Վիգեն Սարգսյանին «փչացնելու» օպերացիան հաջողությամբ ավարտված է

Երբ «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի տրցակը թեւի տակ Վիգեն Սարգսյանը մտավ ԱԺ, ի սզբանե պարզ էր, որ նա մտնում է մի դաշտ, որտեղից մինչ այդ ոչ ոք «անվնաս» դուրս չէր եկել՝ ո՛չ Վազգեն Սարգսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը. բոլորը գիտեն, որ բանակից տարկետման իրավունքի ինստիտուտին քայլ անգամ մոտ գնալը հղի է լուրջ վտանգով: Որովհետեւ պարզից էլ պարզ էր, որ այդ դրույթի փոփոխությունը առաջին հերթին ոտքի է հանելու հասարակության մի լայն զանգվածի, որ դա ստիպելու է անդրադառնալ շատ գործիչների կենսագրականներին, որ լինելու են անգամ «դոսյեներով» մենամարտեր, այսինքն, փոխադարձ մեղադրանքներ եւ այսպես շարունակ: Իսկ այդ ամենը ցանկացած քաղաքական գործչի համար մղձավանջ է, քանի որ հայտնի չէ, թե քննարկումներից սեփական հեղինակությանը հասցված ինչպիսի վնասով հնարավոր կլինի դուրս գալ:

Ճիշտ է, Վիգեն Սարգսյանը փորձել էր զինված մոտենալ հարցին՝  տպավորություն ստեղծել, որ ինքը տիրապետում է իրավիճակին, թե ցանկացած հակափաստարկի պատասխանն ունի: Նախարարն անգամ չէր զլացել ու ընդդիմախոսների վերաբերյալ «դոսյեներ» էլ էր արխիվներից հանել: Բայց դա էլ չօգնեց, քանի որ իր կենսագրականից էլ բազմաթիվ դրվագներ հիշեցին, մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե որտեղ ու ինչպես է ծառայել անձամբ Վիգեն Սարգսյանը: Իսկ Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ստատուսները արդեն վերջին՝ ստուգողական կրակոցներն էին Վիգեն Սարգսյանի հեղինակությանը: Բնականաբար ընդդիմությունն էլ բաց չէր թողնելու ՊՆ նախարարին սուր քննադատության ենթարկելու առիթը:

Այս ամենից իշխանական որոշ շրջանակներ, ասում են, շատ գոհ են եւ երջանիկ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ շրջանակները գտնում են, որ վաղուց արդեն պետք էր պատռել Վիգեն Սարգսյանի՝ կիրթ, բարեհամբույր, ջանասիրաբար աշխատող ու պրոֆեսիոնալի «դիմակը», ու դրա համար առանձնապես ջանքեր էլ չպահանջվեցին՝ նա ինքնուրույն ամեն ինչ արեց: Մասնավորապես՝ մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ պաշտպանության նախարարի վրիպումները՝ մամուլի հետ շփումներում, երբ արդեն հանրությանը ներկայացավ մեկ այլ Վիգեն Սարգսյան՝ զոռբայի տեսքով, նրա գնահատականներն ու հնչեցրած մեղադրանքները ընդդիմախոսներին, որոնք ստիպեցին իր կենսագրությանն էլ անդրադառնալ՝ իսկական հաճելի անակնկալ էին իրենց համար: Ու հիմա նրանք վայելում են հետեւանքները:

Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, երբ ակնկալվում էր, որ կրքերը կհանդարտվեն, Ռուզաննա Խաչատրյանը մի նոր ալիք տվեց Վիգեն Սարգսյանի «փչացման» գործընթացին: Խաչատրյանի ստատուսները լայնորեն տարածվեցին, նոր մեկնաբանությունների, նոր քննարկումների առիթ դարձան, ու դա եղավ մի այնպիսի «ջանասիրությամբ», այդ թվում՝ իշխանության կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում եւ շրջանակներում, որ տպավորություն ստեղծվեց, եւ ոչ անհիմն, որ Վիգեն Սարգսյանի դեմ կազմակերպված «դավադրություն» կա:  

Նման կասկածներ ունեն նաեւ Վիգեն Սարգսյանի շրջապատում, ովքեր կարծում են, որ այդ ամբողջ աժիոտաժը հենց այնպես չէր: Բայց թե կոնկրետ ո՞ր կողմից են փչում քամիները, նրանք դեռ չեն հասկանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարի շրջապատում կասկածներ կան, որ Վիգեն Սարգսյանի մրցակիցները իրավիճակից օգտվեցին եւ դիտավորյալ «կրակին յուղ լցրին»՝ ջանք չխնայելով, որպեսզի Վիգեն Սարգսյանը վերջնականապես վարկաբեկվի: Ընդ որում՝ այստեղ խոսքը ոչ թե այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ երրորդ կողմերի մասին է, այլ հենց Սարգսյանի կուսակիցների, թիմակիցների, որոնց ընդհանրապես ձեռնտու չէ, որ Սարգսյանը հանդես գա ուժեղի դիրքերից, քանի որ իշխանական հիերարխիայում իրենց մրցակիցն է:

Իշխանական որոշ շրջանակներում նաեւ չեն բացառում, որ հենց «գերագույն գլխավորն» է «փչացնում» Վիգեն Սարգսյանին, թեեւ վերջինս համարվում է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ, ամենանվիրված ու ամենասիրելի կադրերից մեկը: Իհարկե՝ Սերժ Սարգսյանը բազմիցս է ցույց տվել, որ շատ է սիրում Վիգեն Սարգսյանին, բայց որոշակի պրոֆիլակտիկ, «կանխարգելիչ միջոցառումներ», ամեն դեպքում, պետք է իրականացնի նրա նկատմամբ: Հարցն այն է, որ նախ՝ Վիգեն Սարգսյանը մի քանի անգամ բաց տեքստով ասաց, որ ցանկանում է  2018 թվականի ապրիլից հետո էլ շարունակել պաշտոնավարել որպես պաշտպանության նախարար: Գաղտնիք չէ, որ ով Հայաստանում վերահսկում է բանակը, նա ունի ամբողջ երկիրը վերահսկելու լրջագույն լծակներ, ու Վիգեն Սարգսյանը սեփական փորձով, վստահաբար, դա արդեն զգացել ու հասկացել է:

Հետո՝ Վիգեն Սարգսյանը սկսեց ՊՆ-ում կամաց-կամաց ուժեղացնել իր դիրքերը՝ ճնշել այնտեղ իրեն դեմ գնացողներին, եւ դա  որոշակիոեն ստացվեց: Այդ հարցում լրջագույն խոչընդոտներից մեկը Մովսես Հակոբյանն էր, որի հետ հարաբերությունների ընթացքի մասին մամուլը շատ խոսեց: Ու հենց այդ տեսակետից էլ Սերժ Սարգսյանի համար վտանգավոր կարող է լինել, եթե Վիգեն Սարգսյանը շատ ուժեղանա: Ո՞վ իմանա, թե ինչ կլինի վաղը կամ մյուս օրը, վերջիվերջո յուրաքանչյուր քաղաքական գործիչ հոգու խորքում ցանկանում է լինել երկրի թիվ մեկ քաղաքական դեմքը, եթե արդեն մտել է քաղաքականություն:

Ու որքան էլ որ Սերժ Սարգսյանը սիրի, հարգի ու ընդունի Վիգեն Սարգսյանին, որքան էլ Վիգեն Սարգսյանը ապացուցած լինի իր հավատարմությունն ու նվիրվածությունն առաջնորդին, նախապես ապահովագրվելը երբեք ավելորդ չէ՝ վերջիվերջո Վիգեն Սարգսյանը զբաղեցում է կարեւորագույն պաշտոն ու արդեն իսկ ղեկավարում է երկրի ուժային գլխավոր կառույցը: Իսկ Սերժ Սարգսյանը սեփական փորձով գիտի, որ Հայաստանում քաղաքական երկրորդ դեմքը հենց նա է, ով ղեկավարում է բանակը: Սեփական փորձից նա այլ դասեր էլ քաղած կլինի, մասնավորապես, թե ինչպես է Պաշտպանության նախարարը հասնում երկրի ղեկավարի աթոռին: Այս առումով Սերժ Սարգսյանին, իհարկե, ընդհանրապես չի խանգարում, որ Վիգեն Սարգսյանը մի թեթեւ թաթախվի խնդիրների մեջ: Հետագայում ինքը կլուծի խնդիրները, իսկ Վիգեն Սարգսյանը՝ վարկաբեկված հեղինակությամբ, կդառնա էլ ավելի վերահսկելի, եւ արդեն երբե՛ք չի մտածի շեֆի «գլխից թռնելու» մասին: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11384 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ