Հովիկ Աբրահամյանը խորը ընկճախտի մեջ է. ինչո՞ւ էր նրան Արցախ հրավիրել Բակո Սահակյանը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում օրերս լուսանկարներ հրապարակեց Արցախից՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո  հրապարակվեց նաեւ Աբրահամյանի էջի գրառումը: Հայտնի դարձավ, նոյեմբերի 2-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախկին վարչապետին հրավիրել է Արցախ, որտեղ նրանք շրջել են գեղատեսիլ վայրերով, միասին աղոթել:

Բակո Սահակյանը Հովիկ Աբրահամյանին հենց այնպես չէր հրավիրել Արցախ, դրա համար լուրջ քաղաքական պատճառներ կային: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ անդրկուլիսային ակտիվություն է ցուցաբերել: Հիշում ենք, որ անցած խորհրդարանական ընտրություններից առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Աբրահամյանը քաղաքական ասպարեզ է վերադառնալու ԲՀԿ դրոշի ներքո. նրա որդին՝ Արտաշատի նախկին քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանն, ամեն դեպքում, պատգամավորի մանդատ ստացավ հենց «Ծառուկյան» խմբակցության կազմում:

Ըստ որոշ տեղեկությունների, վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանն իր քաղաքական ծրագրերը, իսկապես փորձել է լուծել՝ ԲՀԿ-ն որպես հենարան օգտագործելով: Բայց նրա խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, այս հարցը կտրուկ փակել է՝ հասկացնելով, որ հերթական անգամ քաղաքական անհեռանկարային ինտրիգների մեջ չի մտնի ու թույլ չի տա, որ Աբրահամյանն իր ամբիցիաներն ու քաղաքական պլանները կառուցի իր ու իր կուսակցության միջոցով:

Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը՝ հստակ տեղեկատվություն ունենալով վարչապետ Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի բարդ ու ոչ միանշանակ հարաբերությունների մասին, մասնավորապես, գնահատելով ստեղծված իրավիճակը, որ նրանք ինչ-ինչ անհամաձայնություններ ունեն, փորձել է օգտագործել նաեւ այդ հանգամանքը: Ավելի ստույգ՝ Աբրահամյանը տարբեր խողովակներով, հիմնականում Կարապետյանի շրջապատի երկրորդ էշելոնի ներկայացուցիչների միջոցով, մեսիջներ է ուղարկել Կարեն Կարապետյանին, որ պատրաստ է համագործակցել վերջինիս հետ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի:

Ու հենց Աբրահամյանի այս ակտիվության կապակցությամբ էլ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Հովիկ Աբրահամյանին Արցախ՝ որտեղ աղոթքի հետ միասին նրան հասկացրել է, որ զերծ մնա նման գործելաոճից՝ զգուշացնելով նման անդրկուլիսային խաղերի հնարավոր բոլոր հետեւանքները:

Թե ինչ հետեւություններ է արել Հովիկ Աբրահամյանը Բակո Սահակյանի հետ խոսակցությունից հետո, մեր աղբյուրներին հայտնի չէ: Ամեն դեպքում մեզ տեղեկություններ հասան նաեւ այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը ներկայումս գտնվում է խորը դեպրեսիայի մեջ՝ սկսել է ալկոհոլ շատ օգտագործել ու հաճախակի այցելել խաղատներ, ու եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ կազինոներում տանուլ տա իր ողջ կարողությունը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7116 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ