Անահիտ Բախշյանը զինհաշմանդամների համար նվիրաբերել է իր ավտոմեքենան

Կրթության փորձագետ, Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն օրեր առաջ իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է, որպեսզի այն ծառայեցվի զինհաշմանդամների կարիքներին:

«Ես այդ մեքենան ոչ վաճառողն եմ, ոչ էլ վարողը, թող ծառայի զինվորներին»,- ասել է նա՝ զանգահարելով «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանին: Վերջինս զինծառայողների համար ստեղծվող վերականգնողական կենտրոնի նախաձեռնողներից ու ակտիվ մասնակիցներից է: Ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնը կգործի Երեւանի պետական բժշկական համալսարանի շինություններից մեկի բազայի վրա, իսկ բացումը նախատեսված է հունվարի 28-ին:

Բայց մինչ այդ էլ զինվորական հաշմանդամները վերականգնողական բուժում են ստանում համալսարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում:

«Անահիտ Բախշյանը տեսնում էր, որ զինվորներին բերում-տանում ենք տաքսիներով, ասաց՝ մի ավտոմեքենա ունեմ, որն, ինձ թվում է՝ զինվորներին ավելի պետք կլինի»,- մեր զրույցում փոխանցեց Հայկուհի Մինասյանը՝ ավելացնելով, որ այդ «Նիսան տիդա»-ն կտեղափոխվի հասարակական կազմակերպության հաշվեկշռին:

Նա նաեւ ընդգծեց, որ Անահիտ Բախշյանը միշտ կանգնած է  զինհաշմանդամների կողքին եւ մասնակցել է նրանց աջակցությանն ուղղված ծրագրերին: Հիշեցրեց, թե ինչպես ապրիլյան պատերազմի օրերին Բախշյանը պայքարում էր, որպեսզի ծանր վիրավորում ստացած զինծառայողները տեղափոխվեն արտերկիր՝ բուժման,  նրանց համար այստեղ ժամանակակից չափանիշներին համապատասխան վերականգնողական կենտրոն ստեղծելու նախաձեռնողներից է եւ ՀՀ առաջին տիկնոջը դիմողներից:

Անահիտ Բախշյանը նաեւ իր ծննդյան տարեդարձն է այնպես կազմակերպել, որ դա օգտակար լինի զինհաշմանդամների համար: Իր հյուրերին նա խնդրել է նվերը փոխարինել գումարով: Հավաքվել է մոտավորապես 4 միլիոն դրամ, որը նույնպես ուղղվել է զինհաշմանդամներին աջակցությանը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13356 դիտում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ