ԵՊՀ-ն տարկետմանն առնչվող օրինագծում փոփոխություններ կառաջարկի.ջութակահարը բանակում կնվագի՞

Երեւանի պետական համալսարանում այսօր կայացավ ռեկտորատի հայտարարված նիստը, որը տեւեց շուրջ երեք ժամ: Նիստ հրավիրելու առիթը արդեն երեք օր շարունակվող դասադուլն է: Բողոքի ցույց անող ուսանողները պահանջում են պահպանել ակադեմիական տարկետման իրավունքը, որն առաջարկվող եւ արդեն առաջին ընթերցում անցած օրինագծի համաձայն, ըստ էության, վերացվելու է:

Հրավիրված նիստը փակ էր: Նախապես մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ այս ընթացքում ուսանողների պայքարին միացած եւ նրանց աջակցող փոքրաթիվ դասախոսներին անարգանքի սյունին են գամելու: Նիստի ավարտից հետո մասնակիցները նկատեցին՝ ծանր նիստ էր: Բայց եւ վստահեցրին՝ ոչ ոք անարգանքի սյունին չի գամվել:

Ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկվել է երկու հարց՝ «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը, իսկ այնուհետեւ ընդունվել է հայտարարություն՝ ուղղված ուսանողներին:  

«Ռեկտորատի մեծամասնությունը՝ ավելի քան երեսուն անդամները, երկու «դեմ» եւ մեկ «ձեռնպահ» ձայնով, հավանություն տվեց օրենքի նախագծին: Բայց միեւնույն ժամանակ երկրորդ ընթերցման համար մենք ունենք որոշ առաջարկներ, որոնք կուղարկենք թերեւս պաշտպանության նախարարություն կամ կրթության եւ գիտության նախարարություն, որպեսզի փոխանցվի պաշտպանության նախարարություն»,- ասաց Արամ Սիմոնյանը:

«Այդ առաջարկները վերաբերելու են տաղանդավոր եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, որոնց համար, կարծում ենք, պետք է ստեղծվեն որոշակի պայմաններ ծառայության ընթացքում, որպեսզի նրանք հնարավորություն ունենան զբաղվելու գիտությամբ կամ, ենթադրենք, եթե տաղանդաշատ ջութակահար է, հնարավորություն ունենա զբաղվել երաժշտությամբ, ինչպես որ դա ընդունված է օրինակ Իսրայելում: Մենք հատկապես շեշտել ենք արտակարգ առաջադիմություն ունեցող եւ տաղանդավոր ուսանողների, մասնավորապես միջազգային օլիմպիադաների մեդալակիրների մասին»,- շարունակեց ԵՊՀ ռեկտորը:

Իսկ ինչ վերաբերում է դասադուլներին, ռեկտորատի նիստում այն դատապարտող հայտարարություն չի ընդունվել:

«Բնականաբար, դասադուլը դատապարտող որեւէ հայտարարություն մենք չենք կարող ընդունել: Մեր խնդիրն է հորդորել ուսանողությանը, որպեսզի նրանք վերադառնան լսարան: Այդ ուսանողները մեծամասնություն չեն կազմում, բայց միեւնույն է, նրանք մեզ համար շատ կարեւոր են, եւ մենք գտնում ենք, որ այս ճանապարհով խնդիրները բարձրաձայնելն արդյունավետ չէ: Մենք հորդորում ենք իրենց վերադառնալ լսարաններ, որպեսզի չընդհատվի ուսումը, իսկ խնդիրները կարող են բարձրաձայնել տարբեր քննարկումների ճանապարհով, որը իրենց էլ է առաջարկվել, հիմա էլ երեւի կառաջարկվի: Նաեւ կարծում ենք, որ դասերը, կրթության ընթացքը խաթարելը չի բխում ոչ մեկի շահերից»,- հայտարարեց Արամ Սիմոնյանը:

Ասաց, որ վերը ներկայացված երկու մասերից կազմված հայտարարության տեքստը կպատրաստվի եւ կհրապարակվի:

Արամ Սիմոնյանի փոխանցմամբ, օրինակ, «ձեռնպահ» քվեարկել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը: Սա զարմանալի էր, քանի որ Դումանյանն արդեն իսկ առիթ ունեցել է օրինագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում արտահայտելու: Դեկանն, անդրադառնալով այս մասին մեր հարցին, ասաց, որ ինքն օրինագծին «դեմ» է քվեարկել, իսկ «ձեռնպահ» է արտահայտվել միայն ընդունվելիք հայտարարության վերաբերյալ, քանի որ նրա վերջնական տեքստը դեռ պատրաստ չէր: Իսկ ինքը չէր կարող քվեարկել մի բանի օգտին, որը չի տեսել եւ վերջնական ձեւակերպումներին ծանոթ չէ:

Ավելի ուշ ԵՊՀ-ից լրացուցիչ տեղեկացանք, որ օրինագծին դեմ է եղել ռեկտորատի անդամներից 3-ը, իսկ ձեռնպահ՝ 2-ը: Ինչ վերաբերում է ընդունվելիք հայտարարությանը, դրան ձեռնպահ է քվերկել միայն Դումանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4370 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում