Երևան
12 °C
Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը դեմ է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, որով ուսանողների համար նախատեսվում են պարտադիր զինծառայությունից տարկետման խիստ սահմանափակ հնարավորություններ եւ որի ընդունումը կանխելու համար ուսանողներն արդեն երկու օր է, ինչ դասադուլ են անում:
Վահրամ Դումանյանն ունի օրինագիծը չընդունելու իր հիմնավորումները: Նա նաեւ ընդգծում է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն առայժմ հստակ չի ձեւակերպվում:
-Նախ հստակ չի պարզաբանվում՝ նպատակը որն է, ինչ խնդիր է լուծվում սրանով: Իհարկե, ինչ-որ մտքեր ասվում են՝ հավասարություն, արդարություն: Բայց հավասարությունն այն չէ, որ բոլորը նույն կենցաղով ապրեն, բոլորը նույն ճանապարհով քայլեն: Ես դեմ եմ, որ գոյություն ունեցող այն արահետը, որն այսօր ուսանողներին հնարավորություն է տալիս եռաստիճանան կրթական համակարգով սահուն անցնել եւ հասնել որոշակի բարձունքների, փակվի: Այս օրինագծով, համենայնդեպս, կրթության անընդհատությունը խախտվում է:
-Արդարությունը վերականգնելու նպատակից բացի, նշվում է, որ ուսումը զինվորական ծառայությամբ ընդմիջելը չի խանգարում եւ կրթության ու գիտության նկատմամբ ձգտումը դրանից չի նվազում: Նույնիսկ ընդհակառակը: Սերժ Սարգսյանն իր օրինակն էր բերում:
-Եկեք օրինակներով չխոսենք, որովհետեւ կամայական օրինակ կարելի է բերել: Կարելի է բերել օրինակ, որ այդպես է, կարելի է բերել օրինակ, որ այդպես չէ: Այսինքն՝ օրինակները համոզիչ չեն: Պետք է հստակ ձեւակերպել նպատակը, թե ինչ խնդիր ենք դրանով լուծում: Ի վերջո, այս հարցն այսօր չի ծնվել: Այս հարցն ունի երկար պատմություն. 20 տարի առաջ եւս դրվել է քննարկման եւ, կներեք, չեմ կարծում, որ այսօր մենք ավելի խելամիտ ենք, քան այն ժամանակ: Նույն հասարակությունն է, նույն մարդիկ են, նույն մտածողությունն է, նույն խնդիրներն են: Միգուցե 20 տարի առաջ մենք ավելի շատ անվտանգության խնդիր ունեինք, քան այսօր:
Օրենքի նախագծի շուրջ իրականում քննարկում, որպես այդպիսին, չկայացավ: Բուհերը առաջին կազմակերպություններն են, որոնք շահագրգիռ են եւ այս խնդրին առնչվելու են՝ ուզեն թե չուզեն: Մյուս կողմից հասարակությունը կարիք ունի իմանալու մտավորականության լայն շերտերի կարծիքը: Ու կարծում եմ՝ պետք է բուհերում լրջագույն քննարկում լիներ: Միակ հարթակը, որտեղ, այսպես ասած, քննարկում ծավալվեց, Ազգային ժողովն էր: Սակայն մենք տեսանք, որ այնտեղ այդ քննարկումները տեղափոխվեցին անձնական հարաբերություններ պարզելու դաշտ, թե պատգամավորներից ով որտեղ է ծառայել կամ ով չի ծառայել: Բուն օրենքի մանրամասներին անդրադարձ չեղավ:
Որքանով հայտնի է, այսօր գործող օրենքով բոլորն էլ ծառայում են, բացառությամբ ասպիրանտուրայից հետո թեկնածուական ատենախոսություն պաշտպանածները, որոնք աշխատում են ըստ մասնագիտության: Ես չեմ կարծում, որ այդ 140 ասպիրանտական տեղերի քանակից է կախված մեր բանակի հզորությունը կամ թուլությունը: Աստված չանի, որ այդպես լինի:
Իմ ղեկավարած ֆակուլտետի մասին կարող եմ ասել, որ այն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը սպասարկող, կադրերով ապահովող ֆակուլտետ է: Այդքան թմբկահարվում է եւ բազում տարիներ հայտարարվել է, որ այն մեր տնտեսության գերակա ուղղությունն է եւ այլն, բայց համենայնդեպս կրթական համակարգում չենք տեսել, թե ինչում է արտահայտվում այդ գերակայությունը: Այդ ՏՏ ընկերություններում քաշող ուժը եւ ներուժը, հզոր աշխատանքային ռեսուրսները մեր ուսանողներն են: Եթե այս օրենքն ընդունվի, նրանից շատերը հնարավորություն չեն ունենա աշխատել այդ ընկերություններում, եւ դրանք էլ ունենալու են մեծ կորուստ:
-Զինծառայության գնալուց եւ վերադառալուց հետո չե՞ն կարող աշխատել:
-Չեմ կարծում, որ բանակից վերադառալուց հետո ուսանողները կունենան նույն պոտենցիալը, քանի որ ՏՏ ոլորտը բարդ ոլորտ է եւ պետք է նրա զարկերակը միշտ զգալ՝ կարողանալու համար այդ մրցակցային դաշտում տալ պրոդուկտ, որը մրցունակ է: ՏՏ ընկերությունները միջազգային շուկայում են մրցում, որտեղ պահանջները բավական խիստ են: Ասում են (իշխանությունները-խմբ.)՝ ասպիրանտուրան օգտագործվում է՝ բանակից խուսափելու համար, գրվում են վատ դիսերտացիաներ: Իհարկե, հնարավոր է, որ որոշ դեպքերում այդպես է: Եկեք, ուրեմն, խնդիր դնենք մեր առջեւ՝ փակելու այդ ճանապարհը:
-ԿԳ նախարարն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ բակալավրիատից հետո ճիշտ է կրթությունն ընդհատել, աշխատաշուկա մտնելով՝ համոզվել մասնագիտության ընտրության ճիշտ լինելու հարցում կամ վերանայել դա, հետո կրթությունը շարունակել մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում: Դուք փաստորեն, չեք կիսում նախարարի այս կարծիքը:
-Ես այդպես չեմ մտածում: Ընդհակառակը, մագիստրատուրան ավելի բարձր մակարդակի կրթություն է տվյալ բնագավառում: Եթե դուք չունեք տվյալ բնագավառի բազային՝ բակալավրիատի կրթությունը, ինչպես կարող եք գնալ այլ մասնագիտությամբ մագիստրատուրա: Իսկ կրթության եւ գիտության ընդհատումը մարդուն հետ է գցում կյանքից: Կրթությունն ու գիտությունը անընդհատ պրոցեսներ են, ինչպես սպորտում է: Եվ որոշակի ընդմիջումից հետո նախկին մակարդակին վերադառնալու համար շատ երկար ժամանակ է պահանջվելու:
Այսօր բողոքող ուսանողներին հաճախ ասում են՝ բա հայրենասեր չե՞ս: Կարծում եմ՝ արդար չէ բարոյահոգեբանական ճնշումներով խոսել: Հայրենասիրությունը հայրենիք կառուցելն է, իսկ հայրենիք-պետությունը, անկասկած, պետք է ունենա բանակ: Բայց եկեք դա չշահարկենք: Առանց բանակ պետություն, իհարկե, գոյություն չունի, բայց առանց կրթության պետություն կա՞, առանց մշակույթի, արվեստի, տնտեսության պետություն կա՞: Եկեք այդ ճյուղերը չհակադրենք իրար, մեծ ու փոքրի նշան չդնենք, դա լավ բանի չի բերի: Եկեք որոշենք, պատերազմո՞ւմ ենք, թե խաղաղություն հաստատում: Ոչ մեկը, ոչ մյուսը վատ կարգավիճակ չէ: Պետք է ձգտենք խաղաղության, որպեսզի այսօր էլ այդ զոհերը չլինեն: Հիմա ո՛չ պատերազմական օրենքներով ենք ապրում, ո՛չ խաղաղության: Երբ պետք է՝ խաղաղություն է, այստեղ խրախճանքներ են լինում, բայց երբ որ պետք է, մեկ էլ ասում են՝ պատերազմ է: Բարդ վիճակի մեջ ենք, բայց պետք չէ տարբեր ոլորտներ հակադրել իրար: Ի վերջո, խոսքը մի քանի ուսանողի մասին է: Դա չէ դեպի արդարություն տանող ճանապարհը: Եկեք տնտեսությունը կարգի բերենք: Կամ միգուցե դա է... Բայց դա պետք է հիմնավորել ուսումնասիրություններով, համոզիչ փաստարկներով, որոնք այսօր չկան:
-Պարոն Դումանյան, ի՞նչ եք կարծում, ուսանողների պայքարը հաջողություն կունենա՞: Մի կողմից երկրի բարձագույն իշխանության ներկայացուցիչները վճռական են տրամադրված օրինագծի ընդունման հարցում, մյուս կողմից՝ դրա դեմ ընդվզող ուսանողների շարքերն են խտանում եւ լուրջ ուժ է ձեւավորվում:
-Ուսանողությունը մեր հասարակության ամենաակտիվ շերտն է, նրանք երկրի ամենակարեւոր տերերից են: Ես կարծում եմ՝ մտածելու տեղիք կա: Այս վիճակը չպետք է երկար տեւի, որովհետեւ սա կկազմաքանդի շատ բան: Շատ բան մենք կկորցնենք, եթե ուսանողությանն ընդառաջ քայլ չլինի: Կարծում եմ՝ պետք է լսել նրանց: Ուսանողությունն օգտագործում է իր իրավունքը: Իրենց խոսքն են ասում, պետք չէ դրանից զայրանալ: Որեւիցե անօրինական բան տեղի չի ունենում: Տեղի է ունենում տհաճ բան: Համալսարանում այսօր պիտի դաս լիներ, որը չկա: Տհաճ է, որ խնդիրը հասել է այս աստիճանի: Սա նշանակում է, որ ինչ-որ բան այնպես չի արվել: Օր առաջ պետք է նստել քննարկումների, զրուցել, հասկանալ իրար: Պետք է գտնել մի տարբերակ, որն ընդունելի լինի բոլորի համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT