Երևան
12 °C
««Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ն» դատի է տվել Գեղարքունիքի, Սյունիքի, Արմավիրի եւ Արարատի մարզպետարաններին: Ընդհանուր իրավասության դատարաններից այս ընկերությունը պահանջում է գումարի բռնագանձում տարածել մարզպետարանների վրա: Դատական տեղեկատվական համակարգում բռնագանձման ենթակա գումարների մասին նշումներ չկան: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի օգնական Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գումար է պահանջում «Մասիսի բերրիություն» ընկերությունը մարզպետարանից: «Դատական վարույթում է գտնվում գործը, զերծ կմնանք մեկնաբանություններ անելուց»,- ասաց Զոհրապ Եգանյան:
Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանն էլ նույն հարցին ի պատասխան ասաց, որ ընկերության նկատմամբ գոյացել է շուրջ 8 միլիոն 800 հազար դրամ պարտք մատակարարված պարարտանյութի համար: «Կառավարության հետ այս հարցով բանակացություններ են ընթանում: Վաղը մարզ է այցելելու գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, որպեսզի քննարկվեն փոխզիջման տարբերակները: Գիտեք, որ սերմացուների հարցը լուծվել էր, երբ վարչապետն ասել էր, որ ներկայացվեն գյուղացիների ցուցակները, որոնք պարտք էին: Վստահ եմ, որ այս հարցում էլ փոխզիջման տարբերակ կգտնենք եւ հարցը կլուծվի»,- ասաց Վազգեն Սաղաթելյանը:
««Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ն» մամուլի ուշադրության կենտրոնում հաճախ է հայտնվել: Դեռեւս նախորդ տարի նոյեմբերին armtimes.com-ը գրել էր, որ «Մասիսի բերրիություն» ընկերությունը կապված է պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Ավելի կոնկրետ՝ ընկերությունը ստեղծվել է Գագիկ Խաչատրյանի մորեղբոր տղայի կողմից:
ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն էլ նախորդ տարի պարզել է, որ 4 տարի շարունակ՝ 2012-2016 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարար է հանդիսացել «Մասիսի Բերրիություն» ընկերությունը: Ընդ որում, վերջինս ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ընտրվել է առանց մրցույթի հայտարարման, ինչը նշանակում է, որ այլ ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս ծրագրին: Արդյունքում, ազոտական պարարտանյութի 1 տոննան գյուղացիական տնտեսություններին իրացվել է 120 000 դրամով: Հանձնաժողովը պարզել է, որ «Մասիսի Բերրիությունը» ազոտական պարարտանյութի 1 տոննան Վրաստանից ձեռք է բերել շուրջ 323 ԱՄՆ դոլարով:
ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված հաշվարկների համաձայն՝ պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող էր խնայել ավելի քան 1,5 միլիարդ դրամ:
Այդուհանդերձ այս տարի գյուղատնտեսության նախարարության հայտարարած մրցույթին մասնակցել էր նաեւ «Մասիսի բերրիություն» ընկերությունը եւ մեկ այլ ընկերության հետ հաղթող էր ճանաչվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT