Դասախոսներին հորդորել ենք՝ բացատրել ուսանողներին, որ նրանք չգնան դասադուլի. ԵՊՀ ռեկտոր

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պնդում է, որ բուհի մասնաշենքերի դռները փակելու հրահանգ ինքը չի տվել: Չեն եղել նաեւ ճնշումներ ո՛չ դասախոսների, ո՛չ էլ ուսանողների նկատմամբ:

Հիշեցնենք, որ արդեն երեք օր է, ինչ ԵՊՀ ուսանողները դասադուլ են սկսել՝ ընդդեմ «Զինապարտության մասին» օրինագծի ու տարկետման իրավունքի սահմանափակման: Դասադուլին միանալու կոչերով երթի ժամանակ նրանք հանդիպում էին փակ դռների, երբ խոչընդոտվում էր տարբեր ֆակուլտետներում սովորողների ազատ տեղաշարժի իրավունքը: Նաեւ որոշ դասախոսներ հայտարարել էին տարկետման իրավունքի օգտին չխոսելու վերաբերյալ ղեկավարությունից ստացվող հորդորների ու ճնշումների մասին:

«Ճնշումների վերաբերյալ այդ բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ես՝ որպես համալսարանի ռեկտոր, ձեզ պաշտոնապես ասում եմ, որ որեւէ մեկի նկատմամբ, լինի դա ուսանող, լինի դա աշխատող կամ  ուսանող, ո՛չ որեւէ ճնշում է գործադրվել, ո՛չ որեւէ մեկին սաստել ենք, ո՛չ որեւէ մեկին ասել ենք՝ ձեզ հետ կվարվենք այսպես կամ այնպես, եթե դուք չանեք այսպես կամ այնպես: Այդպիսի բան չի եղել, եւ չի էլ կարող լինել: Համալսարանը ազատ տարածք է կարծիքներ արտահայտելու համար: Խնդրեմ, պարոն Սահակյանը (լուսանկարում՝ աջից-խմբ.) մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկանն է: Ես որեւէ պատժամիջոց ոչ իր, ոչ ուսանողների, ոչ դասախոսների նկատմամբ ոչ կիրառել եմ, ոչ միտք ունեմ կիրառելու, ոչ էլ դա կլինի օրինաչափ, որպեսզի ես որպես համալսարանի ղեկավար նման պատժամիջոցներ կիրառեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորը: Նկատենք, որ դեկան Արթուր Սահակյանը կիսում է դասադուլ անող ուսանողների պահանջները եւ նրանց համերաշխություն հայտնած փոքրաթիվ դասախոսներից մեկն է:

Ռեկտոր Սիմոնյանը, սակայն, չհերքեց, որ ԵՊՀ դասախոսներին հորդորել են ուսանողներին հետ պահել դասադուլին մասնակցությունից. «Հորդորել ենք միայն մի բան՝ ուսանողներին բացատրել, որպեսզի նրանք չգնան դասադուլի, որովհետեւ դա ճանապարհ չէ՝ խնդիրները բարձրացնելու եւ դրանց արդյունավետ լուծում տալու: Սա է եղել հորդորը»:

Ինչ վերաբերում է ֆակուլտետներում մուտքի դռները փակելուն, նա ասաց, թե դրա պատճառները դեռ պետք է պարզի:

«Կպարզենք՝ ինչու են փակվել: Այս երեք օրվա ընթացքում եթե ինչ-որ մի պահի դռները փակվել են, ընդհանուր առմամբ բաց են թե այսօր, թե առաջին օրն այդ թվում»,- պատասխանեց Արամ Սիմոնյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3879 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում