Երևան
12 °C
Այս շաբաթ ՀՀ կառավարության մշակած եւ իր իսկ հավանությանն արժանացած 2018 թ. պետբյուջեի նախագծում մի քանի ուշագրավ ցուցանիշներ կան, որոնք մի տեսակ չեն տեղավորվում կառավարության անդամների հայտարարությունների շրջանակներում:
Այդպիսի մի ցուցանիշ է մասնավորապես «ներդրումներ/ՀՆԱ»-ի կանխատեսումը: Ինչ ցուցանիշ է այդ «ներդրումներ/ՀՆԱ»-ն: Դա, եթե շատ պատկերավոր ասենք, տնտեսության մեջ բոլոր հնարավոր ներդրումներ են՝ արտաքին, ներքին, պետական, մասնավոր, օտարերկրյա...: Ահա այդ ցուցանիշը, ըստ կառավարության կանխատեսման, 2018 թ. կկազմի 18.5 տոկոս: Այլ կերպ ասած, բոլոր ներդրումները միասին վերցրած 2018 թ. կկազմեն մեր համախառն ներքին արդյունքի 18.5 տոկոսը: Նույն կառավարությունը կանխատեսում է, որ հաջորդ տարի մեր ՀՆԱ-ն կկազմի 5 տրիլիոն 850 միլիորդ դրամ: Դրա 18.5 տոկոսը կլինի 1 տրիլիոն 82 միլիարդ դրամ:
Շա՞տ է սա թե քիչ: Տնտեսական աճի կարեւորագույն նախապայմաններից մեկը հենց ներդրումների ծավալն է տնտեսության մեջ: Թվաբանորեն որեւէ տարբերություն չկա, թե ով է անում այդ ներդրումը՝ օտարերկրյա որեւէ ընկերությո՞ւն, որը հսկա գործարան է կառուցում, թե մոտակա «պեռաշկու ցեխի» սեփականատերը, որը բանկում պահած իր փողով կամ վերցրած վարկով ընդլայնում է իր արտադրամասը: Երկու ներդրողներն էլ իրենց ներդրմանը համահունչ «աճեցնելու են» մեր տնտեսությունը:
Ներկայացնենք մի վիճակագրություն: 2013-ին, երբ գրանցվեց 3.3 տոկոս տնտեսական աճ, ներդրումների ծավալը կազմել էր ՀՆԱ-ի 22.3 տոկոսը: 2014թ. ներդրումների ծավալը կազմեց մոտ 21 տոկոս, իսկ ՀՆԱ-ի աճը՝ 3.6 տոկոս: 2015-ին ներդրումները 20.7 տոկոս էին, ու ՀՆԱ-ն աճեց 3.2 տոկոս: 2016-ին ներդրումները կտրուկ նվազեցին եւ կազմեցին 18.4 տոկոս, իսկ ՀՆԱ-ն գրեթե չաճեց (տես գծապատկերը): 2017 թ. համար կատավարությունը կանխատեսում է 4.3 տոկոս տնտեսական աճ այն դեպքում, երբ ներդրումները ավելի քիչ կլինեն՝ 18.2 տոկոս: Հաջորդ տարվա 4.5 տոկոս տնտեսական աճը կառավարությունը կանխատեսում է ներդրումների 18.5 տոկոսի պայմաններում: Վերջին երկուսը ընդամենը կանխատեսումներ են, իսկ նախկինները՝ արդեն իսկ փաստ: Այսինքն տնտեսական աճը որոշակի կախվածություն ունի ներդրումների ծավալից:
Այդ կախվածությունը, իհարկե ուղղակի չէ, ունի ժամանակային, ոլորտային իներցիաներ: Բայց միեւնույնն է, եթե կառավարությունը ներդրումների այսպիսի ցածր մակարդակ եւ այսպիսի բարձր տնտեսական աճ է կանխատեսում, ապա դրանցից մեկը իրական չէ: Կամ կառավարությունը համեստ է ներդրումներ կանխատեսելու հարցում, կամ չափազանց լավատես է տնտեսական աճի կանխատեսումներում: Ընդամենը նկատենք, որ 2005-2008 թթ. երբ արձանագրվում էին երկնիշ տնտեսական աճեր, ներդրումների մակարդակը հասնում էր ՀՆԱ-ի մինչեւ 40 տոկոսին: Սա՝ ի միջիայլոց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT