենտրոններ, դեղատներ եւ այլն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT