Երևան
12 °C
Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կասկածելի է համարում հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդուարդ Գրիգորյանի մահվան դեպքը վերջինիս կողմից արված աղմկահարույց հայտարարությունների համատեքստում: Այս մասին Աշոտ Մանուչարյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում:
- Պարոն Մանուչարյանը, կարծում եմ՝ տեղյակ եք հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդուարդ Գրիգորյանի մահվան մասին, իսկ դրանից առաջ իր այն հայտարարությունների մասին, որով նա խոստանում էր աղմկահարույց բացահայտումներ կատարել հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ: Հայտարարությունների եւ մահվան հանգամանքի մեջ կապ տեսնո՞ւմ եք:
- Բոլոր դեպքերում շատ կասկածելի է, որ մարդն այդպիսի բան է ասում եւ հետո մահանում է: Անմիջապես հայտարարությունից հետո պետք է նրանք ստեղծեին այդ պայմանները, որպեսզի ինչ-որ ասում էր, ասեր: Դա արդեն հարց է համապատասխան մարմիններին, իսկ համապատասխան մարմինները մի համակարգի մաս են, որը թյուրիմացաբար անվանում ենք ՀՀ: Մենք չունենք, ցավոք սրտի, մեր պետությունը, ողջ պետական համակարգն արտաքին կառավարման ներքո է գործում, դե սա էլ պատասխանն է: Առայժմ մենք օկուպացված վիճակում ենք եւ որեւէ խնդրի անդրադառնալ ինքնուրույն չենք կարող, նամանավանդ, որ ցանկություն եւ կամք չունենք: Այսինքն՝ այն ամենը ինչը քիչ թե շատ դուրս է այդ ազդեցությունից, համակարգը ո՛չ կամք, ո՛չ ցանկություն չունի որեւէ բան անելու:
- Դուք էլ հոկտեմբերի 27-ի 18-րդ տարելիցին լրատվամիջացների հետ զրույցներում հայտարարեցիք, որ եթե ԱԺ-ում հանձնաժողով ստեղծվի հոկտեմբերի 27-ի գործով, ապա կտաք այն պաշտոնյայի անունը, որին այլ պետության պաշտոնյա դեպքից երեք օր առաջ տեղեկացրել է հոկտեմբերի 27-ի մասին: Իրավապահները ձեզ չե՞ն հրավիրել պարզաբանումներ տալու:
- Ոչ: Իրավապահները չեն հետաքրքրվել, որովհետեւ սա առաջին անգամ չեմ ասում: Առաջին անգամ 2000 թվականին ես առաջարկեցի ստեղծել ԱԺ-ի հանձնաժողով, եւ այդ բոլոր բաները ասել եմ: Ինչ-որ ձեզ ասեցի, ո՞նց ես կարող եմ գնալ արտաքին գործակալական ցանցին պատմեմ, թե ինչ է եղել, ոնց է եղել: Մեր իրավապահ մարմիններից անգամ, եթե վաղը մեկն ինձ հրավիրի, եթե ինքն անձամբ ազնիվ մարդ է, համակարգն ամբողջությամբ գնվում է արտաքին կառավարման տակ: Ես ազնիվ մարդուն բան պատմեմ, որ ինքն ի՞նչ անի:
- Բոլոր դեպքերում ձեր հայտարարությունը ծանրակշիռ էր: Վտանգ ձեր մտքով անցնո՞ւմ է:
- Ես այդ բոլոր տվյալները ասել եմ եւ նորից եմ կրկնում՝ տարբեր տեղեր ասված է եւ գիտեն, այն տեղերը, որտեղ Հայաստանը, եթե հնարավորություն ունենա այս հարցերն ուսումնասիրի, ուրեմն այդ տեղերի կողմից այդ գործողությունները կկատարվեն: Մնացած բաներն անիմաստին մոտ են, բոլորս ապրում ենք մշտական վտանգի ներքո: Հիմա ի՞նչ, սահման պահող զինվորն էլ վտանգի ներքո է, բայց պարտավոր է կանգնել, մենք էլ քաղաքական գործիչներով պարտավոր ենք սպասարկել երկիրը եւ ժողովրդին՝ անկախ նրանից, թե երկիրն ու ժողովուրդն այս պահին ինչ վիճակում է գտնվում:
- Ես նկատի ունեմ ձեր անձի անվտանգությունը: Հաշվի առնելով Գրիգորյանի դեպքը, ձեզ անվտա՞նգ եք զգում:
- Ես դրա մասին էի խոսում: Ես ձեզ ասեցի, որ ամենքը օկուպացված երկրում զինվոր են՝ մեկը սահմանում փորձում է այդ սահմանը պահել, մյուսը՝ քաղաքական գործիչ է եւ ներսում է: Հիմա քաղաքական գործիչների մի մասը երկրի քաղաքական գործիչն է, մի մասը կա, որ ծառայության է անցել այդ արտաքին ուժերին: Ով, ինչ ճանապարհ ընտրում է, ինքն է որոշում:
- ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցություններից ձեր վերջին անգամ արած հայտարարությանն արձագանքե՞լ են:
- Բացարձակապես:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին մասնագիտությամբ բժիշկ Էդիկ Գրիգորյանը Նաիրի Հունանյանի խմբի կազմում մուտք էր գործել Ազգային ժողով գնդակահարել 8 մարդու: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT