Երկրի քաղաքական, հասարակական կյանքի համար խիստ կարեւոր տեղեկատվություն «դուրս պրծավ» վերջերս, որը, սակայն, անհրաժեշտ մեկնաբանություն ու պարզաբանում չստացավ: Մամուլը գրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի միջեւ ձեռք է բերվել «պատմական» համաձայնություն, որ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո կլինի վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը ստիպված է բավարարվել միայն փոխվարչապետի պաշտոնով: Այս լուրը վարչապետի ու նախագահի կողմից արժանացավ զրո արձագանքի, այնինչ մեկնաբանելը անհրաժեշտ էր, նույնիսկ պարտադիր էր:

2016 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ ՀՀԿ «դրայվ-թիմ»-ի դեմքը հենց Կարեն Կարապետյանն էր, ու հստակ նշվում էր՝ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Այսինքն՝ երբ այդ թիմը ստացավ քաղաքական մեծամասնություն, տրամաբանորեն պարզ էր, որ հենց Կարեն Կարապետյանը պետք է 2018 թվականից հետո լիներ վարչապետ: Կարապետյանն ինքն էլ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ վերահաստատեց վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու իր ցանկության մասին, ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը մեկ տարվա համար չէր համաձայնի գալ եւ վարչապետ նշանակվել Հայաստանում:

Բացի դա՝ երբ 2015 թվականին՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելուց առաջ, երբ Սերժ Սարգսյանին էր ներկայացվում փոփոխությունների հայեցակարգը, Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, թե որ դեպքում ինքը ինչ պաշտոնի չի հավակնի: Ըստ այդմ, խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում ինքը չպետք է լիներ վարչապետ կամ ԱԺ նախագահ:

Ու հիմա հանկարծ կասկածի տակ է դրվում այդ ամենը՝ թեկուզ եւ լուրերի, լրատվական «սպրդումների» կամ թեկուզ իշխանական գործիչների բնորոշած՝ «բամբասանքների» մակարդակով: Ու նման պարագայում առաջինը, որ պետք է անեին առնվազն վարչապետի ու նախագահի մամլո խոսնակները, եթե չասենք հենց վարչապետն ու նախագահը, այդ լուրերի հերքումը կամ հաստատումը պիտի լիներ: Որովհետեւ եթե նման համաձայնություն եղել է, դա նշանակում է, որ ՀՀԿ-ն՝ խորհրդարանական ընտրություններում Կարեն Կարապետյանին, որպես իրենց վարչապետի թեկնածու ներկայացնելիս,  խաբել է բոլորին: Նշանակում է, որ Սերժ Սարգսյանը, որ հայեցակարգը ներկայացնելիս նշում էր, թե սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնում երկրի գլխավոր քաղաքական պաշտոնին, ուրեմն անկեղծ չէր: Իսկ լռությունը այլ ցուցիչ է, որն ավելի շատ է հաստատում նման լուրի իրականությունը:

Իսկ նման իրողությունն անհետեւանք կամ անարձագանք չի կարող մնալ: Առնվազն քաղաքական ուժերը պետք է անգամ նման կարգի խոսակցություններին արձագանքեն, որպեսզի եթե այդ իրավիճակն իրենց «սրտով» է, իրենց դրական վերաբերմունքով խթանեն դրա կայացմանը, իսկ եթե դեմ են նման իրողությանը, ապա գոնե հնարավորինս կանխեն: Իսկ մեր քաղաքական, համենայն դեպս՝ խրհրդարանական ուժերը լռում են: Քաղաքական ուժերն էլ զերծ մնացին այս տեղեկատվությունը մեկնաբանելուց:

Armtimes.com-ի հարցերին, թե ինչպես են վերաբերում այս լուրերին, ու եթե նման բան լինի՝ իրականում Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, Կարեն Կարապետյանն էլ՝ փոխվարչապետ, դա իրենց համար ընդունելի կլինի՞, թե՞ ոչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեցին գրեթե նույն կերպ՝ երբ որ ժամանակը գա, այսինքն՝ երբ որ քննարկվի, թե ով պետք է լինի ՀՀ վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո, կանդրադառնան այդ հարցին: Իսկ մինչ այդ նրանք չեն մեկնաբանում նման լուրերը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ, որը հոկտեմբերի 25-ին համապատասխան հարց ուղղեց հարցուպատասխանից բացակայող Կարեն կարապետյանի «ուրվականին», նշեց, որ կառավարություն-ԱԺ հաջորդ հարցուպատասխանի ժամանակ նորից կկրկնի իր հնչեցրած հարցը, ու վարչապետի պատասխանից հետո՝ այդ պատասխանից ելնելով, արդեն իր դիրքորոշումը կհայտնի:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այնուամենայնիվ ասաց.

«ժամանակը կգա՝ ՀՀԿ-ն կքննարկի այս հարցը: Դեռ չի քննարկվել այս հարցը, բայց մի բան իմացեք, որ մեր կուսակցության առաջնորդը եղել եւ մնալու է Սերժ Սարգսյանը, եւ մեր քաղաքական թիմի առաջնորդը ինքն է, եւ ինքն էլ լիենլու է: Այդ թվում՝ նաեւ Կարեն Կարապետյանի կուսակցական առաջնորդը»,- պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:

Շատ պատգամավորներ անձնական զրույցներում ակնարկում են, թե ամեն դեպքում ՀՀԿ-ն ստացել է քաղաքական մեծամասնություն, ու ինքնուրույն է որոշելու, թե ով կլինի երկրի վարչապետը հաջորդ տարվա ապրիլից հետո: Ասել է թե՝ իրենք այս հարցում ոչինչ չեն կարող փոխել, եւ ՀՀԿ-ն ինչ էլ որոշի, պետք է համաձայնվեն, այս առումով իրենց համար տարբերություն չկա: Բայց իրականում տարբերություն պետք է լինի այնպես, ինչպես որ կա տարբերություն, երբ բարձրագույն ղեկավարը հանգիստ թողնում է իր պաշտոնը՝ տեղը զիջելով նոր դեմքերի, կամ հակառակը՝ ամեն կերպ կառչում է պաշտոնից, իրենից բացի ոչ ոքի չի թողնում թեկուզ ֆորմալ ձեւով մոտ գնալ երկրի գլխավոր պաշտոնին ու տարբեր սխեմաներով դառնում է «անփոխարինելի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4410 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը