Երևան
12 °C
Երբ ասվում է, թե մեր երկրի ապագան մշուշոտ է, հանրության մի ստվար մասը դա պատճառաբանում է նրանով, որ մենք նավթ ու գազ չունենք, կամ համաշխարհային իմպերիալիզմը բանուգործը թողած՝ կենտրոնացել է մեր հինավուրց ազգը ոչնչացնելու վրա, կամ էլ ջհուդամասոնական ուժերն են նոր դավեր նյութում:
Բայց ամեն ինչ շատ ավելի պարզ է: Մենք ինքներս ջանք ու եռանդ չենք խնայում մեր ապագան մշուշոտ դարձնելու համար: Որքան էլ տարօրինակ հնչի, օրերս մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների մի դրվագով դա ցայտուն երեւում է: Խոսքը մասնավորապես խոշորացված Ախուրյան համայնքում տեղի ունեցածի մասին է:
Խոշորացված Ախուրյան համայնքի կազմի մեջ մտավ նաեւ Բասեն գյուղը: Լրատվամիջոցներին եւ սոցցանցերին հետեւողների մեծ մասի մոտ Բասեն գյուղը նույնացվում է նորարարությունների հետ: Բասեն գյուղում արդեն տարիներ շարունակ տեղադրվում են արեւային ջրատաքացուցիչներ: Արդեն 80 ընտանիք տեղադրել են: Դրանով «վարակվել են» հարեւան համայնքների գյուղացիները: Գործարկվել է ծղոտից ու փայտի թափոններից վառելիք՝ «պելետ» պատրաստող արտադրամաս: Կառուցվում է Գոմաղբից բիոգազ արտադրող կայան: Մանկապարտեզին կից կառուցվել է ջերմոց երեխաներին էկոլոգիապես մաքուր բանջարեղենով ապահովելու համար եւ այլն, եւ այսպես շարունակ: Ու այդ ամենի նախաձեռնողը Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանն է (աջ նկարում):
Համլետ Պետրոսյանը ՀՀԿ-ից է: Ի դեպ, երբ սոցցանցերում հայտնվում է Բասենում նոր գործարկված մի նորույթի մասին հրապարակում, դրա մեկնաբանություններում գրեթե միշտ որեւէ մեկը նշում է. «Ափսոս՝ հանրապետականից է»: Եվ ՀՀԿ-ական նորարար գյուղապետ Համլետ Պետրոսյանը նույնպես առաջադրել էր իր թեկնածությունը խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարի ընտրություններում: Բայց դա ինքնաառաջադրում էր:
ՀՀԿ-ն այդ համայնքում հրապարակավ պաշտպանում էր դաշնակցական թեկնածու, մինչեւ խոշորացումը Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի թեկնածությունը: Ինչով է հայտնի Ախուրյանը, ե՞րբ ենք վերջին անգամ ինչ- որ ուշագրավ դրական էմոցիաներ առաջացնող տեղեկատվություն ստացել Ախուրյանից: Չհիշեցի՞ք: Մենք էլ: Համացանցում կան լուրեր այն մասին, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանն է գտնվում Ախուրյան համայնքում, որ աղետի հետեւանքով անօթեւանների համար կառուցվող շենքերի շինարարությունը անորոշ ժամկետով կանգնել է, ու որ Իգիթյանի որդու հարսանիքին 400 մարդ է մասնակցել...:
Եվ ուրեմն, ունենք երկու թեկնածու, երկուսն էլ՝ իշխանական կուսակցություններից: Մեկը ամեն առավոտ արթնանում, մտածում է ինչ նորարարություն ներդնի իր գյուղում, մյուսը պարզապես արթնանում է: Երկու իշխող կուսակցությունների «բոսերը» հավաքվում են, երեւի կաստըմ-գալստուկներով, խաշ-քյաբաբը սեղանից վերացնում են ու որոշում, որ իշխանական կոալիցիան պետք է պաշտպանի նրա թեկնածությունը, որը պարզապես արթնանում է առավոտյան: Որը սովորական, ոչնչով աչքի չընկնող գյուղապետ է, որոնցից մի քանի հարյուր հատ կա Հայաստանում: Զուգահեռաբար որոշում են, որ չեն պաշտպանելու իրենց կուսակից այն թեկնածուին, որի ղեկավարած գյուղում երեւի ավելի շատ արեւային ջրատաքացուցիչ կա, քան ամբողջ Հայաստանում: Չեն պաշտպանելու այն թեկնածուին, որը ամեն առավոտ արթնանում է մի ինչ-որ նոր բան անելու համար...:
Լավ, որոշեցին, թե ում են պաշտպանելու: Դրանից հետո գալիս է բուն քվեարկության օրը: ՀՀԿ-ՀՅԴ պաշտպանած թեկնածուի՝ Արծրուն Իգիթյանի օգտին քվեարկում է մոտ 2 հազար 400 ընտրող, նորարարություններով իր գյուղը պատած Համլետ Պետրոսյանի օգտին՝ 966 ընտրող: Ընդ որում, այդ կողմերից զանգվածային լցոնումների ու ընտրակեղծիքների մասին տեղեկություններ չեն եղել:
Ու հիմա ամփոփենք: իշխանական կուսակցությունները որոշել են, որ նորարար, բոլորից առանձնացող, իր համայնքը մի փոքրիկ «սիլիկոնային հովիտ» դարձնելու երազանքներով ապրող եւ այդ երազանքը իրականացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր անող անձը իրենց պետք չէ: Դրանից հետո ընտրողներն են որոշել, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ճիշտ որոշում են կայացրել, ու մեծամասնությունը չեն քվեարկել այդպիսի անձի օգտին:
Ու ստացվում է, որ չընտրելով նորարարությունը, լույսը, պայծառ հեռանկարը մենք ինքնաբերաբար ընտրել ենք մոխրագույնը, գաղջը, խավարը, միջնադարը...: Ախր Համլետ Պետրոսյանի պես կուսակից ունենալով, ՀՀԿ-ն կարող էր այն դարձնել յուրահատուկ բրենդ, նրա արած գործերը օգտագործել սեփական փիարի նպատակներով...: Բայց դա ՀՀԿ-ՀՅԴ-ի համար արժեք չէ: Կարեւորն այն չէ, թե գյուղապետը ինչ է անում: Կարեւորն այն է, թե գյուղապետը որքան ձայն է ապահովում իրենց համար: Դա է միակ արժեքը: Այ հենց սա է մեր երկրի ապագան մշուշոտ դարձնում: Ջհուդամասոնները ու համաշխարհային իմպերիալիստները այստեղ կարծես մասնակցություն չունեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT