Սեպտեմբերին Երեւանում ՃՏՊ-ից տուժել է 50 մարդ, մահացել երկուսը. ինչո՞վ է զբաղված ՃՈ-ն

2017 թվականի սեպտեմբերին Երեւանում տեղի է ունեցել 19 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում 50 քաղաքացի ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ երկուսը տեղում մահացել են:

Armtimes.com-ը ստորեւ ներկայացնում է սեպտեմբերին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտովթարների ԱԻՆ-ի պաշտոնական հաղորդագրությունները, որոնք հաստատում են վերոնշյալ թվերի իսկությունը: Հետաքրքիր է, թե այս ամենին զուգահեռ ինչով է զբաղված Ճանապարհային ոստիկանությունը:

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:51-ին Երևան քաղաքի Շիրազի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածն արգելափակվել է: 1985 եւ 1964 թվականներին ծնված վարորդները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին: Տրոլեյբուսի 11 ուղևորից 3-ին փրկարարները պատգարակով տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, 4-ը հոսպիտալացվել է տեղի ուժերով, մեկը հրաժարվել է առաջին բուժօգնությունից, որին տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, իսկ 3-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 18:10-ին Աշտարակ - Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 34 MM 053 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Մ.) բեռնատարը կողաշրջվել է, վարորդը արգելափակվել է խցիկում:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 18:19-ին Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 66ա շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ամբողջությամբ այրվել է «Hyundai Elysion» մակնիշի 34 QA 095 պետհամարանիշով (վարորդ Լ. Ն.) ավտոմեքենան: Վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին Երևանի Հերացու փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, արդյունքում մահացել է 1972 թ. ծնված Ա. Ա.-ն:

Սեպտեմբերի 27-ին, ժամը 00:59-ին Երևանի Մ. Բաբաջանյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, պարզվել է, որ «Volkswagen golf» մակնիշի 34 CT 334 պետհամարանիշի (վարորդ՝ 1980 թ. ծնված Ս. Մ.) ավտոմեքենան բախվել է «ՄԱՆ» մակնիշի 35 FV 197 պետհամարանիշի ավտոքարշակին, ինչի հետևանքով ՝ 1988 ծնված Լ. Հ.-ը և Ա. Մ.-ը (մոտ 9 տարեկան) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները Volkswagen golf մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1967 թ. ծնված Ն. Ջ.-ի դին:

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:14-ին Երևանի Նորքի հեռուստաաշտարակի շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Տուժել է թիվ 37 երթուղու վարորդ՝ 1971 թ. ծնված Ս. Գ.-ն:

Սեպտեմբերի 22-ին, ժամը 21:11-ին Երևանի Հալաբյան փողոցում բախվել են թիվ 13 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 1365S պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ն.), «Nissan Altima» մակնիշի 35 MR 916 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ.), «Mercedes SLK» մակնիշի (պետհամարանիշը չի հաջողվել պարզել, վարորդ՝ Ա. Գ.) և «Nissan Altima» մակնիշի 20 UT 673 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1975 թ. ծնված Ն. Թ.-ը, 1960 թ. ծնված Ա. Ե.-ը և 1962 թ. ծնված Ա. Հ.-ը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:31-ին Երևանի Շերամի փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին: Ուղևորներ՝ 1996 թ. ծնված Լ. Ա.-ը և 1960 թ. ծնված Ս. Ս.-ը Էրեբունի ԲԿ, իսկ 1965 թ. ծնված Գ. Կ.-ը, 1934 թ. ծնված Բ. Պ.-ն, 1974 թ. ծնված Դ. Ս.-ը, 1952 թ. ծնված Զ. Մ.-ը, 1962 թ. ծնված Ե. Ս.-ը և 2000 թ. ծնված Ն. Ս.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:

Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:32-ին Երևան Շահումյանի 2-րդ գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Վարորդ Տ. Ա.-ն և դեպքի վայրում գտնվող քաղաքացի՝ 1985 թ. ծնված Ն. Գ.-ը ստացել են 1-ին աստիճանի այրվածքներ:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19:29- Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Տուժել են  «Opel Astra» մակնիշի 35 MQ 717 (վարորդ Ս. Հ.), «Daewoo Nexia» մակնիշի 34 ARV 814 (վարորդ` Հ. Ա.), «Mersedes C» մակնիշի 09 OL 209 (վարորդ Դ. Գ.), «Toyota Camry» մակնիշի 35 GD 590 (վարորդ Վ. Մ.) և «Opel Astra» մակնիշի 35 MA 557 պետհամարանիշերով մեքենաների վարորդները:

Սեպտեմբերի 15-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Տուժել են` 1988 թ. ծնված Ա. Մ-ն, 1997 թ. ծնված Ժ. Ա.-ն և 1996 թ. ծնված Կ. Ա.-ն:

Սեպտեմբերի 14-ին, ժամը 22:51-ին Հրաչյա Քոչար փողոցում բախվել են ավտոմեքենաներ:  Տուժածնել են  «Opel Vectra» (վարորդ Ա. Գ.) և «Toyota Camry» (վարորդ Հ. Մ.) մեքենաների վարորդները:

Սեպտեմբերի 13-ին, ժամը 03:44-ին Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Տուժածներ չկան:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 15:38-ին Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Nissan March» մակնիշի 59 DT 555 (վարորդ` 1999 թ. ծնված Հ. Հ.) և «Toyota Altezza» մակնիշի 35 MO 918 պետհամարանիշերով (վարորդ` 1986 թ. ծնված Տ. Վ.) ավտոմեքենաները: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13:01-ին Հալաբյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, որի արդյունքում տուժել է վարորդ՝ 1972 թ. ծնված Ե. Ե.-ն:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 01:07-ին Արմենակյան և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը` 1961 թ. ծնված Մ. Խ. տեղափոխվել է հիվանդանոց:

Սեպտեմբերի 5-ին, ժամը 12:39-ին Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Վարորդ՝ 1981 թ. ծնված Կ. Մ.-ը, ուղևոր՝ 1986 թ. ծնված Ա. Մ.-ը և 1983 թ. ծնված Ք. Ս.-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:51-ին Տարոնցի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, տուժած 1937 թ. ծնված Է. Դ.-ին տեղափոխել են հիվանդանոց։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4816 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ