Երևան
12 °C
Հայտարարված դասադուլի մասնակից ուսանողներն այսօր շրջում էին Երեւանի պետական համալսարանի լսարաններով եւ ուղիղ եթերում ցուցադրում, որ օրինակ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում դրանք դատարկ են, ու դասապրոցես չկա:
Երեկ էլ ներկայացվել էր կենսաբանության ֆակուլտետում առկա իրավիճակը՝ 400 ուսանող բացակա էր եւ միայն 150-ն էր հաճախել դասի:
Ուշագրավ է, որ առաջին իսկ օրից ամբողջական դասադուլներ են այն ֆակուլտետներում, որոնց դեկանները բարձրաձայնում են դասադուլի պատճառ դարձած «Զինապարտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց ունեցած որոշակի վերապահումների մասին:
Պաշտպանության նախարության առաջարկած օրինագծի համաձայն, ուսանողներին տրամադրվող ակադեմիական տարկետման հնարավորությունն էապես նվազելու է եւ միայն բակալավրիատում տարկետում կարող են ստանալ այն երիտասարդները, որոնք պատրաստակամություն կհայտնեն հետագայում զինծառայության անցնել ոչ թե երկու, այլ երեք տարով:
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, մեր հարցմանն ի պատասխան, անդրադառնալով բացականերին, ասաց, որ իր ունեցած վերջին տվյալով, նրանց թիվը մոտավորապես 1 800 է՝ ընդհանուր առմամբ մոտ 18 հազար 500 ուսանողից: Ռեկտորը միեւնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ դասադուլին մասնակցում են ընդամենը 200 ուսանող:
«Մաքսիմում լինում են 200 հոգի: Մեծ մասը համալսարանականներ են, բայց նաեւ ուրիշ տեղերից կան: Իսկ ցավալին գիտե՞ք որն է, որ ուսանողները դասի չեն նստում եւ գնում են տները կամ ինչ-որ զբաղմունքների: Այսինքն՝ առիթն օգտագործում են՝ դասից փախչելու համար»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Դասադուլի կազմակեպիչները, սակայն, այն կարծիքին են, որ եթե անգամ դասերին չհաճախող ուսանողների մեծ մասը կանգնած չէ իրենց կողքին ու երթերին չի մասնակցում, բացակայելն արդեն նրանց վերաբերմունքի արտահայտությունն է:
«Չեմ բացառում, որ նրանց մեջ կլինեն այդպիսիք, բայց ավելի շատ կարծում եմ՝ նրանք են, ովքեր անտարբեր են ամեն ինչի նկատմամբ»,- եզրափակեց ԵՊՀ ռեկտորը:
Երեւանի պետական համալսարանում դաս անող ուսանողներից մի քանիսին հարցրինք, թե որն է դասադուլին չմիանալու պատճառը՝ չե՞ն կիսում բողոքի ցույց անողների մտահոգությունները: Բոլոր հինգ ուսանողները հրաժարվեցին հարցազրույցից, բայց ինչ-որ պատասխաններ տվեցին:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի մի ուսանող ասաց, որ կմիանար դասադուլ անող եւ փողոց դուրս եկած ուսանողներին, սակայն ժամանակ չունի, մյուսը նկատեց, որ ակցիայի մասնակիցների ընտրած գաղափարախոսությունը ճիշտ չի համարում. եթե նրանք իշխանություններին մեղադրում են, որ տարկետման իրավունքը վերացնելուց առաջ դրա հիմքում չեն դրել որեւէ ուսումնասիրություն ու հետազոտության արդյունք, ինչը կապացուցեր գիտության զարգացման համար դրա անվնաս լինելը, ապա դասադուլ անողներն իրենք էլ չեն փորձում նման ուսումնասիրություն նախաձեռնել:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ մագիստրատուրայում հեռակայող ուսանողուհիներից մեկն ասաց, թե կցանկանար միանալ դասադուլ անողներին, եթե իմանար, թե որտեղ են, մյուսն էլ պատասխանեց, որ նման բաներ ինքը չի սիրում: Նույն ֆակուլտետում սովորող մեկ այլ երիտասարդ պատասխանեց, որ ինքն արդեն բանակում ծառայել է, իսկ օրենքի դեմ անզոր է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT