Վերին Լարսի փակման սեզոնի բացման սեզոնը. ձյուն է եկել

Վերին Լարսի մոտակայքում կրկին ձյուն է եկել ու անցակետում կրկին բարդություններ կան: Վերին Լարսի անցակետի սեզոնային փակումները արդեն սովորական են դարձել: Այնքան սովորական, որ հանրությունը դրա մեջ ոչ մի արտառոց բան այլեւս չի էլ տեսնում. դե ձյուն եկավ՝ պետք է փակվի...:

Իրականում դա միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը իր ամենախոշոր առեւտրատնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ: Իսկ 2014 թվականից Վերին Լարսը նաեւ միեւնույն տնտեսական տարածքի՝ ԵՏՄ երկու երկրների միջեւ ցամաքային միակ ճանապարհն է: Շատ պատկերավոր ասած, միասնական տնտեսական տարածքը այն է, երբ ապրանքների շրջանառությունը, ասենք՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ նույնն է, ինչ, ասենք, Երեւանի ու Գյումրիի: Ու պատկերացնենք, որ Երեւան- Գյումրի միակ ցամաքային ճանապարհը ամեն տարի ձմռանը պարբերաբար փակվի՝ տարեկան ընդհանուր առմամբ մի քանի ամիս: Ու հենց դա էլ, պատկերավոր ասած, տեղի է ունենում Վերին Լարսում:  Ու ստացվում է, որ հայաստանյան արտադրողների համար տարին մի քանի ամիս փակ է «ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկան»:

Կա՞ արդյոք տարբերակ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կայուն ու հուսալի ցամաքային ճանապարհ ունենալու: Տեսականորեն կա, գործնականում՝ ոչ: Համենայն դեպս՝ տեսանելի ապագայում: Ընդ որում, տեսականորեն կա մի քանի տարբերակ: Բացի Վերին Լարսից, կա եւս երկու ավտոճանապարհ, որոնք կապում են Հայաստանը Ռուսաստանի հետ: Դրանցից մեկն անցնում է Հարավային Օսեթիայի տարածքով եւ հայտնի է որպես Ռոկիի թունել: Մյուսն անցնում է Աբխազիայի տարածքով. անցակետը կոչվում է Պսոու-Վեսյոլայա: Այս երկուսն էլ չեն գործում  Վրաստան-Ռուսաստան-Հարավային Օսեթիա-Աբխազիա չլուծված խնդիրների պատճառով:

Արդեն տարիներ շարունակ Ռուսաստանն ու Վրաստանը բանակցում են այս անցակետերը գործարկելու շուրջ: Այս տարվա փետրվարին վրացական կողմը հայտարարեց, որ ինքը արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստել է, եւ անցակետերի բացման հարցում Ռուսաստանը պետք է քայլեր անի: Այդ ժամանակ հույսեր առաջացան, որ այդ անցակետերը տեսանելի ապագայում կբացվեն: Խնդիրն այն է, որ եթե նախկինում Հայաստանը պարզապես Ռուսաստանի տնտեսական գործընկերն էր, ապա արդեն երեք տարի է, ինչ Հայաստանն ու Ռուսաստանը միեւնույն տնտեսական տարածքի մասնակիցներ են: Եվ կարելի էր սպասել, որ Վրաստանի հետ Ռուսաստանի ունեցած խնդիրները գոնե տրանսպորտային հաղորդակցության վերականգման հարցում փոքր-ինչ կնահանջեն: Այսինքն, ռուսական կողմի մոտ շահագրգռություն կառաջանա ժամ առաջ բացել անցակետերը, քանի որ դա կենսական նշանակություն ունի իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի համար, որը նաեւ ՌԴ-ի հետ միեւնույն տնտեսական տարածքում է՝ ԵՏՄ-ում: 

Բայց արձանագրենք, որ Ռոկիի թունելի ու Պսոու-Վեսյոլայա անցակետերի բացման ուղղությամբ այս տարվա փետրվարից հետո որեւէ շոշափելի առաջխաղացում տեղի չի ունեցել: Ու բնական հարց է ծագում՝ եթե հիմա էլ առաջխաղացում չկա, ինչու պետք է տեսանելի ապագայում լինի: Ռուսաստանի համար Վրաստանի առաջ տնտեսական ու տրանսպորտային բարդություններ ստեղծելը թերեւս ավելի կարեւոր է, քան իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի համար տնտեսական ու տրանսպորտային ավելի բարվոք պայմաններ ապահովելը: Դա մի տեսակ չի տեղավորվում ԵՏՄ-ի «գաղափարական» շրջանակների մեջ:

Իսկ ինչ է նշանակում, երբ տարեկան մի քանի ամիս կտրվում է ցամաքային ճանապարհը Հայաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ: Դա նշանակում է, որ մեր ապրանքները, որոնք նախատեսված են ԵՏՄ շուկայի համար, ավելի մեծ բարդություններով են տեղ հասնում, դրանց ինքնարժեքը բարձրանում է, ու դրանք դառնում են ավելի անմրցունակ:

Պարբերաբար փակվող ցամաքային ճանապարհի ֆոնին առավել ուշագրավ է դառնում Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հեռանկարը, որի ջատագովն ու թիվ մեկ շահագռգիռ կողմը հենց Հայաստանն է: Էլի տեսականորեն, նման համաձայնագիր կնքելու պարագայում Հայաստանը կդառնա Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ տարանցիկ երկիր: Իսկ գործնականում տարեկան մի քանի ամիս Հայաստանը կորցնելու է տարանցիկ երկրի կարգավիճակը: Դա էլ հանգեցնելու է նրան, որ ԵՏՄ-ն ու Իրանը իրար մեջ ապրանքափոխանակությունը հուսալի դարձնելու համար կփնտրեն ու հաստատ կգտնեն այլ ճանապարհներ, որոնք շրջանցում են Վերին Լարսը եւ հետեւաբար՝ նաեւ Հայաստանը:   

Հ.Գ. կա նաեւ այլ տարբերակ ավելի հուսալի ցամաքային կապ ապահովելու համար Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Հենց Վերին Լարսի ճանապարհը զգալիորեն ավելի հուսալի դարձնելու համար ճանապարհի որոշ հատվածներում ինժեներական կառույցներ են անհրաժեշտ՝ թունելներ, ծածկած ճանապարհներ եւ այլն: Դրանք մեծ ներդրումներ են պահանջում: Սակայն ԵՏՄ-ում չի քննարկվել, չի քննարկվում ու հաստատ չի էլ քննարկվի միության ընդհանուր բյուջեից վարկի կամ դրամաշնորհի տեսքով նման կառույցներ ֆինանսավորելու տարբերակը, որպեսզի Վերին Լարսի հատվածը ձմռանը ավելի անցանելի դառնա: ԵՏՄ-ին Հայաստանը որպես տնտեսական միավոր չի հետաքրքրում: Այդ դեպքում որքանո՞վ է մեզ համար ԵՏՄ-ն հետաքրքրիր տնտեսական տեսանկյունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7364 դիտում

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից